Հոբ 10։1-22

  • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-22)

    • Ինչո՞ւ է Աստված «դատ սկսել իմ դեմ» (2)

    • Աստծու և մահկանացու Հոբի հակադրությունը (4-12)

    • «Հայացքդ թեքիր ինձնից, որ թեթևանամ փոքր-ինչ» (20)

10  «Գարշում եմ կյանքիցս:+ Ես բարձրաձայնելու եմ տրտունջներս,Արտահայտելու եմ դառնագին ցավերս:   Աստծուն ասելու եմ. «Ինձ մեղավոր մի՛ հայտարարիր,Ասա ինձ՝ ինչու ես դատ սկսել իմ դեմ:   Քեզ ի՞նչ օգուտ, որ ինձ ճնշում ես,Քո ձեռքով ստեղծածին+ արհամարհում ես,Մինչդեռ անօրենների ծրագրերն օրհնում ես:   Մի՞թե մարմնավոր աչքեր ունես,Մի՞թե նայում ես մահկանացու մարդու պես:   Մի՞թե քո կյանքը մահկանացուների կյանքի պես կարճ է տևում,Կամ մի՞թե մարդկանց պես ընդամենը մի քանի տարի ես ապրում,+   Որ փորձում ես իմ մեջ սխալ գտնել,Իմ մեղքերը բացահայտել:+   Ախր դու գիտես, որ ես մեղավոր չեմ:+ Ոչ ոք չի կարող քո ձեռքից ինձ ազատել:+   Քո ձեռքով ես ինձ կազմավորել ու ստեղծել,+Իսկ այժմ ուզում ես ինձ իսպառ ոչնչացնել:   Խնդրում եմ, հիշիր, որ կերտել ես ինձ կավից,+Այնինչ հիմա դեպի հողն ես վերադարձնում ինձ:+ 10  Չէ՞ որ դու ինձ կաթի պես լցրելՈւ մերել ես պանրի պես: 11  Միս ու մաշկ ես հագցրել,Ոսկրերով ու ջլերով ինձ հյուսել:+ 12  Կյանք ու հավատարիմ սեր ես նվիրել,Քո հոգատարությամբ կյանքս* պահպանել:+ 13  Բայց և թաքուն ինձ համար չարիք ես ծրագրել: Ես գիտեմ, որ դու ես այս ամենը ինձ վրա բերել: 14  Եթե մեղք գործեի, դու կտեսնեիր+Եվ իմ սխալի վրա աչք չէիր փակի: 15  Եթե մեղավոր եմ, վա՜յ ինձ: Եթե անմեղ եմ, միևնույն է, չեմ կարող գլուխս բարձր պահել,+Քանի որ կյանքս անարգանքով ու տառապանքով է լցվել:+ 16  Հենց գլուխս բարձրացնում եմ, դու հետապնդում ես ինձ առյուծի պես+Եվ զորությունդ ես գործադրում իմ դեմ: 17  Իմ դեմ նոր վկաներ ես բերում,Իմ հանդեպ ավելի մեծ բարկությամբ ես լցվում,Եվ դժբախտությունները մեկը մյուսի հետևից ինձ վրա են թափվում: 18  Ուրեմն ինչո՞ւ ինձ հանեցիր մորս արգանդից:+ Երանի՜ մեռած լինեի, որ մի աչք անգամ չտեսներ ինձ: 19  Կվերանայի, ասես երբեք էլ գոյություն չէի ունեցել,Մորս արգանդից ուղիղ գերեզման կիջնեի»: 20  Չէ՞ որ ինձ քիչ օրեր են մնացել.+ հանգիստ թող ինձ,Հայացքդ թեքիր ինձնից, որ թեթևանամ* փոքր-ինչ,+ 21  Մինչև որ հեռանամ անվերադարձ+Ու գնամ այնտեղ, ուր տիրում է թանձր խավար,*+ 22  Այնտեղ, ուր լիակատար մթություն է,Անթափանց խավար* է, և ամեն ինչ խառնիխուռն է,Այնտեղ, ուր լույսն էլ ասես խավար է»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ոգիս», «շունչս»:
Կամ՝ «զվարթանամ»:
Կամ՝ «Ու գնամ խավարի և մահվան ստվերի երկիր»:
Բռց.՝ «Խոր ստվեր»: