Հոբ 21։1-34

  • Հոբի պատասխանը (1-34)

    • Ինչո՞ւ են անօրենները բարգավաճում (7-13)

    • Քողազերծում է իր «մխիթարիչներին» (27-34)

21  Հոբը պատասխանեց.   «Ուշադիր լսեք խոսքերս,Գոնե այդպես ինձ կմխիթարեք:   Համբերատար եղեք, մինչ ես կխոսեմ: Ասելիքս վերջացնեմ, հետո կարող եք ինձ ծաղրել:+   Չէ՞ որ մարդուն չէ ուղղված գանգատս: Եթե այդպես լիներ, մի՞թե կորցրած չէի լինի համբերությունս:   Ինձ նայեք ու ապշեք,Ձեր բերանները փակեք:   Երբ մտածում եմ, նեղսրտում եմ,Ամբողջ մարմինս սարսռում է:   Ինչո՞ւ են անօրեններն ապրում,+Հասնում ծերության ու հարստանում:*+   Իրենց զավակները միշտ իրենց կողքին են,Եվ նրանք անգամ իրենց զավակների սերունդներին են տեսնում:   Նրանք ապահով ապրում են իրենց տներում և չեն վախենում:+ Աստված իր գավազանով նրանց չի պատժում: 10  Նրանց ցլերը հաջողությամբ են զուգավորվում,Եվ նրանց կովերը ծնում են, չեն վիժում: 11  Հոտերի պես դուրս են վազում նրանց տղաները,Ուրախ ցատկոտում են նրանց երեխաները: 12  Նրանք դափի ու քնարի նվագակցությամբ երգում են,Սրնգի հնչյունների տակ ուրախանում են:+ 13  Գոհ ու երջանիկ են ապրումԵվ խաղաղությամբ* են գերեզման* իջնում: 14  Նրանք ճշմարիտ Աստծուն ասում են. «Մեզ հետ գործ չունես: Ճանապարհներիդ մասին սովորելու ցանկություն չունենք:+ 15  Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք,+Մեզ ի՞նչ օգուտ, որ նրան ճանաչենք»:+ 16  Սակայն ես գիտեմ, որ նրանց բարեկեցիկ կյանքն իրենց ձեռքում չէ:+ Անօրենների մտածելակերպը* ինձ համար խորթ է:+ 17  Բայց քանի՞ անգամ է անօրենների ճրագը հանգել,+Քանի՞ անգամ է նրանց վրա աղետ եկել,Քանի՞ անգամ է Աստված, բարկությամբ լցված, նրանց կործանել: 18  Երբևէ քամուց քշվե՞լ են ծղոտի պեսԿամ հողմի բերանն ընկած մղեղի* պես: 19  Աստված անօրենի հանցանքի պատիժը պահում է նրա որդիների համար: Բայց թող որ անօրենն ինքը Աստծուց հատուցում ստանա, որ իմանա:+ 20  Թող իր աչքով տեսնի իր կործանումըԵվ անձամբ խմի Ամենակարողի ցասման բաժակը:+ 21  Եթե նա վաղաժամ մեռնի,*+Նրա ի՞նչ պետքն է, թե իրենից հետո իր սերունդներին ինչ կլինի: 22  Ո՞վ կարող է որևէ բան սովորեցնել Աստծուն,+Չէ՞ որ անգամ ամենաբարձր դիրք ունեցողներին Նա է դատում:+ 23  Մեկը կյանքից հեռանում է՝ լի ավյունով,+Բացարձակապես խաղաղ ու անհոգ,+ 24  Ազդրերը պատված ճարպով,Ոսկորներն ամուր:* 25  Իսկ մյուսը մեռնում է՝ խորապես ընկճված,Երբեք բարիք չճաշակած: 26  Նրանք երկուսն էլ հողում կպառկեն+Ու որդերով կծածկվեն:+ 27  Ես շատ լավ գիտեմ՝ ինչ եք մտածում,Գիտեմ ձեր դավերը, որոնցով ինձ չարիք պատճառել եք ուզում:+ 28  Դուք ասում եք. «Ո՞ւր է նշանավոր մարդու տունը,Ո՞ւր է այն վրանը, որտեղ ապրում էր անօրենը»:+ 29  Ի՞նչ է, չե՞ք հարցրել ճամփորդներին,Մի՞թե մանրակրկիտ չեք քննել նրանց ասածները, 30  Որ աղետի ժամանակ չար մարդը խնայվում է,Ցասման օրը նա փրկվում է: 31  Ո՞վ նրան բացեիբաց կհանդիմանի իր գործերի համար,Ո՞վ կհատուցի նրան իր արածների համար: 32  Նրան գերեզմանոցում կթաղենԵվ նրա գերեզմանի վրա պահապան կդնեն: 33  Նա խաղաղ կհանգչի հողում:*+ Ողջ մարդկությունը նրա հետևից է գնում*+Այն անթիվ-անհամար մարդկանց նման, որ նրանից առաջ անցել են նույն ուղով: 34  Ուրեմն ինչի՞ս է պետք ձեր անիմաստ մխիթարությունը,+Ձեր ասածները միայն խաբեություն են»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «զորանում»:
Կամ՝ «մի ակնթարթում»: Այսինքն՝ արագ և անցավ մահով են մեռնում:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «խորհուրդները», «նենգ ծրագրերը»:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Կամ՝ «Եթե նրա ամիսների թիվը երկու անգամ կրճատվի»:
Բռց.՝ «Ոսկրածուծը հյութեղ»:
Բռց.՝ «Նրա համար քաղցր կլինեն հովտի հողակոշտերը»:
Բռց.՝ «Իր հետևից նա կքաշի ողջ մարդկությանը»: