Հեսու 22։1-34

  • Արևելյան կողմում ժառանգություն ստացած ցեղերը վերադառնում են տուն (1-8)

  • Հորդանանի մերձակայքում զոհասեղան են շինում (9-12)

  • Բացատրում են զոհասեղան շինելու նպատակը (13-29)

  • Տարաձայնությունը հարթվում է (30-34)

22  Հետո Հեսուն կանչեց Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին  և ասաց նրանց. «Դուք կատարեցիք այն ամենը, ինչ որ Եհովայի ծառա Մովսեսը ձեզ պատվիրել էր,+ և հնազանդվեցիք իմ տված բոլոր պատվերներին:+  Այս ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև այսօր, դուք չլքեցիք ձեր եղբայրներին+ և կատարեցիք այն, ինչ ձեր Աստված Եհովան պատվիրել էր:+  Հիմա ձեր Աստված Եհովան ձեր եղբայրներին հանգստություն է տվել, ինչպես որ խոստացել էր նրանց:+ Ուստի կարող եք վերադառնալ ձեր տուն՝* այն տարածք, որը Եհովայի ծառա Մովսեսը Հորդանանի մյուս կողմում* տվել է ձեզ, որ տիրանաք:+  Միայն թե ուշադիր եղեք, որ կատարեք Եհովայի ծառա Մովսեսի տված պատվիրաններն ու Օրենքը՝+ սիրեք ձեր Աստված Եհովային,+ քայլեք նրա բոլոր ճանապարհներով,+ պահեք նրա պատվիրանները,+ կառչեք նրան+ ու ծառայեք+ ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով»:*+  Հետո Հեսուն օրհնեց նրանց և ուղարկեց իրենց բնակության վայրերը:  Մանասեի ցեղի կեսին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում,+ իսկ մյուս կեսին Հեսուն ժառանգություն տվեց Հորդանանի արևմտյան կողմում՝+ նրանց եղբայրների կողքին: Երբ Հեսուն նրանց ուղարկում էր իրենց վրանները, օրհնեց նրանց՝  ասելով. «Վերադարձեք ձեր վրանները՝ տանելով ձեզ հետ մեծ հարստություն, շատ անասուններ, արծաթ, ոսկի, պղինձ, երկաթ ու մեծ քանակությամբ հագուստ:+ Ձեր եղբայրների հետ կիսեք թշնամիներից վերցրած ավարի ձեր բաժինը»:+  Դրանից հետո Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը բաժանվեցին մյուս իսրայելացիներից և դուրս եկան Սելովից, որ Քանանում է, և վերադարձան Գաղաադ՝+ իրենց տարածքներ, որտեղ նրանք բնակություն էին հաստատել Մովսեսի միջոցով տրված Եհովայի հրամանով:+ 10  Երբ Քանանում Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը եկան Հորդանանի կողմերը, այնտեղ՝ Հորդանանի մոտ, մի հսկայական զոհասեղան շինեցին: 11  Որոշ ժամանակ անց մյուս իսրայելացիները լսեցին,+ որ մարդիկ ասում են. «Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը Քանանի սահմանին՝ Հորդանանի մերձակայքում՝ մեր կողմում, զոհասեղան են շինել»: 12  Այս մասին լսելով՝ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սելովում,+ որ գնան նրանց դեմ պատերազմելու: 13  Իսրայելացիները Եղիազար քահանայի որդի Փենեհեսին+ ուղարկեցին Գաղաադ՝ Ռուբենյանների, Գադյանների ու Մանասեի ցեղի կեսի մոտ: 14  Նրա հետ ուղարկեցին նաև տասը տոհմապետների՝ Իսրայելի յուրաքանչյուր ցեղից մեկ տոհմապետի, որոնցից ամեն մեկը Իսրայելի հազարավորների մեջ գերդաստանի գլուխ էր:+ 15  Երբ նրանք հասան Գաղաադ՝ Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի ցեղի կեսի մոտ, նրանց ասացին. 16  «Եհովայի ամբողջ ժողովուրդը սա է ասում. «Ինչո՞ւ անհավատարիմ արարք+ գործեցիք Իսրայելի Աստծու դեմ: Դուք երես եք թեքել Եհովայից և Եհովայի դեմ ըմբոստանալով՝ զոհասեղան եք կառուցել:+ 17  Մի՞թե մեզ համար բավական չէր Փեգորի մոտ գործած մեղքը: Մինչև հիմա մենք կրում ենք այդ մեղքի հետևանքները,* չնայած որ Եհովայի ողջ ժողովուրդը պատժվել է դրա համար:+ 18  Եվ դուք այսօր հեռանո՞ւմ եք Եհովայից: Եթե դուք այսօր ըմբոստանաք Եհովայի դեմ, ապա վաղը նա իր վրդովմունքը կթափի Իսրայելի ողջ ժողովրդի վրա:+ 19  Բայց եթե ձեր տիրապետության տակ եղող տարածքը անմաքուր եք համարում, եկեք այն տարածք, որը Եհովայի սեփականությունն է,+ և որտեղ Եհովայի խորանն է,+ ու մեզ հետ բնակվեք: Միայն թե Եհովայի դեմ մի՛ ըմբոստացեք և մեզ էլ մի՛ դարձրեք ըմբոստներ՝ մեր Աստված Եհովայի զոհասեղանից բացի ուրիշ զոհասեղան շինելով:+ 20  Երբ Զարայի որդի Աքանը+ անհավատարիմ արարք գործեց՝ վերցնելով այն, ինչը կործանման էր դատապարտված, մի՞թե Աստծու վրդովմունքը Իսրայելի ողջ ժողովրդի վրա չթափվեց:+ Եվ իր գործած մեղքի պատճառով միայն նա չէր, որ մահացավ»»:+ 21  Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը պատասխանեցին Իսրայելի հազարավորների* գլուխներին.+ 22  «Ամենազոր Աստված* Եհովան գիտի, այո՛, Ամենազոր Աստված Եհովան+ գիտի, թե ինչու ենք այս բանն արել, և թող Իսրայելն էլ իմանա: Եթե ըմբոստացել ենք ու անհավատարմությամբ ենք վարվել Եհովայի հանդեպ, թող նա այսօր մեզ չխնայի: 23  Եթե զոհասեղան ենք շինել, որ ըմբոստանանք Եհովայի դեմ և դրա վրա ողջակեզներ, հացի ընծաներ ու խաղաղության զոհեր մատուցենք, թող Եհովան պատժի մեզ:+ 24  Մենք դա արեցինք, քանի որ անհանգստացանք, որ ապագայում ձեր որդիները կասեն մեր որդիներին. «Ի՞նչ գործ ունեք Եհովայի՝ Իսրայելի Աստծու հետ: 25  Ռուբենյաննե՛ր ու Գադյաննե՛ր, Եհովան Հորդանանը մեր ու ձեր միջև որպես սահման է դրել: Դուք Եհովային առնչվող ոչ մի բանի հետ գործ չունեք»:* Եվ այդպես ձեր որդիները մեր որդիներին կխանգարեն երկրպագել Եհովային:* 26  Ուստի ասացինք. «Եկեք գործի անցնենք ու մի զոհասեղան շինենք, բայց ոչ թե ողջակեզների ու զոհերի համար, 27  այլ որ այն վկա լինի մեր ու ձեր միջև,+ նաև մեզնից հետո եկող սերունդների միջև, որ Եհովային ենք ծառայություն մատուցելու մեր ողջակեզներով, խաղաղության զոհերով ու այլ զոհերով,+ և որ ապագայում ձեր որդիները մեր որդիներին չասեն. «Դուք Եհովային առնչվող ոչ մի բանի հետ գործ չունեք»»:* 28  Մենք ասացինք. «Եթե մեզ ու մեր սերունդներին երբևէ այսպիսի բան ասեն, կպատասխանենք. «Տեսե՛ք այն զոհասեղանը, որը մեր նախահայրերը շինել են Եհովայի զոհասեղանի օրինակով, բայց ոչ թե ողջակեզների ու զոհերի համար, այլ որ այն վկա լինի մեր ու ձեր միջև»»: 29  Մեր մտքով անգամ չի անցել Եհովայի դեմ ըմբոստանալ ու երես թեքել Եհովայից+ և մեր Աստված Եհովայի զոհասեղանի փոխարեն, որը նրա խորանի առաջ է կանգնած, ողջակեզների, հացի ընծաների ու զոհերի համար մի ուրիշ զոհասեղան շինել»:+ 30  Ռուբենի, Գադի ու Մանասեի ցեղերի մարդկանց պատասխանը գոհացրեց Փենեհես քահանային, նրա հետ եղող ժողովրդի տոհմապետներին՝ Իսրայելի հազարավորների գլուխներին:+ 31  Ուստի Եղիազար քահանայի որդի Փենեհեսը Ռուբենի, Գադի ու Մանասեի ցեղի մարդկանց ասաց. «Այսօր մենք իմացանք, որ Եհովան մեզ հետ է, քանի որ ձեր այս արարքը անհավատարմություն չէր Եհովայի դեմ: Հիմա դուք իսրայելացիներին ազատեցիք Եհովայի ձեռքից»: 32  Դրանից հետո Եղիազար քահանայի որդի Փենեհեսը և տոհմապետները Գաղաադից՝ Ռուբենյանների և Գադյանների մոտից, վերադարձան Քանան և մյուս իսրայելացիներին հայտնեցին նրանց խոսքերը: 33  Դրանք գոհացրին իսրայելացիներին: Նրանք փառաբանեցին Աստծուն և այլևս ոչինչ չխոսեցին Ռուբենյանների ու Գադյանների դեմ պատերազմի դուրս գալու և նրանց տարածքները ավերելու մասին: 34  Ռուբենյաններն ու Գադյանները զոհասեղանին անուն տվեցին:* Նրանք ասացին. «Այն վկա է մեր միջև, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վրաններ»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «մենք չենք մաքրվել»:
Կամ՝ «տոհմերի»:
Բռց.՝ «Աստվածների Աստված»:
Կամ՝ «Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»:
Բռց.՝ «վախենալ Եհովայից»:
Կամ՝ «Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»:
Ըստ երևույթին, զոհասեղանին տվել են «Վկա» անունը, ինչպես ցույց է տալիս համատեքստը: