Կողոսացիներ 1։1-29

  • Ողջույնի խոսքեր (1, 2)

  • Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն կողոսացիների հավատի համար (3-8)

  • Պողոսն աղոթում է, որ կողոսացիները հոգևորապես աճեն (9-12)

  • Քրիստոսի առանցքային դերը (13-23)

  • Հանուն ժողովի՝ Պողոսի դրսևորած ջանասիրությունը (24-29)

1  Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ: Ինձ հետ է մեր եղբայր Տիմոթեոսը:+  Գրում եմ Կողոսայի սրբերին՝* հավատարիմ եղբայրներին, որ միավորված են Քրիստոսի հետ: Թող Աստված՝ մեր Հայրը, ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորի և խաղաղություն տա ձեզ:  Ձեզ համար աղոթելիս մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը,  քանի որ լսել ենք, թե ինչպիսի հավատ ունեք Քրիստոս Հիսուսի հանդեպ և ինչպիսի սեր՝ բոլոր սրբերի հանդեպ:  Այդ ամենը այն բանի շնորհիվ է, որ դուք հույս ունեք ստանալու երկնքում ձեզ համար պահվածը:+ Դուք այս հույսի մասին իմացաք, երբ լսեցիք ճշմարտությունը՝ բարի լուրը:  Այդ լուրը, որը հասավ ձեզ, ամբողջ աշխարհում պտուղ է բերում ու տարածվում:+ Եվ այն ձեր մեջ էլ է պտուղ բերում ու տարածվում՝ սկսած այն օրից, երբ լսեցիք և ճշգրտորեն իմացաք, թե իրականում ինչ է Աստծու անզուգական բարությունը:  Դուք հենց դա եք սովորել Եպաֆրասից՝+ մեր սիրելի ծառայակցից, որը Քրիստոսի հավատարիմ ծառան է և մեր փոխարեն օգնում է ձեզ:  Նա պատմել է այն սիրո մասին, որ ձեր մեջ ձևավորվել է սուրբ ոգու միջոցով:  Այն օրվանից սկսած, երբ լսեցինք ձեր հավատի ու սիրո մասին՝ անդադար աղոթում ենք ձեզ համար:+ Մենք խնդրում ենք Աստծուն, որ ճշգրտորեն իմանաք+ նրա կամքը, ունենաք իսկական իմաստություն ու հոգևոր հասկացողություն+ 10  և արդյունքում վարվեք Եհովայի* ծառաներին վայել կերպով,* որպեսզի ամեն հարցում հաճեցնեք նրան՝ շարունակելով լավ պտուղներ բերել և ավելացնել նրա մասին ճշգրիտ գիտելիքները:+ 11  Նաև աղոթում ենք, որ Աստված, ով ահռելի զորություն ունի, ձեզ անհրաժեշտ ուժը տա,+ որպեսզի կարողանաք համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի: 12  Շնորհակալություն հայտնեք Հորը, ով օգնեց ձեզ դառնալու այնպիսի մարդիկ, որ կարողանաք ստանալ լույսի մեջ քայլող սրբերին խոստացված ժառանգությունը:+ 13  Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից+ և տեղափոխեց իր սիրելի Որդու թագավորություն: 14  Նրա Որդու շնորհիվ մենք փրկագնով ազատագրվեցինք՝ մեղքերի ներում ստացանք:+ 15  Այդ Որդին անտեսանելի Աստծու պատկերն է՝+ բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը,+ 16  որի մասնակցությամբ ստեղծվեցին երկնքում ու երկրի վրա եղող մնացած ամեն բան՝ տեսանելի և անտեսանելի,+ այդ թվում՝ գահերը, տերությունները, կառավարությունները և իշխանությունները: Այդ ամենը ստեղծվեց նրա միջոցով+ և նրա համար: 17  Նա մնացած ամեն ինչից առաջ է եղել,+ և այդ բոլորը նրա միջոցով են սկսել գոյություն ունենալ: 18  Նա է մարմնի, այսինքն՝ ժողովի գլուխը,+ նա է ամեն ինչի սկիզբը, մահացածներից առաջին հարություն առածը՝ առաջնեկը:+ Այսպիսով՝ նա առաջինն է ամեն ինչում: 19  Աստված կամեցավ, որ ամեն ինչ լիարժեքորեն ամփոփվի Քրիստոսում,+ 20  և ցանկացավ նրա միջոցով՝ տանջանքի սյան* վրա նրա թափած արյան հիման վրա,+ իր հետ հաշտեցնել մնացած բոլորին՝+ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում լինողներին:* 21  Այո՛, դուք մի ժամանակ օտարացած էիք Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ ձեր միտքը կենտրոնացած էր չար գործերի վրա: 22  Բայց հիմա Աստված այդ մեկի մահով՝ նրա մարդկային մարմնի զոհաբերությամբ, հաշտեցրել է ձեզ իր հետ, որ դուք իր աչքում լինեք սուրբ, անարատ և անմեղադրելի,+ 23  եթե, իհարկե, շարունակեք ապրել ձեր հավատի համաձայն,+ հաստատուն մնաք հիմքի վրա,+ լինեք անսասան+ և չշեղվեք այն հույսից, որը ձեռք բերեցիք՝ բարի լուրը լսելով: Այդ բարի լուրը քարոզվեց ողջ աշխարհում,*+ և ես՝ Պողոսս, նշանակվեցի հռչակելու այն:+ 24  Հիմա ես ուրախանում եմ ձեզ համար իմ կրած չարչարանքներով+ և դեռ պետք է շարունակեմ Քրիստոսի պես չարչարանքներ կրել նրա մարմնի՝+ ժողովի համար:+ 25  Աստված ինձ հանձնարարություն*+ տվեց հանուն ձեր բարօրության և նշանակեց ծառայելու ժողովին, որ լիարժեքորեն քարոզեմ իր խոսքը, 26  այսինքն՝ սրբազան գաղտնիքը,+ որը դարեր շարունակ* թաքցված է եղել+ անցած սերունդներից, բայց հիմա բացահայտվել է նրա սրբերի համար:+ 27  Աստված կամեցավ նրանց հայտնել այդ սրբազան գաղտնիքը,+ որը փառահեղ գանձ է, և որը հիմա քարոզվում է ազգերի մեջ: Այդ գաղտնիքն այն է, որ Քրիստոսը միավորվել է ձեզ հետ, ինչը ձեզ հույս է տալիս, որ կփառավորվեք նրա հետ:+ 28  Հենց նրա մասին ենք քարոզում, հորդորում բոլորին և ճշմարիտ իմաստությամբ ուսուցանում, որպեսզի ամեն մարդու օգնենք դառնալ Քրիստոսի հոգևորապես հասուն աշակերտ և ներկայացնենք Աստծուն:+ 29  Այս նպատակի համար եմ ես եռանդագին ջանքեր թափում և իմ ձեռքից եկածն անում՝ ապավինելով նրա հզոր ուժին, որը նա տալիս է ինձ:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «քայլեք Եհովային արժանի կերպով»:
Կամ՝ «հաշտեցնել մնացած ամեն բան՝ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում եղող բաները»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բռց.՝ «երկնքի տակ եղող բոլոր արարածների մեջ»:
Կամ՝ «տնտեսվարի գործ»:
Կամ՝ «անցած համակարգերում»: Բառարանում տես «Աշխարհ»: