Կողոսացիներ 4։1-18
4 Տերե՛ր, ճիշտ ու արդար վարվեք ձեր ծառաների հետ: Չէ՞ որ դուք էլ Տեր ունեք երկնքում:+
2 Միշտ աղոթեք+ և այդպես անելով՝ արթուն մնացեք ու երախտագետ եղեք:+
3 Աղոթեք նաև մեզ համար,+ որ Աստված իր խոսքը քարոզելու դուռ բացի մեր առաջ, և մենք կարողանանք հռչակել Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը, ինչի համար էլ ես բանտարկված եմ:+
4 Աղոթեք, որ դրա մասին պարզ խոսեմ, ինչպես և հարկն է:
5 Իմաստությամբ վարվեք դրսինների հետ* և ժամանակը ճիշտ օգտագործեք:*+
6 Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ* լինեն՝ աղով համեմված,+ որ միշտ իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք ամեն մարդու:+
7 Իսկ իմ մասին բոլոր լուրերը ձեզ կհայտնի իմ սիրելի եղբայր Տյուքիկոսը՝+ Տիրոջ հավատարիմ ծառան ու մեր ծառայակիցը:
8 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում, որ լուր բերի մեր որպիսության մասին և մխիթարի ձեզ:
9 Նա գալիս է Օնեսիմոսի՝+ իմ հավատարիմ և սիրելի եղբոր հետ, որը ձեր կողմերից է: Նրանք կպատմեն ձեզ այստեղ կատարվող ամեն ինչի մասին:
10 Ձեզ ողջունում են իմ բանտակից Արիստարքոսը,+ Բառնաբասի զարմիկ Մարկոսը+ (ում մասին ձեզ ասվել էր, որ ջերմ ընդունեք,+ եթե ձեզ մոտ գա)
11 և Հիսուսը, որին Հուստոս են կոչում: Նրանք թլփատվածներից են: Թլփատվածներից միայն նրանք են, որ համագործակցում են ինձ հետ ի նպաստ Աստծու թագավորության շահերի, և ինձ համար մեծ մխիթարության աղբյուր* են:
12 Ձեզ ողջունում է նաև Եպաֆրասը՝+ Քրիստոս Հիսուսի ծառան, որը նույնպես ձեր կողմերից է: Նա միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի մնաք հոգևորապես հասուն և ամուր համոզվածություն ունենաք Աստծու կամքին առնչվող ամեն ինչում:
13 Վստահեցնում եմ, որ նա ջանք չի խնայում ձեզ համար, ինչպես նաև Լաոդիկեայում և Հիերապոլիսում ապրող հավատակիցների համար:
14 Մեր սիրելի եղբայրը՝ բժիշկ Ղուկասն+ էլ է բարևում ձեզ, ինչպես նաև Դեմասը:+
15 Իմ ողջույնները փոխանցեք լաոդիկեցի եղբայրներին, նաև Նիմֆային ու նրա տանը հավաքվող ժողովին:+
16 Երբ այս նամակը ընթերցվի ձեզ մոտ, հոգ տարեք, որ այն ընթերցվի նաև+ լաոդիկեցիների ժողովում: Նրանց ուղարկված նամակն էլ թող ձեզ մոտ ընթերցվի:
17 Իսկ Արքիպոսին+ ասեք. «Ամեն ջանք գործադրիր, որ բարեխղճորեն կատարես Տիրոջ կողմից քեզ վստահված ծառայությունը»:
18 Սա էլ իմ՝ Պողոսիս ողջույնը, որ գրում եմ իմ ձեռքով:+ Մի՛ մոռացեք ինձ՝ բանտարկյալիս:+ Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նրանց հետ, ովքեր քրիստոնեական ժողովի մաս չեն»:
^ Բռց.՝ «գնեք ժամանակը»:
^ Կամ՝ «բարի»:
^ Կամ՝ «օգնություն»: