Հոբ 25։1-6
25 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.
2 «Աստծունն է իշխանությունն ու ահարկու ուժը,Նա խաղաղություն է հաստատում երկնքում:
3 Մի՞թե հնարավոր է հաշվել նրա զորքերը,Մի՞թե նա չէ բոլորի լույսի աղբյուրը:
4 Ուրեմն ինչպե՞ս կարող է մահկանացու մարդը Աստծու առաջ արդար լինել,+Ինչպե՞ս կարող է կնոջից ծնվածը անմեղ* լինել:+
5 Մինչև անգամ լուսինը լուսավոր չէ նրա աչքին,Եվ աստղերը մաքուր չեն:
6 Էլ ուր մնաց՝ մահկանացու մարդը, որ մի որդ է,Եվ մարդու որդին, որ մի ճիճու է»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «մաքուր»: