Հոբ 11։1-20
11 Ի պատասխան՝ նաամացի Սոֆարն+ ասաց.
2 «Մի՞թե այդ բոլոր խոսքերին պատասխան չի տրվելու:
Թե՞ կարծում ես շատ խոսողն* է ճիշտ դուրս գալու:
3 Ի՞նչ է, դատարկ խոսքերով մարդկանց լռեցնելո՞ւ ես:
Կարծում ես՝ քո ծաղրալի խոսքերի համար ոչ ոք չի՞ կշտամբելու քեզ:+
4 Չէ՞ որ դու ասում ես. «Ես ճիշտ բաներ եմ խոսում,*+Ես մաքուր եմ Աստծու աչքում»:+
5 Բայց այ եթե Աստված խոսերԵվ քեզ մի խոսք ասեր,+
6 Նա քեզ կհայտներ իմաստության գաղտնիքները,Չէ՞ որ բազմաբովանդակ է ճշմարիտ իմաստությունը:
Այդժամ կհասկանայիր, որ Աստված պարզապես անտեսում է քո որոշ հանցանքները:
7 Կարո՞ղ ես Աստծու անհատակ իմաստությունն ըմբռնել,Կարո՞ղ ես Ամենակարողի մասին ամեն ինչ* իմանալ:
8 Այն երկնքից էլ բարձր է, ինչպե՞ս կարող ես դրան հասնել,Գերեզմանից* էլ խորն է, ինչպե՞ս կարող ես ըմբռնել,
9 Երկրից էլ ահռելի է,Ծովից էլ լայնարձակ է:
10 Եթե Աստված ինչ-որ մեկին կալանավորի ու դատական նիստ գումարի,Ո՞վ կարող է նրան դիմակայել.
11 Չէ՞ որ նա լավ է հասկանում, երբ մարդիկ խաբում են:
Մի՞թե աչք կփակի, երբ չարիք տեսնի:
12 Ավելի շուտ վայրի էշը մարդ կծնի,*Քան դատարկագլուխը հասկացողություն ձեռք կբերի:
13 Եթե մտավիճակդ փոխեիր,Ձեռքերդ դեպի Աստված տարածեիր
14 Եվ, եթե սխալ բան ես անում, այդ ուղին թողնեիրՈւ թույլ չտայիր, որ քո վրաններում անարդար գործեր արվեին,
15 Այդ ժամանակ առանց ամաչելու գլուխդ բարձր կպահեիր,Առանց վախի ամուր կկանգնեիր:
16 Կմոռանայիր քո դժբախտությունները,Մտքումդ չէին մնա, ինչպես անցած-գնացած ջրերը:
17 Կյանքդ կեսօրից ավելի պայծառ կլիներ,Մռայլ պահերին անգամ առավոտվա պես լույս կլիներ:
18 Վստահությամբ լցված կլինեիր, որովհետև հույս կունենայիր,Տեսնելով, որ շուրջդ ամեն ինչ լավ է՝ ապահով կքնեիր:
19 Կքնեիր, ու ոչ ոք քեզ չէր վախեցնի:
Շատ-շատերը քո բարեհաճությունը կփնտրեին:
20 Մինչդեռ անօրենների աչքերը կխամրեն,Նրանք փախչելու տեղ չեն գտնի,Եվ նրանց միակ հույսը մահը կլինի»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «պարծենկոտը»:
^ Կամ՝ «Իմ սովորեցրածը մաքուր է»:
^ Կամ՝ «Ամենակարողի մեծության սահմանը»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «կծնվի»: