Հոբ 20։1-29
20 Նաամացի Սոֆարը+ պատասխանեց.
2 «Ես խիստ նեղված ու վրդովված եմ,Դրա համար էլ պետք է խոսեմ:
3 Իմ լսած կշտամբանքներից վիրավորված եմ,Դատողությունս ինձ հուշում է, որ պետք է քեզ պատասխանեմ:
4 Դե իհարկե, դու արդեն գիտես այն, ինչ ասելու եմ քեզ,Որ երկրի վրա մարդու* ստեղծվելուց ի վեր եղել է այսպես.+
5 Անօրենների ցնծությունը կարճատև է,Աստծուն արհամարհողի* ուրախությունը մի ակնթարթ է:+
6 Թե նրա փառքը երկինք էլ հասնի,Եվ նրա գլուխը ամպերին դիպչի,
7 Իր արտաթորանքի պես նա կկորչի հավիտյան:
Ովքեր տեսել էին նրան, կասեն. «Ո՞ւր է նա»:
8 Երազի պես նա կթռչի կգնա, և նրան չեն գտնի,Գիշերվա տեսիլքի պես կչքվի:
9 Մի ժամանակ նրան տեսնող աչքերը այլևս նրան չեն տեսնի,Նրա տունը էլ երբեք նրան չի տեսնի:+
10 Նրա զավակները բարեհաճություն կաղերսեն աղքատներից,Նա իր իսկ ձեռքով կվերադարձնի այն ամենը, ինչ վերցրել է ուրիշներից:+
11 Նա երիտասարդական ավյունով է լի,Բայց նրա հետ այն* հողը կմտնի:
12 Եթե չարն անելը քաղցր մի բան է նրա բերանում,Եթե նա իր լեզվի տակ է այն պահում,
13 Վայելում է ու հանել չի ուզում,Այլ շարունակ պահում է իր բերանում,
14 Ապա նրա փորում այն կդառնանա,Նրա ներսում կոբրայի թույն* կդառնա:
15 Նա հարստություն է կուլ տվել, բայց կփսխի,Աստված նրա փորից այն դուրս կթափի:
16 Նա կոբրաների թույնը կծծի,Իժը նրան կխայթի ու կսպանի:
17 Նա երբեք չի տեսնի հորդահոս ջրեր,Մեղրի ու կարագի հեղեղներ:
18 Իր վերցրածը նա, դեռ չօգտագործած, կվերադարձնի,Առևտրով կուտակած իր հարստությունը չի վայելի:+
19 Նա ջախջախել է աղքատին, նրան անօգնական է թողել,Խլել է տունը, որն ինքը չի կառուցել:
20 Նա ներքին խաղաղություն չի վայելի,Նրա հարստությունը նրան չի փրկի:
21 Էլ բան չի մնացել, որ նա խժռի,Ուստի նրա բարօրությունը հարատև չի լինի:
22 Երբ նրա բարեկեցությունը իր գագաթնակետին հասնի,Այդժամ տագնապը նրան կհամակի,Չարիքը ողջ ուժով նրան կհարվածի:
23 Մինչ նա իր փորն է լցնում,Աստված* իր բորբոքված բարկությունը նրա վրա կթափի,Եվ այն անձրևի պես նրա վրա կտեղա, նրա որովայնը կլցվի:
24 Նա կփախչի երկաթե զենքերից,Բայց այդ ժամանակ կխոցվի պղնձե աղեղից արձակված նետերից:
25 Նա նետ կհանի իր մեջքից,Փայլուն նետ՝ իր լեղապարկից:
Նա սարսափով կհամակվի:+
26 Նրա գանձերը կկորչեն լիակատար խավարի մեջ,Նրան կլափի կրակը, որը ոչ ոք չի էլ թեժացրել:
Թե նրա վրանում վերապրող լինի, աղետը նրան վրա կհասնի:
27 Երկինքը նրա հանցանքը կբացահայտի,Երկիրը նրա դեմ կելնի:
28 Հեղեղը կքշի-կտանի նրա տունը,Հորդահոս հեղեղ կլինի Աստծու* բարկության օրը:
29 Սա է անօրենի համար Աստծու պահած բաժինը,Նրա համար Աստծու սահմանած ժառանգությունը»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «մարդկության», «Ադամի»:
^ Կամ՝ «Հավատուրացի»:
^ Այսինքն՝ նրա ավյունը:
^ Կամ՝ «լեղի»:
^ Բռց.՝ «Նա»:
^ Բռց.՝ «նրա»: