Հոբ 27։1-23

  • Հոբը վճռական է անարատ մնալու հարցում (1-23)

    • «Նվիրված կմնամ Աստծուն մինչև իմ վերջին շունչը» (5)

    • Հավատուրացը հույս չունի (8)

    • «Ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ» (12)

    • Անօրենը ձեռնունայն կմնա (13-23)

27  Հոբը շարունակեց իր խոսքը.*   «Երդվում եմ Աստծու գոյությամբ, ով իմ առաջ փակել է արդարադատության դուռը,+Ամենակարողի գոյությամբ, ով դառնացրել է իմ սիրտը,+   Որ քանի դեռ շնչում եմ,Եվ Աստծու տված շունչը* քթանցքներիս մեջ է,+   Շուրթերիցս անարդար բան դուրս չի գա,Լեզուս ստեր չի մրմնջա:   Ես երբեք ճիշտ չեմ համարի ձեր ասածները,Նվիրված կմնամ Աստծուն* մինչև իմ վերջին շունչը:+   Ես կպնդեմ, որ արդար եմ, և արդար ընթացքս երբեք չեմ թողնի:+ Քանի դեռ ողջ եմ,* սիրտս* ինձ չի դատապարտի:   Թող իմ թշնամուն վիճակվի նույնը, ինչ անօրենին,Ինձ վրա հարձակվողներին թող նույն պատիժը տրվի, ինչ անարդարներին:   Աստծուն արհամարհողը* էլ ի՞նչ հույս կարող է ունենալ, երբ կործանվի,+Երբ Աստված նրա կյանքին վերջ դնի:   Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը,Երբ նրան վրա հասնի չարիքը:+ 10  Մի՞թե Ամենակարողը նրա համար ուրախության աղբյուր կլինի,Մի՞թե ամեն ժամանակ նա Աստծուն կաղոթի: 11  Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու զորության մասին,*Ամենակարողի վերաբերյալ ոչինչ չեմ թաքցնի: 12  Եթե դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել,Ուրեմն ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ: 13  Ահա թե Աստծուց ինչ բաժին կստանա անօրենը,+Ամենակարողից ինչ ժառանգություն կստանան բռնավորը. 14  Թե նրա որդիները շատանան էլ, սրով կընկնեն,+Եվ նրա սերունդները բավարար սնունդ չեն ունենա: 15  Նրանից հետո ողջ մնացած նրա որդիներին պատուհասը գերեզման կիջեցնի,Եվ նրանց այրիները նրանց համար չեն լացի: 16  Նույնիսկ եթե նա փոշու պես շատ արծաթ դիզիԵվ կավի պես առատ ընտիր հագուստ հավաքի, 17  Նրա հավաքածը արդարները կհագնեն,+Եվ նրա արծաթը անմեղներն իրենց մեջ կբաժանեն: 18  Նրա կառուցած տունը անկայուն է ցեցի բոժոժի պես,Ժամապահի շինած տաղավարի+ պես: 19  Նա կպառկի որպես հարուստ մարդ, բայց նրա հարստությունից ոչինչ չի մնա:* Երբ աչքերը բացի, այլևս ոչինչ չի լինի: 20  Սարսափը հեղեղի պես նրան վրա կհասնի,Փոթորիկը գիշերով նրան կհափշտակի:+ 21  Արևելյան քամին կքշի նրան, ու նա կչքվի,Նրան իր բնակավայրից կսրբի-կտանի:+ 22  Երբ նա հուսահատորեն փորձի փախչել դրա ուժգին պոռթկումից,+Այն անխնա կհարվածի նրան:+ 23  Քամին* նրան ծաղրանքով կծափահարի,Նրա հետևից կսուլի»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «առակը»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «Չեմ թողնի իմ անարատությունը», «Կպնդեմ, որ անարատ եմ»:
Կամ՝ «Իմ ապրած ոչ մի օրվա համար»:
Կամ՝ «խիղճս»:
Կամ՝ «Հավատուրացը»:
Կամ հնարավոր է՝ «Աստծու ձեռքով»:
Բռց.՝ «բայց ոչինչ չի հավաքի (բերքահավաքի ժամանակ)»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք»: