Հոբ 15։1-35

  • Եղիփազի երկրորդ խոսքը (1-35)

    • Պնդում է, թե Հոբը աստվածավախ չէ (4)

    • Հոբին մեղադրում է հանդուգն լինելու մեջ (7-9)

    • Աստված «իր հրեշտակներին էլ չի վստահում» (15)

    • Ակնարկում է, որ տառապում են նրանք, ովքեր անօրեն են (20-24)

15  Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.   «Մի՞թե իմաստուն մարդը փուչ փաստարկներով կպատասխանի,Մի՞թե իր ներսը սխալ մտքերով կլցնի:*   Անիմաստ խոսքերով խրատ կարդալուց օգուտ չկա,Դատարկ խոսքերը ոչ մի օգուտ չեն տա:   Աստվածավախությունը դու արժեզրկում ես,Աստծու մասին ամեն խորհրդածություն նսեմացնում ես:   Քո հանցանքն է պատճառը, որ այդպես ես խոսում,Բերանիցդ խորամանկություն է թափվում:   Հենց քո բերանն է քեզ դատապարտում, ոչ թե ես,Քո շուրթերն են վկայություն տալիս ընդդեմ քեզ:+   Ի՞նչ է, դու բոլոր մարդկանցից առաջի՞նն ես ծնվել,Բլուրների կազմավորումից առա՞ջ ես լույս աշխարհ եկել:   Չլինի՞ Աստծու գաղտնի զրույցներն ես լսում,Կարծում ես միայն դո՞ւ ես իմաստուն:   Դու ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք,+Ի՞նչ ես հասկանում, որ մենք չենք հասկանում: 10  Մեր մեջ և՛ ալևոր կա, և՛ տարեց՝+Մարդիկ, որ քո հորից էլ են մեծ: 11  Քեզ բավական չե՞ն Աստծու տված մխիթարությունները,Մեղմությամբ քեզ ասված խոսքերը: 12  Ինչո՞ւ ես զգացմունքներիդ տրվում,*Ինչո՞ւ են աչքերդ զայրույթից փայլում: 13  Անձամբ Աստծու դեմ ես դուրս եկելԵվ հանդգնում ես այդպիսի բաներ խոսել: 14  Մահկանացու մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի,Կամ կնոջից ծնվածը, որ արդար լինի:+ 15  Ահա նա իր հրեշտակներին* էլ չի վստահում,Եվ երկինքն անգամ մաքուր չէ նրա աչքում,+ 16  Էլ ուր մնաց՝ այն մարդը, ով ստոր է ու ապականված,+Ով անարդար գործերի է ծարավ: 17  Հիմա լսիր ինձ, ես կպատմեմ քեզ: Կասեմ, թե ինչ եմ տեսել, 18  Այն, ինչը իմաստունները իրենց հայրերից են լսել+Եվ մեզանից չեն թաքցրել: 19  Իրենց տրված երկրում միայն իրենք էին ապրում,Եվ նրանց միջով ոչ մի օտար չէր անցնում: 20  Անօրեն մարդը իր կյանքի բոլոր օրերում չարչարանք է կրում,Բռնակալն իր կյանքի բոլոր տարիներին չարիք է տեսնում: 21  Նրա ականջները միշտ սարսափազդու ձայներ են լսում,+Անգամ խաղաղ ժամանակ նրա վրա կողոպտիչներ են հարձակվում: 22  Նա չի հավատում, որ կազատվի խավարից,+Նա ընկնելու է սրից: 23  Նա թափառում է հաց գտնելու համար՝ ասելով. «Ո՞ւր է»: Նա լավ գիտի, որ խավարի օրը շատ մոտ է: 24  Տագնապն ու տանջանքը սարսափեցնում են նրան,Ահաբեկում են, ինչպես մի թագավոր, որ պատրաստ է հարձակման, 25  Քանի որ ընդդիմանում է Աստծուն,Փորձում է մարտահրավեր նետել Ամենակարողին, 26  Իր հաստ, ամուր վահանով համառորեն Աստծու դեմ է դուրս գալիս: 27  Նրա դեմքը ճարպակալած է,Նրա ազդրերը ճարպից փքված են: 28  Քաղաքները, որտեղ նա բնակվում է, կավերվեն,Նրա տներում ոչ ոք չի ապրի,Դրանք քարակույտերի կվերածվեն: 29  Նա չի հարստանա, հարստություն չի կուտակի,Եվ նրա ունեցվածքը երկրով մեկ չի տարածվի: 30  Նա չի փախչի խավարից,Կրակը կխանձի նրա շիվերը,*Նա կոչնչանա Աստծու* շնչից:+ 31  Նա չպետք է խաբվի և փուչ բաներին հուսա,Որովհետև փոխարենը միայն դատարկություն կստանա: 32  Այդ ամենը շատ շուտով կպատահի նրան,Նրա ճյուղերը երբեք չեն փարթամանա:+ 33  Վազի պես պտղաթափ կլինի՝ խաղողը դեռ չհասած,Ձիթենու պես ծաղկաթափ կլինի: 34  Անպտուղ կլինեն Աստծուն արհամարհողների* գործերը,+Կրակը կլափի կաշառակերների վրանները: 35  Նրանք չար մտքեր են հղանում ու չարիք ծնում,Նրանց ներսում* խաբեություն է ձևավորվում»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որովայնը արևելյան քամով կլցնի»:
Բռց.՝ «Ինչո՞ւ է սիրտդ քեզ տանում»:
Բռց.՝ «սրբերին»:
Այսինքն՝ վերականգնման հույսը:
Բռց.՝ «նրա»:
Կամ՝ «հավատուրացների»:
Բռց.՝ «որովայնում»: