Հոբ 19։1-29

  • Հոբի պատասխանը (1-29)

    • Մերժում է իր այսպես կոչված ընկերների կշտամբանքը (1-6)

    • Ասում է, որ լքված է (13-19)

    • «Ինձ ազատագրողը կենդանի է» (25)

19  Հոբը պատասխանեց.   «Դեռ ինչքա՞ն եք հոգիս վրդովելու,+Ինձ խոսքերով ջախջախելու:+   Արդեն տասն անգամ է՝ ինձ կշտամբում* եք,Եվ չեք էլ ամաչում, որ ինձ հետ այսքան կոպիտ եք վարվում:+   Եթե իսկապես սխալ եմ արել,Ապա դա միայն իմ գործն է:   Իսկ եթե ինձ վերևից եք նայումԵվ պնդում եք, թե արդարացիորեն եմ անարգանք կրում,   Ապա իմացեք, որ Աստված է ինձ հետ անարդարացի վարվել*Եվ ինձ իր որսացանցով բռնել:   Ահա ես աղաղակում եմ՝ «Ինձ վնա՛ս են հասցրել», բայց պատասխանող չկա,+Օգնություն եմ աղերսում, բայց արդարադատություն չկա:+   Ճանապարհս քարե պատնեշով փակել է նա, ու ես չեմ կարողանում անցնել: Ուղիներս խավարով է պատել:+   Նա պատվազրկել է ինձ,Թագը հանել է իմ գլխից: 10  Ամեն կողմից ջախջախում է ինձ, մինչև վերանամ,Հույսս ծառի պես արմատախիլ է անում: 11  Իմ դեմ բորբոքված բարկությամբ է լցվում,Ինձ իր ոսոխն է համարում:+ 12  Նրա զորքերը հավաքվում են և ինձ պաշարում,Վրանիս շուրջբոլորը բանակ են դնում: 13  Հարազատ եղբայրներիս ինձնից հեռու է վանել,Ինձ ճանաչողները ինձնից երես են թեքել:+ 14  Մտերիմ ընկերներս* հեռացել են,Եվ ում լավ եմ ճանաչում, ինձ մոռացել են:+ 15  Իմ տան հյուրերը+ և իմ աղախինները ինձ օտար են համարում,Ես օտարական եմ նրանց աչքում: 16  Կանչում եմ ծառայիս, բայց նա չի պատասխանում,Իմ բերանով նրանից կարեկցանք եմ աղերսում: 17  Իմ շունչն անգամ նողկանք է պատճառում կնոջս,+Իմ գարշահոտությունից վանվում են հարազատ եղբայրներս: 18  Անգամ փոքր երեխաներն են ինձ արհամարհում,Հենց վեր եմ կենում, ինձ ձեռք են առնում: 19  Բոլոր մտերիմներս ինձնից զզվում են,+Եվ ում սիրում էի, դուրս են եկել իմ դեմ:+ 20  Կաշիս ու ոսկորս են մնացել,+Մահվան եզրին եմ հասել:* 21  Խղճացեք ինձ, իմ ընկերնե՛ր, խղճացեք,Աստծու ձեռքն է ինձ հարվածել:+ 22  Ինչո՞ւ եք հալածում ինձ, ինչպես որ Աստված է անում,+Անդադար ինձ վրա եք հարձակվում:*+ 23  Ա՜խ, եթե միայն խոսքերս գրի առնվեին,Եթե միայն գրքի մեջ գրվեին, 24  Երկաթե հատիչով ու կապարով ժայռի վրա առհավետ փորագրվեին: 25  Ես լավ գիտեմ, որ ինձ ազատագրողը*+ կենդանի է,Նա կգա հետագայում ու կկանգնի երկրի* վրա: 26  Եվ երբ մաշկս այսպես քայքայվի,Բայց ես դեռ ողջ լինեմ, Աստծուն կտեսնեմ: 27  Ես նրան անձամբ կտեսնեմ,Հենց իմ աչքերը կտեսնեն, ոչ թե ուրիշ մեկինը:+ Այդուհանդերձ, ես խորապես ընկճված եմ:* 28  Դուք ասում եք՝ «Այդ ինչպե՞ս ենք նրան հալածում»,+Այնինչ խնդրի արմատը իմ մեջ եք տեսնում: 29  Ինքներդ սրից վախեցեք,+Քանի որ հանցանք գործողները սրով կպատժվեն: Դատավոր կա. իմացա՛ծ եղեք»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «վիրավորում»:
Կամ՝ «ինձ մոլորեցրել»:
Կամ՝ «Հարազատներս»:
Բռց.՝ «Ատամներիս կաշվով եմ փրկվում»:
Բռց.՝ «Իմ մարմնով չեք կշտանում»:
Բռց.՝ «փրկագնողը»:
Բռց.՝ «հողի»:
Կամ՝ «Երիկամներս չեն գործում»: