Հայտնություն 14։1-20

  • Գառը և 144 000-ը (1-5)

  • Երեք հրեշտակների հաղորդած լուրերը (6-12)

    • Հրեշտակը թռչում է երկնքում և բարի լուր է հռչակում (6, 7)

  • Երջանիկ են նրանք, ովքեր Քրիստոսի հետ միավորված լինելով են մահանում (13)

  • Երկրի բերքը հնձվում է երկու անգամ (14-20)

14  Հետո ես տեսա Գառանը՝+ կանգնած Սիոն լեռան+ վրա: Նրա հետ էին 144 000+ հոգի, որոնց ճակատներին գրված էին նրա անունը և նրա Հոր անունը:+  Եվ երկնքից ձայն լսեցի, որը նման էր ջրերի շառաչյունի և ուժգին որոտի: Այն ասես քնար նվագող երգիչների ձայն լիներ:  Նրանք գահի, չորս կենդանի էակների+ ու երեցների+ առջև կարծես մի նոր երգ էին երգում,+ և բացի 144 000-ից,+ որոնք երկրից էին գնվել, ուրիշ ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը:  Նրանք են, որ չպղծվեցին կանանցով և կույս են:+ Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա:+ Նրանք գնվեցին+ մարդկանց միջից որպես Աստծուն և Գառանը մատուցվող առաջին պտուղներ:+  Ոչ մի խաբեություն չկար նրանց շուրթերին. նրանք առանց արատի են:+  Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը թռչում էր երկնքում* և հավիտենական բարի լուր էր ազդարարում երկրի բնակիչներին՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի պատկանող մարդկանց:+  Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք* Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է դատաստան անելու նրա սահմանած ժամը:+ Երկրպագե՛ք նրան, ով ստեղծել է երկինքը, երկիրը, ծովը+ և ջրի աղբյուրները»:  Հետո երկրորդ հրեշտակը եկավ: Նա ասում էր. «Ընկա՜վ, ընկա՜վ+ Մեծ Բաբելոնը՝+ նա, ով ստիպեց բոլոր ազգերին խմել կրքեր* բորբոքող անբարոյականության* գինուց»:+  Հետո երրորդ հրեշտակը եկավ: Նա բարձրաձայն ասում էր. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին+ ու նրա պատկերին և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին,+ 10  կխմի Աստծու ցասման գինուց՝ նրա ցասման բաժակի մեջ լցված անխառն գինուց,+ և կտանջվի կրակի ու ծծմբի+ մեջ սուրբ հրեշտակների և Գառան առաջ: 11  Եվ նրանց տանջանքի ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից:+ Ովքեր պաշտում են գազանին ու նրա պատկերին, և ովքեր ընդունում են նրա անվան նշանը,+ օր ու գիշեր հանգիստ չեն ունենա: 12  Ահա թե ինչու պետք է դիմացկունություն դրսևորեն սրբերը՝*+ նրանք, ովքեր պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ ամուր հավատ ունեն»:+ 13  Եվ երկնքից մի ձայն լսեցի, որն ասաց. «Գրի՛ր. «Երջանիկ են նրանք, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միավորված լինելով են մահանում:+ Այո՛,– ասում է ոգին,– նրանք կհանգստանան իրենց աշխատանքից, որովհետև իրենց գործերը իրենց հետ են գնում»»: 14  Ապա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստած էր մարդու որդու նման մեկը:+ Նրա գլխին ոսկե թագ կար, իսկ ձեռքին՝ սուր մանգաղ: 15  Մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարի սրբարանից և բարձրաձայն ասաց նրան, ով նստած էր ամպի վրա. «Մեկնի՛ր մանգաղդ ու հնձի՛ր, որովհետև երկրի բերքը ամբողջությամբ հասել է, ու հնձելու ժամը եկել է»:+ 16  Եվ նա, ով նստած էր ամպի վրա, մեկնեց իր մանգաղը երկրի վրա, և երկրի բերքը հնձվեց: 17  Մեկ ուրիշ հրեշտակ նույնպես դուրս եկավ տաճարի սրբարանից, որը երկնքում է. նա ևս սուր մանգաղ ուներ: 18  Իսկ մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ զոհասեղանի կողմից, և նա իշխանություն ուներ կրակի վրա: Նա սուր մանգաղ ունեցող հրեշտակին բարձրաձայն ասաց. «Մեկնի՛ր սուր մանգաղդ ու հավաքի՛ր երկրի խաղողենու ողկույզները, որովհետև խաղողը հասել է»:+ 19  Հրեշտակն էլ իր մանգաղը մեկնեց երկրի վրա և կտրեց երկրի խաղողենին ու գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ:+ 20  Խաղողը տրորվեց քաղաքից դուրս, և հնձանից արյուն դուրս թափվեց: Հնձանում արյունը բարձրացել էր մինչև ձիերի սանձերը և հոսեց 1 600 ասպարեզի* չափ տարածությամբ:

Ծանոթագրություններ

Հուն. այս բառը մատնանշում է երկնքի այն հատվածը, որտեղ թռչուններն են թռչում:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «բարկություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Մոտ 296 կմ: Տես հավելված Բ14: