Հայտնություն 7։1-17

  • Չորս հրեշտակներ պահում են ավերիչ քամիները (1-3)

  • 144 000 հոգի, որոնց վրա կնիք է դրված (4-8)

  • Սպիտակ զգեստներ հագած մեծ բազմություն (9-17)

7  Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները, որ դրանք չփչեին ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ որևէ ծառի վրա:  Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը բարձրանում էր արևելքից և կենդանի Աստծու կնիքն ուներ: Նա ձայն տվեց չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրվել վնաս հասցնելու երկրին ու ծովին՝  ասելով. «Վնաս մի՛ տվեք երկրին, ծովին և ծառերին, քանի դեռ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք+ չենք դրել»:+  Ես լսեցի նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրված՝ 144 000:+ Նրանք ընտրվել էին Իսրայելի բոլոր ցեղերից.+  Հուդայի ցեղից՝ 12 000,Ռուբենի ցեղից՝ 12 000,Գադի ցեղից՝ 12 000,  Ասերի ցեղից՝ 12 000,Նեփթաղիմի ցեղից՝ 12 000,Մանասեի+ ցեղից՝ 12 000,  Շմավոնի ցեղից՝ 12 000,Ղևիի ցեղից՝ 12 000,Իսաքարի ցեղից՝ 12 000,  Զաբուղոնի ցեղից՝ 12 000,Հովսեփի ցեղից՝ 12 000,Բենիամինի ցեղից՝ 12 000:  Հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, որը ոչ ոք չէր կարող հաշվել:+ Այդ մարդիկ կանգնած էին գահի և Գառան առջև՝ երկար սպիտակ զգեստներ հագած+ և ձեռքներին՝ արմավենու ճյուղեր:+ 10  Նրանք բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, ով նստած է գահին,+ և Գառանը»:+ 11  Գահի, երեցների+ և չորս կենդանի էակների շուրջ կանգնած բոլոր հրեշտակները, ծնկի գալով, խոնարհվեցին գահի առջև ու երկրպագություն արեցին Աստծուն՝ 12  ասելով. «Ամեն: Գովաբանությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը և ուժը մեր Աստծունն են հավիտյանս հավիտենից:+ Ամեն»: 13  Երեցներից մեկը հարցրեց ինձ. «Ովքե՞ր են երկար սպիտակ զգեստներ հագած+ այս մարդիկ և որտեղի՞ց են եկել»: 14  Ես պատասխանեցի. «Տե՛ր իմ, դո՛ւ գիտես»: Նա ասաց. «Նրանք այն մարդիկ են, ովքեր վերապրել են մեծ նեղությունից+ հետո և իրենց զգեստները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով:+ 15  Դա է պատճառը, որ նրանք Աստծու գահի առաջ են և օր ու գիշեր նրա տաճարում սուրբ ծառայություն են մատուցում նրան: Եվ գահին նստածը+ իր վրանը կտարածի նրանց վրա:+ 16  Նրանք այլևս չեն սովածանա, չեն ծարավի, արևը և հեղձուցիչ տապը նրանց չեն այրի,+ 17  որովհետև Գառը,+ որ գահի մոտ է, կհովվի նրանց+ ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները:+ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»:+

Ծանոթագրություններ