Հոբ 24։1-25

  • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-25)

    • «Ինչո՞ւ Ամենակարողը դատաստանի օր չի սահմանում» (1)

    • Ասում է, որ Աստված թույլ է տալիս, որ անօրենություն լինի (12)

    • Մեղսագործները սիրում են խավարը (13-17)

24  «Ինչո՞ւ Ամենակարողը դատաստանի օր չի սահմանում,+Եվ ինչո՞ւ նրան ճանաչողները այդ օրը չեն տեսնում:   Մարդիկ տեղաշարժում են հողատարածքի սահմանանշանները,+Հափշտակում են ուրիշի ոչխարներն ու տանում իրենց արոտավայրերը:   Որբերի* էշերը քշում են տանում,Այրու ցուլը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+   Աղքատներին ճանապարհից վռնդում են,Անօգնականները ստիպված նրանցից թաքնվում են:+   Աղքատները սնունդ են որոնում, ինչպես վայրի էշերը՝+ ամայի վայրում,Իրենց երեխաների համար ուտելիք են փնտրում անապատում:   Նրանք ստիպված են ուրիշի արտի բերքը հավաքել,*Անօրենի այգու խաղողի մնացորդներից օգտվել:   Գիշերում են մերկ, առանց հագուստի,+Ծածկոց չունեն, որ պաշտպանվեն ցրտից:   Անձրևից թրջվում են լեռներում,Պատսպարան չունենալով՝ ժայռերին են սեղմվում:   Չարագործները անհայր մանկանը խլում են մոր կրծքից ու տանում,+Աղքատների հագուստը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+ 10  Եվ նրանք ստիպված են լինում առանց հագուստի մերկ շրջել,Քաղցած վիճակում հասկերի խրձեր կրել: 11  Օրվա տապին քրտնաջան աշխատում են* քարերով պատնեշված դարավանդներում,*Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում:+ 12  Մեռնողների հեծեծանքն է շարունակ լսվում քաղաքում,Մահացու վիրավորները օգնության են կանչում,+Բայց Աստծուն այդ ամենը չի մտահոգում:* 13  Անօրենները մերժում են լույսը,+Լույսի ճանապարհներն իմանալ չեն ուզում,Դրա արահետներով չեն գնում: 14  Մարդասպանը լուսաբացին վեր է կենում,Անօգնականին ու խեղճին սպանում,+Գիշերն էլ գողությամբ է զբաղվում: 15  Կողակցին դավաճանողը* սպասում է, որ իջնի մթնշաղը:+ Նա ասում է՝ «Ոչ ոք ինձ չի տեսնի»,+ ու ծածկում է երեսը: 16  Մութ ժամանակ անօրենները ներխուժում են տները,Իսկ ցերեկը փակվում են ներսում: Նրանց համար խորթ է լույսը:+ 17  Նրանք վախենում են լուսաբացից, ինչպես մյուս մարդիկ՝ թանձր խավարից: Իսկ թանձր խավարի սարսափները սովորական բան են նրանց համար: 18  Բայց ջրերը նրանց սրընթաց քշում-տանում են: Անիծյալ կլինի նրանց բաժին հողատարածքը:+ Նրանք չեն վերադառնա իրենց խաղողի այգիները: 19  Ինչպես երաշտն ու տապն են կուլ տալիս հալված ձյունը,Այնպես էլ գերեզմանն* է կուլ տալիս մեղք գործածներին:+ 20  Սեփական մայրը* նրանց կմոռանա, որդերը հաճույքով նրանց կխժռեն,Եվ նրանք այլևս չեն հիշվի:+ Անարդարները ծառի պես կկտրվեն: 21  Ամուլ կնոջը նրանք շահագործում են,Վատ են վարվում այրու հետ: 22  Իր զորությամբ Աստված* զորեղների վերջը կտա,Թե նրանք վեր էլ բարձրանան, կյանքի հեռանկար չեն ունենա: 23  Աստված* թողնում է, որ նրանք վստահությամբ լցվեն ու ապահով զգան,+Բայց իր աչքը պահում է նրանց ճանապարհների վրա:+ 24  Մի կարճ ժամանակ վեր են բարձրանում, բայց հետո այլևս չկան:+ Հացահատիկի հասկերի պես կտրվում են ու հավաքվում,Ցած են ընկնում+ ու բոլորի պես մեռնում: 25  Հիմա ո՞վ ինձ սուտ կհանիԿամ խոսքերս կհերքի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Անհայր երեխաների»:
Կամ հնարավոր է՝ «արտում անասնակեր հավաքել»:
Կամ հնարավոր է՝ «ձեթ են քամում»:
Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակներում:
Կամ հնարավոր է՝ «Աստված դրա համար ոչ ոքի չի մեղադրում»:
Եբր. բառը կարող է վերաբերել այն տղամարդուն, որը սեռական հարաբերություն է ունենում ամուսնացած կնոջ հետ:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Արգանդը»:
Բռց.՝ «Նա»:
Բռց.՝ «Նա»: