Հոբ 29։1-25

  • Հոբը հիշում է իր նեղություններից առաջ եղած երջանիկ օրերը (1-25)

    • Քաղաքի դարպասի մոտ նրան հարգանքով էին վերաբերվում (7-10)

    • Անցյալում նրա արած արդար գործերը (11-17)

    • Բոլորը լսում էին նրա խորհուրդը (21-23)

29  Հոբը շարունակեց իր խոսքը.*   «Ա՜խ, երանի՜ հետ գային առաջվա ժամանակները,Այն օրերը, երբ Աստված պահպանում էր ինձ,   Երբ նրա ճրագը փայլում էր իմ գլխավերևում,Երբ խավարի մեջ նա իր լույսով իմ ճանապարհն էր լուսավորում,+   Երբ կյանքիս ծաղկուն շրջանն էր,Երբ Աստծու հետ իմ մտերմությունը տունս ջերմացնում էր,+   Երբ Ամենակարողը դեռ ինձ հետ էր,Երբ բոլոր զավակներս* իմ շուրջն էին,   Երբ կարագի մեջ էին իմ ոտքերը,Եվ ինձ համար յուղ էին բխեցնում ժայռերը:+   Այդ ժամանակ, երբ քաղաքի դարպասի մոտ էի գնում+Եվ քաղաքի հրապարակում նստում,+   Երիտասարդներն ինձ տեսնելիս ճանապարհ էին տալիս,*Նույնիսկ տարեցներն էին ոտքի ելնում ու կանգնած մնում:+   Իշխանները լռում էին,Ձեռքները դնում էին բերաններին: 10  Անվանի մարդիկ ձայնները կտրում էին,Նրանց լեզուն կպչում էր իրենց քիմքին: 11  Ինձ լսողները իմ մասին լավն էին խոսում,Ինձ տեսնողները իմ մասին լավ բաներ էին վկայում, 12  Քանի որ ես փրկում էի խեղճին, ով օգնության էր կանչում,+Ինչպես նաև որբին* և օգնական չունեցող մարդուն:+ 13  Կործանման եզրին հասած մարդն ինձ օրհնում էր,+Այրու սիրտն ուրախացնում էի:+ 14  Արդարությունն իմ հագուստն էր,Արդարադատությունը իմ վերնահագուստն ու գլխափաթթոցն էր: 15  Ես աչք էի կույրի համարԵվ ոտք՝ կաղի համար: 16  Հայր էի աղքատների համար,+Քննում էի անծանոթի գործը, որ նրա դատը լինի արդար:+ 17  Հանցավորի ծնոտը կոտրում էի+Եվ նրա ատամներից զոհին ազատում էի: 18  Ես ասում էի. «Իմ սեփական տանը կմեռնեմ,+Օրերս ավազահատիկների չափ շատ կլինեն: 19  Իմ արմատները կտարածվեն մինչև ջրերը,Եվ ճյուղերիս վրա ցող կլինի ողջ գիշերը: 20  Իմ փառքը երբեք չի խամրի,Ձեռքիս աղեղը անվերջ կնետահարի»: 21  Մարդիկ մեծ ակնկալիքով լսում էին ինձ՝Լուռ սպասելով խորհրդիս:+ 22  Իմ խոսքից հետո նրանք ասելիք չէին ունենում,Ասածներս հաճույքով էին ընդունում: 23  Փափագով սպասում էին ինձ, ինչպես անձրևին,Ծարավ էին իմ խոսքերին, ինչպես հողը՝ գարնանային անձրևին:+ 24  Երբ նրանց ժպտում էի, նրանց հավատը չէր գալիս,Իմ հավանության պայծառ ժպիտը նրանց թև էր տալիս:* 25  Ես նրանց ուղղություն էի տալիս որպես նրանց գլխավոր,Ապրում էի ինչպես մի թագավոր՝ իր զորքերի մեջ,+Ինչպես սգավորներին մխիթարող»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «առակը»:
Կամ՝ «սպասավորներս»:
Բռց.՝ «թաքնվում էին»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք չէին մթագնում իմ երեսի լույսը»: