Հակոբոս 4։1-17

  • Աշխարհի ընկերը մի՛ եղեք (1-12)

    • Հակառակվե՛ք Բանսարկուին (7)

    • Մոտեցեք Աստծուն (8)

  • Հպարտ չլինելու մասին նախազգուշացում (13-17)

    • «Եթե Եհովան կամենա» (15)

4  Ո՞րն է ձեր վեճերի ու կռիվների պատճառը: Մի՞թե ձեր եսասիրական ցանկությունները չեն, որոնք պայքար են մղում ձեր մեջ:+  Ցանկանում եք, բայց չունեք: Սպանում եք և տենչում ուրիշինը, բայց չեք կարողանում ձեռք բերել: Կռվում եք և թշնամություն անում:+ Չունեք, որովհետև չեք խնդրում:  Իսկ եթե խնդրում էլ եք, չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում, որպեսզի ձեր եսասիրական ցանկությունները բավարարեք:  Անհավատարիմնե՛ր,* չգիտե՞ք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու հետ: Ուստի ով ցանկանում է աշխարհի ընկերը լինել, Աստծու թշնամին է դառնում:+  Թե՞ մտածում եք՝ սուրբ գրվածքներում իզուր է ասվում, որ մեր մեջ բնակվող նախանձի ոգին շարունակ ինչ-որ բան է փափագում:+  Սակայն Աստծու անզուգական բարությունն ավելի զորեղ է: Դրա համար սուրբ գրքերից մեկում ասվում է. «Աստված հակառակվում է գոռոզներին,+ բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»:+  Ուրեմն հպատակվեք Աստծուն,+ հակառակվեք Բանսարկուին,+ և նա կփախչի ձեզանից:+  Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ:+ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ,+ և մաքրեք ձեր սրտերը,+ ո՛վ անվճռական մարդիկ:  Տառապեք, սգացեք ու լաց եղեք:+ Թող ձեր ծիծաղը ողբի վերածվի, և ձեր ուրախությունը՝ վհատության: 10  Խոնարհեցրեք ձեզ Եհովայի* աչքում,+ և նա կբարձրացնի ձեզ:+ 11  Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր:+ Ով խոսում է իր եղբոր դեմ կամ դատում է նրան, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում: Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես, ոչ թե օրենքը կատարող: 12  Միայն մեկ Օրենսդիր ու Դատավոր կա,+ և միայն նա կարող է փրկել ու կործանել:+ Ո՞վ ես դու, որ դատում ես քո դրացուն:+ 13  Իսկ հիմա դո՛ւք լսեք, որ ասում եք՝ «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաք, մի տարի կմնանք այնտեղ, գործ կձեռնարկենք ու եկամուտ կստանանք»,+ 14  մինչդեռ չգիտեք, թե ձեր վաղվա օրն ինչպիսին է լինելու:+ Դուք մշուշ եք, որը կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում:+ 15  Փոխարենը պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա,+ կապրենք և այս կամ այն բանը կանենք»: 16  Բայց այժմ դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով: Այսպիսի պարծենկոտությունը չար է: 17  Այսպիսով, եթե որևէ մեկը գիտի, թե որն է ճիշտը, բայց չի անում, մեղք է գործում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Շնացողնե՛ր»: Բառարանում տես «Շնություն»: