Հայտնություն 11։1-19

  • Երկու վկաները (1-13)

    • Քուրձ հագած՝ մարգարեանում են 1 260 օր (3)

    • Սպանվում են և չեն թաղվում (7-10)

    • Երեքուկես օր հետո կյանքի են կոչվում (11, 12)

  • Երկրորդ «վայը» անցավ: Երրորդն է գալիս (14)

  • Յոթերորդ շեփորը (15-19)

    • Մեր Տիրոջ և նրա Քրիստոսի թագավորությունը (15)

    • Երկիրը կործանողները կկործանվեն (18)

11  Հետո գավազանի նման մի եղեգ*+ տրվեց ինձ ու ասվեց. «Վեր կաց ու չափիր Աստծու տաճարի սրբարանը, զոհասեղանը և այնտեղ երկրպագություն անողներին:  Բայց գավիթը,* որը տաճարի սրբարանի շուրջն է, բաց թող, մի՛ չափիր, որովհետև այն տրվել է ազգերին, և նրանք ոտքերի տակ կկոխկրտեն սուրբ քաղաքը+ 42 ամիս:+  Եվ ես այնպես կանեմ, որ իմ երկու վկաները, քուրձ հագած, մարգարեանան 1 260 օր»:  Նրանց խորհրդանշում են երկու ձիթենիներն+ ու երկու ճրագակալները,+ և նրանք կանգնած են երկրի Տիրոջ առաջ:+  Եթե որևէ մեկը ցանկանա վնասել երկու վկաներին, կրակ դուրս կգա նրանց բերանից և կլափի նրանց թշնամիներին: Այսպես կսպանվեն նրանք, ովքեր կցանկանան վնասել նրանց:  Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու,+ որպեսզի իրենց մարգարեանալու օրերին անձրև չգա,+ նաև իշխանություն ունեն ջրերը արյուն դարձնելու+ և երկիրն ամեն տեսակ պատուհասներով հարվածելու, ինչքան որ ուզենան:  Երբ նրանք ավարտեն վկայություն տալը, անդունդից դուրս եկող գազանը կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց:+  Եվ նրանց դիերը ընկած կլինեն մեծ քաղաքի գլխավոր փողոցում: Այդ քաղաքը խորհրդանշաբար Սոդոմ և Եգիպտոս է կոչվում. այնտեղ մահապատժի է ենթարկվել նաև նրանց Տերը, որին սյանը գամեցին:  Տարբեր ժողովուրդների, ցեղերի ու ազգերի պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդիկ երեքուկես օր կնայեն նրանց դիերին+ ու թույլ չեն տա, որ դրանք գերեզման դրվեն: 10  Երկրի վրա բնակվողները կուրախանան նրանց մահվան համար, տոն կանեն և նվերներ կուղարկեն իրար, որովհետև այս երկու մարգարեները տանջում էին նրանց: 11  Երեքուկես օր հետո Աստված կյանքի ոգի դրեց նրանց մեջ,+ և նրանք ոտքի կանգնեցին, ու նրանց տեսնողները սարսափահար եղան: 12  Եվ երկնքից մի բարձր ձայն լսվեց, որն ասաց նրանց. «Բարձրացե՛ք այստեղ»: Նրանք էլ ամպի մեջ բարձրացան երկինք, և նրանց թշնամիները տեսան* նրանց: 13  Այդ ժամին ուժգին երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց, և 7 000 մարդ մահացավ երկրաշարժից, իսկ ողջ մնացածները վախով համակվեցին ու փառք տվեցին երկնքի Աստծուն:* 14  Երկրորդ վայն+ անցավ, արագորեն երրորդն է գալիս: 15  Յոթերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և բարձր ձայներ լսվեցին երկնքում, որոնք ասում էին. «Աշխարհի վրա թագավորական իշխանությունն այժմ պատկանում է մեր Տիրոջն+ ու իր Քրիստոսին,+ և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»:+ 16  Եվ 24 երեցները,+ որոնք Աստծու առաջ նստած էին իրենց գահերին, ծնկի եկան ու երկրպագություն արեցին նրան՝ 17  ասելով. «Ո՜վ Եհովա* Աստված, Ամենակարո՛ղ, դո՛ւ, որ կաս+ և եղել ես, շնորհակալ ենք քեզ, որովհետև քո մեծ զորությունը գործի դրեցիր ու սկսեցիր թագավորել:+ 18  Բայց ազգերը զայրացան, ու եկավ քո զայրույթը արտահայտելու ժամանակը, եկավ սահմանված ժամանակը, որ մահացածները դատվեն, և որ դու վարձատրես+ քեզ ծառայող մարգարեներին,+ սրբերին* ու քո անունից վախեցողներին՝ թե՛ փոքրերին և թե՛ մեծերին, ու կործանես նրանց, ովքեր կործանում են երկիրը»:+ 19  Երկնքում Աստծու տաճարի սրբարանը բացվեց, ու նրա ուխտի տապանակը տեսանելի դարձավ սրբարանում:+ Կայծակներ փայլատակեցին, լսվեցին ձայներ, որոտներ թնդացին, երկրաշարժ եղավ, և ուժգին կարկուտ տեղաց:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Եվ չափման գավազան»:
Այսինքն՝ ցանկապատված բակը: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «նայում էին»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Բառարանում տես «Սրբեր»: