Հայտնություն 20։1-15
20 Ես տեսա մի հրեշտակ, որն իջնում էր երկնքից: Նրա ձեռքում անդունդի բանալին էր+ ու մի մեծ շղթա:
2 Նա բռնեց վիշապին՝+ վաղեմի օձին,+ որը Բանսարկուն է+ և Սատանան,+ ու կապեց 1 000 տարով:
3 Հրեշտակը անդունդը գցեց նրան,+ այն փակեց ու կնքեց, որ այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ 1 000 տարին լրանա: Դրանից հետո նա կարճ ժամանակով պետք է ազատ արձակվի:+
4 Ապա տեսա գահեր, և նրանք, ովքեր նստեցին դրանց վրա, դատելու իշխանություն ստացան: Տեսա նրանց հոգիները,* ովքեր սպանվել* էին Հիսուսի մասին քարոզելու* և Աստծու մասին խոսելու համար, ովքեր ո՛չ գազանին էին երկրպագել, ո՛չ էլ նրա պատկերին, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չէին ընդունել:+ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ 1 000 տարի:
5 Սա առաջին հարությունն է:+ (Մյուս մահացածները+ չկենդանացան, մինչև որ 1 000 տարին լրացավ):
6 Երջանիկ ու սուրբ են նրանք, ովքեր հարություն են առնելու առաջին հարության ժամանակ:+ Նրանց վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի.+ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն+ ու նրա հետ կթագավորեն 1 000 տարի:+
7 Իսկ երբ 1 000 տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի բանտից:
8 Նա դուրս կգա մոլորեցնելու երկրի չորս անկյուններում բնակվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի նրանց հավաքի պատերազմի համար: Նրանց թիվը ծովի ավազահատիկների չափ է:
9 Նրանք տարածվեցին ողջ երկրով մեկ ու շրջապատեցին սրբերի* ճամբարը և սիրված քաղաքը: Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց:+
10 Բանսարկուն, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, որտեղ արդեն գցված էին գազանն+ ու կեղծ մարգարեն:+ Նրանք կտանջվեն* օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:
11 Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և Նրան, ով նստած էր դրա վրա:+ Երկինքն ու երկիրը փախան նրանից,+ և այլևս տեղ չեղավ դրանց համար:
12 Հետո տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին: Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց՝ կյանքի գիրքը:+ Եվ մահացածները, ըստ իրենց գործերի, դատվեցին այդ գրքերում գրվածների համաձայն:+
13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի:+
14 Մահն ու գերեզմանը գցվեցին կրակե լիճը:+ Կրակե լիճը+ երկրորդ մահն է:+
15 Նա, ում անունը գրված չէր կյանքի գրքում,+ նույնպես գցվեց կրակե լիճը:+
Ծանոթագրություններ
^ Ակներևաբար, խոսքը նրանց արյան մասին է, որը թափված էր զոհասեղանի մոտ, և որը կյանք է խորհրդանշում: Բառարանում տես «Հոգի»:
^ Բռց.՝ «կացնով սպանվել»:
^ Բռց.՝ «վկայելու»:
^ Կամ՝ «կմեկուսացվեն», «կբանտարկվեն»:
^ Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»: