Հայտնություն 21։1-27

  • Նոր երկինք ու նոր երկիր (1-8)

    • Մահ այլևս չի լինի (4)

    • «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում» (5)

  • Նոր Երուսաղեմ (9-27)

21  Ես տեսա մի նոր երկինք ու նոր երկիր,+ քանի որ նախկին երկինքն ու երկիրը չքվել էին,+ և ծովն+ այլևս չկար:  Նաև տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ և որպես հարս՝ զարդարված էր ու պատրաստ էր հանդիպելու իր ամուսնուն:+  Ապա գահից լսեցի մի բարձր ձայն, որն ասաց. «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ: Նրանք կլինեն Աստծու ժողովուրդը, ու նա նրանց հետ կլինի:+  Աստված կսրբի նրանց աչքերից բոլոր արցունքները:+ Այլևս ո՛չ մահ կլինի,+ ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ:+ Նախկինում եղած բաները անցյալում մնացին»:  Նա, ով նստած էր գահին,+ ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»:*+ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը վստահելի են ու ճիշտ»:  Ապա ասաց ինձ. «Դրանք կատարվեցին: Ես եմ Ալֆան և Օմեգան ՝* սկիզբը և վերջը:+ Նրան, ով ծարավ է, ես կյանքի ջրի աղբյուրից ձրի ջուր կտամ:+  Հաղթողը կժառանգի այս բաները: Ես նրա Աստվածը կլինեմ, և նա իմ որդին կլինի:  Իսկ վախկոտները, անհավատները,+ պիղծ ու գարշելի մարդիկ, մարդասպանները,+ անբարոյականները,*+ ոգեհարցները, կռապաշտները և բոլոր ստախոսները+ կգցվեն այրվող ծծմբով կրակե լիճը:+ Սա երկրորդ մահն է»:+  Հետո մի հրեշտակ եկավ, մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով+ լիքը յոթ թասերն ունեին, և ինձ ասաց. «Արի քեզ ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»:+ 10  Ոգու զորությամբ նա ինձ տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց սուրբ քաղաք Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ 11  և շողում էր Աստծու փառքով:+ Դրա փայլը նման էր շատ թանկարժեք քարի՝ մաքուր բյուրեղի պես փայլող հասպիսի:+ 12  Քաղաքը մեծ ու բարձր պարիսպ ուներ և 12 դարպաս: Դարպասների մոտ 12 հրեշտակներ կային, և դարպասների վրա Իսրայելի 12 ցեղերի անուններն էին փորագրված: 13  Երեք դարպաս արևելյան կողմում էր, երեք դարպաս՝ հյուսիսային կողմում, երեք դարպաս՝ հարավային կողմում, և երեք դարպաս՝ արևմտյան կողմում:+ 14  Քաղաքի պարիսպը 12 հիմնաքար ուներ, և դրանց վրա Գառան 12 առաքյալների անուններն էին գրված:+ 15  Ինձ հետ խոսողի ձեռքում չափման գործիք կար՝ ոսկե եղեգ, որը քաղաքը, դրա դարպասներն ու պարիսպը չափելու համար էր:+ 16  Քաղաքը քառակուսի էր. դրա երկարությունը լայնության չափ էր: Նա եղեգով չափեց քաղաքը: Այն 12 000 ասպարեզ* էր. երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար էին: 17  Հրեշտակը չափեց նաև պարսպի բարձրությունը: Այն 144 կանգուն* էր: Նա չափում էր այն չափման միավորով, որով մարդիկ են չափում: 18  Պարիսպը հասպիսից էր,+ իսկ քաղաքը՝ մաքուր ոսկուց, որն ասես ջինջ ապակի լիներ: 19  Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին տարբեր տեսակի թանկարժեք քարերով: Առաջին հիմքը հասպիսից էր, երկրորդը՝ շափյուղայից, երրորդը՝ քաղկեդոնից, չորրորդը՝ զմրուխտից, 20  հինգերորդը՝ սարդոնիքսից, վեցերորդը՝ սարդիոնից, յոթերորդը՝ ոսկեքարից, ութերորդը՝ բերիլից, իններորդը՝ տպազիոնից, տասներորդը՝ քրիզոպրազից, տասնմեկերորդը՝ հակինթից, և տասներկուերորդը՝ ամեթիստից: 21  Իսկ 12 դարպասները 12 մարգարիտներ էին. դրանցից յուրաքանչյուրը պատրաստված էր մեկ մարգարտից: Քաղաքի գլխավոր փողոցը մաքուր ոսկուց էր՝ ապակու պես թափանցիկ: 22  Ես այնտեղ տաճար չտեսա, քանի որ տաճարը Ամենակարող Եհովա* Աստվածն էր,+ նաև Գառը: 23  Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում այն,+ և դրա ճրագը Գառն էր:+ 24  Ազգերը կքայլեն այդ լույսի ներքո,+ և երկրի թագավորները կփառավորեն քաղաքը: 25  Դրա դարպասները օրվա ընթացքում երբեք չեն փակվի, որովհետև այնտեղ գիշեր չի լինի:+ 26  Եվ ազգերի փառքն ու պատիվը կբերեն այնտեղ:+ 27  Որևէ պիղծ բան չի մտնի այդ քաղաք, և ոչ էլ մեկը, ով գարշելի բաներ է անում ու սուտ է խոսում:+ Կմտնեն միայն նրանք, ում անունները գրված են Գառան կյանքի գրքում:+

Ծանոթագրություններ

Խոսքը եղած բաները նորացնելու և նոր բաներ անելու մասին է:
Ալֆան և Օմեգան հուն. այբուբենի առաջին ու վերջին տառերն են:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Մոտ 2 220 կմ: Տես հավելված Բ14:
Մոտ 64 մ: Տես հավելված Բ14: