Հեսու 2։1-24

  • Հեսուն երկու հետախույզ է ուղարկում Երիքով (1-3)

  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին (4-7)

  • Ռախաբին խոստում է տրվում (8-21ա)

    • Ալ կարմիր պարանը՝ որպես նշան (18)

  • Հետախույզները վերադառնում են Հեսուի մոտ (21բ-24)

2  Նավեի որդի Հեսուն Սատիմից+ երկու մարդ ուղարկեց՝ երկիրը գաղտնի հետախուզելու: Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և զննե՛ք այդ երկիրը, հատկապես Երիքովը»: Նրանք էլ գնացին: Հետո Ռախաբ+ անունով մի մարմնավաճառ կնոջ տուն մտան ու այնտեղ մնացին:  Երիքովի թագավորին տեղեկացրին. «Այս երեկո իսրայելացի տղամարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»:  Դա լսելով՝ Երիքովի թագավորը մարդիկ ուղարկեց Ռախաբի մոտ, որ ասեն. «Դո՛ւրս բեր քո տուն եկած մարդկանց, որովհետև նրանք մեր ամբողջ երկիրը լրտեսելու համար են եկել»:  Բայց կինը թաքցրեց այդ երկու տղամարդկանց: Հետո ասաց. «Ճիշտ է, այդ մարդիկ եկան ինձ մոտ, բայց չիմացա, թե որտեղից էին:  Մթին, երբ քաղաքի դարպասը փակելու ժամանակն էր, նրանք դուրս եկան: Չգիտեմ, թե ուր գնացին: Բայց եթե շտապ նրանց հետևից ընկնեք, կհասնեք»:  (Սակայն նա նրանց հանել էր տանիք ու թաքցրել շարքով դասավորված վուշի ցողունների մեջ):  Թագավորի մարդիկ նրանց հետևից ընկան՝ գնալով դեպի Հորդանանի ծանծաղուտների կողմը,+ և հենց որ հետապնդողները քաղաքից դուրս եկան, դարպասը փակվեց:  Նրանք դեռ չէին պառկել քնելու, երբ Ռախաբը տանիք բարձրացավ նրանց մոտ  ու ասաց. «Հաստատ գիտեմ, որ Եհովան այս երկիրը ձեզ է տալու:+ Ձեր հանդեպ վախը համակել է մեզ,+ և այս երկրի բոլոր բնակիչների սիրտը դող է ընկել ձեր պատճառով,+ 10  քանի որ լսել ենք, թե Եհովան ինչպես Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս եկաք Եգիպտոսից,+ և թե ինչպես ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին+ ու Օգին,+ Հորդանանի մյուս կողմում* սպանեցիք: 11  Երբ լսեցինք այդ մասին, մեր սրտերը վախից նվաղեցին:* Ոչ մեկիս մեջ քաջություն* չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Աստվածը՝ Եհովան, նա է Աստված վերը՝ երկնքում, և վարը՝ երկրի վրա:+ 12  Իսկ հիմա, խնդրում եմ, երդվեք Եհովայով, որ ինչպես ես ձեզ բարություն* արեցի, այնպես էլ դուք բարություն կանեք իմ հոր տան անդամներին: Ինձ մի նշան տվեք, որ վստահ լինեմ՝ այդպես կվարվեք՝ 13  կխնայեք իմ հոր ու մոր, իմ եղբայրների ու քույրերի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր նրանց են պատկանում, և կփրկեք մեզ* մահից»:+ 14  Այդ մարդիկ ասացին նրան. «Ձեր փոխարեն թող մե՛նք* մեռնենք: Եթե մեզ չմատնես, մենք բարությամբ* և հավատարմությամբ կվարվենք քեզ հետ, երբ Եհովան այս երկիրը մեզ տա»: 15  Դրանից հետո Ռախաբն օգնեց նրանց, որ պատուհանից պարանով ցած իջնեն, քանի որ նրա տան մի պատը քաղաքի պարսպի մաս էր կազմում. նա պարսպի վերնամասում էր բնակվում:+ 16  Կինն ասաց նրանց. «Գնացեք լեռների կողմը ու այնտեղ երեք օր թաքնվեք, որ հետապնդողները չգտնեն ձեզ: Երբ նրանք հետ դառնան, այդ ժամանակ գնացեք ձեր ճանապարհով»: 17  Այդ մարդիկ պատասխանեցին նրան. «Այն երդումը, որը մեզ երդվել տվեցիր, կպահենք:+ 18  Միայն թե երբ մտնենք ձեր երկիր, այս ալ կարմիր պարանը դու պետք է կապած լինես այն պատուհանից, որտեղից մեզ իջեցրիր: Քո հորն ու մորը, եղբայրներին ու քո հոր ընտանիքի բոլոր անդամներին հավաքիր քեզ մոտ՝ այս տանը:+ 19  Եթե քո տան դռնից ինչ-որ մեկը դուրս գա, նրա արյունը իր վրա կլինի, և մենք մեղավոր չենք լինի: Բայց եթե քեզ հետ տանը եղողներից որևէ մեկին վնաս հասցվի,* նրա արյունը մեզ վրա կլինի: 20  Իսկ եթե մեզ մատնես,+ մենք չենք վարվի քեզ տված մեր երդման համաձայն»: 21  Ռախաբն էլ ասաց. «Թող ձեր ասածի պես լինի»: Այնուհետև նա ճանապարհեց այդ մարդկանց, և նրանք գնացին: Հետո նա կարմիր պարանը կապեց պատուհանից: 22  Նրանք գնացին լեռների կողմը և երեք օր այնտեղ մնացին, մինչև որ իրենց հետապնդողները հետ դարձան: Հետապնդողները բոլոր ճանապարհներին փնտրել էին նրանց, բայց չէին գտել: 23  Այդ երկու մարդիկ իջան լեռներից, անցան գետը ու գնալով Նավեի որդի Հեսուի մոտ՝ պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց: 24  Նրանք ասացին Հեսուին. «Եհովան այդ ամբողջ երկիրը մեր ձեռքն է տվել:+ Այնտեղի բոլոր բնակիչների սիրտը դող է ընկել մեր ահից»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ արևելյան կողմում:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «սրտերը հալվեցին»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մեր հոգիները»:
Կամ՝ «մեր հոգիները»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «որևէ մեկի վրա ձեռք բարձրացվի»: