Հայտնություն 9։1-21

  • Հինգերորդ շեփորը (1-11)

  • Մեկ «վայը» անցավ: Եվս երկուսը գալիս են (12)

  • Վեցերորդ շեփորը (13-21)

9  Հինգերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և տեսա մի աստղ, որ երկնքից ընկել էր երկրի վրա, և նրան տրվեց անդունդի* բանալին:+  Նա բացեց անդունդը, ու այնտեղից մեծ հնոցի ծխի նման ծուխ բարձրացավ, և արևն ու օդը այդ ծխից խավարեցին:+  Ծխի միջից մորեխներ դուրս եկան երկրի վրա,+ ու նրանց իշխանություն տրվեց, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն:  Նրանց ասվեց, որ չվնասեն ո՛չ երկրի կանաչ խոտը, ո՛չ ծառերը, ո՛չ էլ որևէ այլ բույս, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին:+  Մորեխներին իշխանություն տրվեց հինգ ամիս տանջելու նրանց, բայց թույլ չտրվեց սպանել: Եվ նրանց պատճառած տանջանքը նման էր այն տանջանքին, որ մարդը կրում է կարիճի խայթոցի պատճառով:+  Այդ օրերին մարդիկ մահ կփնտրեն, բայց չեն գտնի. կցանկանան մեռնել, բայց մահը կփախչի նրանցից:  Մորեխները պատերազմի համար նախապատրաստված ձիերի էին նման:+ Նրանց գլուխներին ոսկե թագերի պես բաներ կային, երեսները մարդկանց երեսների էին նման:  Նրանց մազերը կանանց մազերի պես էին, իսկ ատամները առյուծի ատամների էին նման:+  Նրանք երկաթե զրահների պես զրահներ ունեին, և նրանց թևերի ձայնը պատերազմի սլացող ձիակառքերի դղրդյունի էր նման:+ 10  Կարիճների պես՝ նրանք խայթիչով պոչեր ունեին, և զորություն ունեին դրանցով հինգ ամիս վնասելու մարդկանց:+ 11  Նրանց թագավորը անդունդի հրեշտակն էր:+ Նրա անունը եբրայերեն Աբադոն* էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն:* 12  Մեկ վայը անցավ: Դրանից հետո ևս երկու վայեր+ են գալիս: 13  Վեցերորդ հրեշտակը+ փչեց իր շեփորը,+ և Աստծու առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի*+ եղջյուրներից մի ձայն լսեցի, 14  որն ասաց շեփոր ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր չորս հրեշտակներին, որոնք կապված են մեծ գետի՝ Եփրատի մոտ»:+ 15  Եվ այդ չորս հրեշտակները, որոնք պատրաստ էին գործի անցնելու այդ ժամին, այդ օրը, ամսին և տարվան, արձակվեցին, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին: 16  Ես լսեցի, որ հեծելազորի թիվը 200 միլիոն* էր: 17  Ձիերն ու հեծյալները, որոնց տեսա տեսիլքում, այսպիսի տեսք ունեին. հեծյալները հուր-կարմիր, հակինթի պես կապույտ և ծծմբի պես դեղին զրահներ ունեին: Ձիերի գլուխները առյուծների+ գլուխների էին նման, և նրանց երախներից կրակ, ծուխ ու ծծումբ էին դուրս գալիս: 18  Մարդկանց մեկ երրորդը սպանվեց այս երեք պատուհասներով՝ նրանց երախներից դուրս եկող կրակով, ծխով ու ծծմբով: 19  Ձիերի զորությունը իրենց երախներում ու պոչերում էր: Նրանց պոչերը գլուխ ունեին և նման էին օձերի, ու դրանցով նրանք վնաս էին հասցնում: 20  Իսկ մնացած մարդիկ, ովքեր այս պատուհասներից չմեռան, այդպես էլ չզղջացին իրենց գործերի համար, այլ շարունակեցին պաշտել դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել:+ 21  Նրանք չզղջացին իրենց կատարած սպանությունների, ոգեհարցության, անբարոյականության* և գողությունների համար:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անդունդի գուբի»:
Նշանակում է «կործանող»:
Նշանակում է «կործանում»:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանի»:
Կամ՝ «20 000 անգամ 10 000»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»: