Հեսու 13։1-33

  • Տարածքներ, որոնք հարկավոր է գրավել (1-7)

  • Երկրի բաժանումը՝ Հորդանանի արևելյան կողմում (8-14)

  • Ռուբենի ցեղի ժառանգությունը (15-23)

  • Գադի ցեղի ժառանգությունը (24-28)

  • Մանասեի ցեղի կեսի ժառանգությունը՝ արևելքում (29-32)

  • Ղևտացիների ժառանգությունը Եհովան է (33)

13  Հեսուն ծերացել էր ու տարիքն առել:+ Ուստի Եհովան ասաց նրան. «Դու արդեն ծերացել ես ու տարիքդ առել, սակայն երկրի մեծ մասը դեռ հարկավոր է գրավել:  Սրանք են այն տարածքները, որ մնացել են.+ փղշտացիների ու գեսուրացիների+ բնակության բոլոր շրջանները  (Նեղոսի* վտակից, որ Եգիպտոսի արևելյան կողմում է, մինչև հյուսիսում Ակկարոնի սահմանն ընկած տարածքը, որը մի ժամանակ քանանացիներինն էր համարվում),+ այդ թվում՝ փղշտացիների հինգ կառավարիչների տիրույթները՝+ Գազան, Ազոտոսը,+ Ասկաղոնը,+ Գեթն+ ու Ակկարոնը,+ ինչպես նաև Ավիմը՝+ հարավում,  քանանացիների ամբողջ երկիրը, Մեարան, որը սիդոնացիներին+ է պատկանում, մինչև Աֆեկ ընկած տարածքը, որը ամորհացիների սահմանի մոտ է գտնվում,  գեբալացիների+ երկիրը, Լիբանանի ամբողջ արևելյան մասը, Հերմոն լեռան ստորոտում գտնվող Բաալ-Գադից մինչև Եմաթ,*+  Լիբանանից+ մինչև Մասրեփոթ-Մայիմ+ ձգվող ամբողջ լեռնային շրջանը և սիդոնացիների+ ամբողջ երկիրը: Այս տարածքներում ապրող ժողովուրդներին ես կքշեմ իսրայելացիների առաջից:+ Դու միայն պետք է այդ հողերը որպես ժառանգություն տաս Իսրայելին, ինչպես որ պատվիրել եմ քեզ:+  Հիմա բաժանիր այդ երկիրը և որպես ժառանգություն տուր ինը ցեղերին ու Մանասեի ցեղի կեսին»:+  Մանասեի ցեղի մյուս կեսը, Ռուբենյաններն ու Գադյանները ստացան իրենց ժառանգությունը, որը Եհովայի ծառա Մովսեսը հատկացրել էր նրանց Հորդանանի արևելյան կողմում:+  Այն սկսվում էր Առնոնի գետահովտի*+ եզերքին գտնվող Արոերից,+ ներառում էր հովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի ամբողջ բարձրավանդակը և հասնում մինչև Դեբոն: 10  Այն ընդգրկում էր նաև ամորհացիների՝ Եսեբոնում թագավորող Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև ամմոնացիների սահմանը,+ 11  ինչպես նաև Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների+ տարածքները, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը+ մինչև Սելքա,+ 12  նաև Բասանի Օգ թագավորի ողջ թագավորությունը, ով իշխում էր Աստարոթում և Եդրայիում (նա ողջ մնացած քիչ թվով ռաֆայիմներից մեկն էր):+ Մովսեսը պարտության մատնեց այս տարածքների բնակիչներին ու վռնդեց նրանց:+ 13  Սակայն իսրայելացիները գեսուրացիներին ու մաքաթացիներին չվռնդեցին.+ Գեսուրի ու Մաքաթի ժողովուրդները մինչ օրս բնակվում են Իսրայելում: 14  Միայն Ղևիի ցեղին էր, որ Մովսեսը ժառանգություն չտվեց.+ նրանց ժառանգությունը Իսրայելի Աստված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներն են,+ ինչպես որ Նա խոստացել էր նրանց:+ 15  Մովսեսը ժառանգություն տվեց Ռուբենյաններին՝ ըստ իրենց տոհմերի: 16  Նրանց տարածքը սկսվում էր Առնոնի հովտի եզերքին գտնվող Արոերից, ներառում էր գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի ամբողջ բարձրավանդակը, 17  Եսեբոնը և բարձրավանդակի վրա գտնվող դրա բոլոր քաղաքները,+ Դեբոնը, Բամոթ-Բահաղը, Բեթ-Բաալ-Մեոնը,+ 18  Հասսան,+ Կադեմոթը,+ Մեֆայաթը,+ 19  Կարիաթեմը, Սեբաման,+ Սարեթ-Սահառը, որը հովտի մոտ գտնվող լեռան վրա է, 20  Բեթ-Փեգորը, Փասգայի լանջերը,+ Բեթ-Եսիմոթը,+ 21  բարձրավանդակի վրա գտնվող բոլոր քաղաքները և ամորհացիների՝ Եսեբոնում+ թագավորող Սեհոն թագավորի ողջ թագավորությունը:* Մովսեսը պարտության մատնեց նրան,+ ինչպես նաև մադիանացիների առաջնորդներին՝ Եվիին, Ռեկեմին, Սուրին, Հուրին և Ռոբեին՝+ Սեհոնի վասալներին,* որոնք այդ տարածքում էին բնակվում: 22  Բեորի որդի գուշակ Բաղաամը+ սպանվեց բոլոր նրանց հետ, ում իսրայելացիները սրի քաշեցին: 23  Ռուբենյանների սահմանը Հորդանանը դարձավ. այս տարածքը՝ քաղաքներով և դրանց ավաններով, Ռուբենյանների ժառանգությունը եղավ՝ նրանց տոհմերի համեմատ: 24  Մովսեսը ժառանգություն տվեց նաև Գադի ցեղին՝ Գադյաններին՝ նրանց տոհմերի համեմատ: 25  Նրանց տարածքն ընդգրկում էր Հազերը,+ Գաղաադի բոլոր քաղաքները, ամմոնացիների+ հողերի կեսը մինչև Արոեր, որը Ռաբայի+ դիմացն է, 26  Եսեբոնից+ մինչև Ռամաթ-Մասփա և Բոտանիմ, Մանայիմից+ մինչև Դաբիրի սահմանը, 27  հովտում՝ Բեթ-Արամը, Բեթ-Նամրան,+ Սոկքոթը+ և Սաֆոնը՝ Եսեբոնի+ Սեհոն թագավորի թագավորության մնացած մասը: Նրանց սահմանը Հորդանանի արևելյան կողմն էր. այն ձգվում էր մինչև Քեներեթի ծովը:*+ 28  Սա էր Գադյաններին տրված ժառանգությունը՝ նրանց տոհմերի համեմատ՝ քաղաքներով և դրանց ավաններով: 29  Մովսեսը Մանասեի ցեղի կեսին էլ ժառանգություն տվեց՝ նրանց տոհմերի համեմատ:+ 30  Նրանց տարածքը սկսում էր Մանայիմից+ և ընդգրկում էր ամբողջ Բասանը՝ Բասանի Օգ թագավորի ողջ թագավորությունը, այդ թվում՝ Բասանում գտնվող Հայիրի+ վրանաշեն բոլոր ավանները և 60 քաղաքներ: 31  Գաղաադի կեսը, նաև Աստարոթը և Եդրային՝+ Բասանի Օգի թագավորության մեջ մտնող քաղաքները, տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին,+ այսինքն՝ Մաքիրի որդիների կեսին՝ նրանց տոհմերի համեմատ: 32  Սրանք էին այն տարածքները, որ Մովսեսը ժառանգություն տվեց նրանց, երբ Մովաբի անապատային հարթավայրում էին՝ Հորդանանի մյուս կողմում՝ Երիքովից դեպի արևելք:+ 33  Բայց Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց:+ Իսրայելի Աստված Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ Նա խոստացել էր նրանց:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Սիորի»:
Կամ՝ «Եմաթի մուտքը»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Հավանաբար, խոսքը Սեհոնի թագավորության այն հատվածի մասին է, որը նշված է 15-20-րդ համարներում: Համեմատիր 27-րդ համարի հետ:
Խոսքը Սեհոնին ենթակա թագավորների մասին է:
Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով: