Հեսու 23։1-16
23 Շատ օրեր էին անցել այն ժամանակվանից, երբ Եհովան հանգստություն էր տվել Իսրայելին՝+ փրկելով նրան շրջակայքում եղող բոլոր թշնամիներից: Հեսուն ծերացել էր ու տարիքն առել:+
2 Նա կանչեց ամբողջ Իսրայելին՝+ երեցներին, առաջնորդներին, դատավորներին ու գլխավորներին,+ և ասաց նրանց. «Ես ծերացել եմ ու տարիքս առել:
3 Դուք ձեր աչքով տեսաք այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան հանուն ձեզ արեց այս բոլոր ազգերին: Ձեր Աստված Եհովան էր ձեզ համար պատերազմողը:+
4 Վիճակ գցելով+ ես ձեր ցեղերի միջև որպես ժառանգություն բաժանեցի Հորդանանից դեպի արևմուտք՝ մինչև Մեծ ծովն* ընկած տարածքները,+ որոնք պատկանում էին այն բոլոր ազգերին, որոնց ես բնաջնջեցի,+ և այն ազգերին, որոնք մնացել են:
5 Ձեր Աստված Եհովան էր, որ քշեց նրանց ձեր առաջից:+ Նա հանուն ձեզ վռնդեց այդ ազգերին, և դուք տիրացաք նրանց երկրին, ինչպես որ ձեր Աստված Եհովան խոստացել էր ձեզ:+
6 Հիմա դուք պետք է շատ քաջ լինեք, որպեսզի առանց աջ կամ ձախ շեղվելու պահեք+ ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում:+
7 Երբեք չխառնվեք այն ազգերին,+ որոնք մնացին ձեզ հետ: Նրանց աստվածների անունները նույնիսկ չհիշատակեք,+ չերդվեք նրանցով, երբեք չծառայեք նրանց և չխոնարհվեք նրանց առաջ,+
8 այլ ձեր Աստված Եհովային կառչած մնացեք,+ ինչպես որ արել եք մինչև այսօր:
9 Եհովան մեծ ու հզոր ազգերին կքշի ձեր առաջից,+ ինչպես որ արել է մինչ օրս, դրա համար էլ ոչ ոք չի կարողացել ընդդիմանալ ձեզ:+
10 Ձեզնից մեկը հազար հոգու կհետապնդի,+ որովհետև ձեր Աստված Եհովան է ձեզ համար պատերազմողը,+ ինչպես որ խոստացել է ձեզ:+
11 Սիրե՛ք ձեր Աստված Եհովային+ ու այդպես միշտ զգոն կլինեք:+
12 Բայց եթե դուք երես դարձնեք Աստծուց և միանաք այն ազգերից ողջ մնացածներին,+ որոնք ձեզ հետ են ապրում, եթե ամուսնանաք*+ կամ ընկերանաք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ,
13 հաստատ իմացեք, որ ձեր Աստված Եհովան այս ազգերին այլևս չի քշի ձեր առաջից:+ Նրանք կդառնան որոգայթ ու ծուղակ, ձեր կողերին՝ հարվածող մտրակներ և ձեր աչքերի մեջ՝ փշեր,+ մինչև որ բնաջինջ լինեք այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ:
14 Շուտով ես մահանալու եմ:* Դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Աստված Եհովայի տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց: Բոլորն էլ կատարվեցին ձեր աչքի առաջ: Նրա խոսքերից և ոչ մեկը գետին չընկավ:+
15 Բայց ինչպես որ ձեր Աստված Եհովան կատարեց ձեզ տված իր բոլոր լավ խոստումները,+ այնպես էլ Եհովան իր խոստացած աղետը* կբերի ձեզ վրա և կբնաջնջի ձեզ այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ,+
16 Եհովայի բարկությունը կբորբոքվի ձեր դեմ,+ և դուք իսկույն կկորչեք լավ երկրից, որ նա տվել է ձեզ, եթե դրժեք ձեր Աստված Եհովայի հետ կապած ուխտը, որ նա պատվիրել է ձեզ կատարել, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Միջերկրական ծովը:
^ Կամ՝ «խնամություն անեք»:
^ Բռց.՝ «Ես այսօր ամբողջ երկրի ճանապարհով եմ գնում»: Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
^ Կամ՝ «բոլոր չար խոսքերը»: