Հոբ 12։1-25
12 Հոբն էլ պատասխանեց.
2 «Դե հա, միայն դուք եք, որ ամեն ինչ գիտեք,*Եվ իմաստությունը ձեզ հետ գերեզման կտանեք:
3 Բայց ես էլ հասկացողություն ունեմ,Ձեզնից ոչնչով պակաս չեմ:
Ո՞վ չգիտի այդ ամենը:
4 Ես, որ Աստծուն եմ կանչում ու նրանից պատասխան սպասում,+Ընկերներիս համար ծաղրի առարկա եմ դարձել:+
Այո՛, արդար ու անմեղ մարդը ծաղրի առարկա է դարձել:
5 Դարդ ու ցավ չունեցողը ծաղրանքով է նայում դժբախտություն կրող մարդուն՝Կարծելով, թե այն գալիս է միայն նրանց գլխին, ովքեր ամուր կանգնած չեն իրենց տեղում:*
6 Իրենց վրաններում խաղաղ ապրում են կողոպտիչները,+Ապահով են Աստծու զայրույթը շարժողները,+Նրանք, ում ձեռքին իրենց պաշտած աստվածներն են:
7 Բայց հարցրու, խնդրեմ, կենդանիներին, և նրանք քեզ կսովորեցնեն,Երկնքի թռչուններին, և նրանք կպատմեն:
8 Ուշադրություն դարձրու երկրին,* և այն քեզ կուսուցանի,Ծովի ձկները կասեն քեզ ամեն ինչ:
9 Այդ բոլորից ո՞ր մեկը չգիտի,Որ Եհովայի ձեռքն է այս ամենն արել:
10 Նրա ձեռքում է ամեն կենդանի արարածի կյանքը,Ամեն մարդու շունչը:*+
11 Երբ մեր ականջը մի բան է լսում, մի՞թե ծանրութեթև չենք անում,Ինչպես որ լեզուն* է ուտելիքը համտեսում:+
12 Տարեցներն իմաստություն ունեն,+Երկար կյանք ապրածները՝ ըմբռնողականություն:
13 Բայց Աստված է, որ իմաստուն է ու զորեղ,+Նա ըմբռնողականություն ունի և իրագործում է իր կամքը:+
14 Երբ նա քանդում է, այլևս հնարավոր չէ վերակառուցել,+Երբ փակում է, ոչ մի մարդ չի կարող բացել:
15 Երբ հետ է պահում ջրերը, ամեն ինչ չորանում է,+Երբ արձակում է, երկիրը հեղեղվում է:+
16 Նա է զորեղն ու իմաստունը,+Նրա ձեռքում են թե՛ մոլորվողը, թե՛ մոլորեցնողը:
17 Նա այնպես է անում, որ խորհրդատուները ոտաբոբիկ* ման գան,Եվ դատավորները հիմար դուրս գան:+
18 Թագավորների դրած կապանքներն արձակում է+Ու նրանց մեջքին ստրուկի գոտի է կապում:
19 Նա այնպես է անում, որ քահանաները ոտաբոբիկ քայլեն,+Եվ տապալում է նրանց, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդել են:+
20 Նա լռեցնում է վստահություն վայելող խորհրդատուներին,Առողջ դատողությունից զրկում է ծերերին:*
21 Իշխանավորների վրա իր արհամարհանքն է թափում,+Զորավորներին թուլացնում:
22 Նա բացահայտում է խորունկ բաները, որ թաքնված են խավարում,+Թանձր խավարի վրա լույս է սփռում:
23 Նա հզորացնում է ազգերին, իսկ հետո՝ կործանում,Ընդարձակում է ազգերի տարածքները և հետո՝ նրանց գերության տանում:
24 Ժողովրդի առաջնորդներին զրկում է հասկացողությունից,Ստիպում է թափառել ճանապարհազուրկ ամայի վայրերում:+
25 Նրանք խարխափում են խավարում՝+ այնտեղ, ուր լույս չկա:
Նա ստիպում է նրանց թափառել հարբած մարդկանց նման»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դուք եք մարդ»:
^ Կամ՝ «ում ոտքերը սայթաքում են»:
^ Կամ հնարավոր է՝ «Խոսիր երկրի հետ»:
^ Կամ՝ «ոգին»:
^ Բռց.՝ «քիմքը»:
^ Կամ՝ «ամեն ինչից զրկված»:
^ Կամ՝ «երեցներին»: