Հոբ 23։1-17

  • Հոբի պատասխանը (1-17)

    • Ուզում է իր դատը Աստծուն ներկայացնել (1-7)

    • Ասում է, որ չի կարողանում գտնել Աստծուն (8, 9)

    • «Նրա ճանապարհին եմ մնացել ու դրանից չեմ հեռացել» (11)

23  Հոբը պատասխանեց.   «Այսօր էլ կշարունակեմ համառորեն բողոքել,+Այնքան եմ հառաչել, որ ուժասպառ եմ եղել:   Երանի՜ թե իմանայի՝ որտեղ կարող եմ գտնել Աստծուն,+Կգնայի այնտեղ, որտեղ նա է բնակվում:+   Դատս նրան կներկայացնեի,Հօգուտ ինձ՝ շատ փաստարկներ կբերեի:   Կտեսնեի, թե նա ինչ կպատասխանի,Նրա ասածներին ուշադրություն կդարձնեի:   Մի՞թե ինձ հետ դատավեճում նա իր մեծ զորությունը գործի կդներ: Ո՛չ: Նա, անկասկած, իմ ասելիքը կլսեր:+   Այդպես ուղղամիտը նրա հետ իր խնդիրը կհարթեր,Իմ Դատավորն ինձ մեկընդմիշտ կարդարացներ:   Բայց ահա արևելք եմ գնում, նա այնտեղ չէ,Հետ եմ գալիս, նրան չեմ կարողանում գտնել:   Երբ նա հյուսիսում է գործում, ես նրան չեմ նշմարում: Հետո դեպի հարավ է գնում, բայց, միևնույն է, նրան չեմ տեսնում: 10  Այդուհանդերձ, նա լավ գիտի իմ բռնած ճամփան:+ Երբ ինձ փորձի, զտված ոսկու պես մաքուր դուրս կգամ:+ 11  Ես անշեղորեն նրա քայլերին եմ հետևել,Նրա ճանապարհին եմ մնացել ու դրանից չեմ հեռացել:+ 12  Նրա շուրթերից հնչած պատվիրաններից ես չեմ հեռացել,Նրա ասածները թանկ եմ համարել,+ պահանջվածից էլ ավելին եմ արել: 13  Եթե նա մի բան է որոշել, ո՞վ կարող է նրան հակառակվել:+ Երբ ուզում է մի բան անել, այդպես էլ անում է:+ 14  Ինչ որոշել է ինձ համար, լիովին կիրագործի,Նման բաներ նա իր մտքում դեռ շատ ունի: 15  Դրա համար էլ նա ինձ տագնապ է ներշնչում,Երբ մտածում եմ նրա մասին, ավելի մեծ վախով եմ համակվում: 16  Աստված իմ սիրտը ահուդողով է լցրել,Ամենակարողը ինձ սարսափահար է արել: 17  Ու թեև դեմքս թաղված է մթության մեջ,Խավարը դեռ ինձ չի լռեցրել»:

Ծանոթագրություններ