Հոբ 3։1-26

  • Հոբն անիծում է իր ծնված օրը (1-26)

    • Հարցնում է, թե ինչու է տառապում (20, 21)

3  Դրանից հետո Հոբը սկսեց խոսել և անիծել իր ծնված օրը:+  Նա ասաց.   «Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի,+Այն գիշերը, երբ ասացին. «Արու զավակ է լույս աշխարհ եկել»:   Թող այդ օրը խավարի,Աստծու կողմից մոռացվի,Թող այդ օրը լույսը չծագի:   Թող ամենաթանձր խավարի* մեջ ընկղմվի,Անձրևաբեր ամպերով պարուրվի,Թող ահազդու խավարածին բաները մթագնեն այդ օրվա լույսը:   Թող այդ գիշերը մռայլվի,+Ի տարբերություն տարվա մյուս օրերի՝ ուրախություն չտեսնի,Ամիսներից և ոչ մեկի մեջ թող տեղ չգտնի:   Թող այդ գիշերը անպտուղ լինի,Այդ գիշերվա մեջ ուրախության ճիչ թող չլսվի:   Թող անիծողները այն անիծեն՝Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես լևիաթանին*+ արթնացնեն:   Թող մթնշաղի աստղերը խավարեն: Գիշերը թող ապարդյուն սպասի լույսին,Թող արևածագի շողերը չտեսնի, 10  Որովհետև մորս արգանդի դռները չփակեց,+Տառապանք տեսնելուց ինձ հետ չպահեց: 11  Ինչո՞ւ ծնվելիս չմահացա,Ինչո՞ւ արգանդից դուրս գալիս չմեռա:+ 12  Ինչո՞ւ մայրս ինձ իր ծնկներին դրեց,Իր կրծքով կերակրեց: 13  Հիմա ես անվրդով պառկած կլինեի,+Հանգիստ քնած կլինեի+ 14  Երկրի թագավորների ու խորհրդականների հետ,Ովքեր իրենց համար կառուցել էին շինություններ, որ հիմա ավերակ են,* 15  Իշխանների հետ, որ ոսկի ունեին,Որոնց տները արծաթով լեփ-լեցուն էին: 16  Ինչո՞ւ ես չմեռա մորս արգանդումԱյն երեխաների պես, որոնք այդպես էլ լույսը չեն տեսնում: 17  Գերեզմանում նույնիսկ անօրենների մոլեգնությունն է հանդարտվում,Այնտեղ ուժասպառները հանգիստ են առնում:+ 18  Անազատության մեջ եղողները բոլորն էլ այնտեղ թեթևացում են գտնում,Բռնի ուժով իրենց աշխատեցնողի ձայնը նրանք չեն լսում: 19  Մեծամեծ թե աննշան նույնն են այնտեղ,+Եվ ստրուկն իր տիրոջ իշխանությունից ազատված է: 20  Ինչո՞ւ է նա թողնում, որ տառապյալի համար լույսը բացվի,Եվ դառնակսկիծ ցավ ունեցողների կյանքը շարունակվի:+ 21  Ինչո՞ւ մահը վրա չի հասնում նրանց, ովքեր մահ են տենչում,+Ովքեր ավելի ջանադրաբար դա են փնտրում, քան թաքցված գանձերը, 22  Ովքեր գերեզման իջնելու մեջ ուրախություն են գտնում,Դրանից մեծ հրճվանք են ապրում: 23  Ինչո՞ւ է նա թողնում, որ լույսը բացվի նրա համար, ով չի գտնում ոչ մի ելք,Ում Աստված դրել է փակուղու մեջ:+ 24  Հառաչանքս է իմ ուտելիքը,+Հեկեկանքներս+ հորդում են, ինչպես ջրերը, 25  Քանի որ ինչից սարսափում էի, իմ գլխին եկավ,Ինչից վախենում էի, ինձ վրա հասավ: 26  Անհոգ, անվրդով ու խաղաղ չի եղել կյանքս,Եվ հիմա էլ վերջ չունեն արհավիրքներս»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «խավարի ու մահվան ստվերի»:
Համարվում է, որ խոսքը կոկորդիլոսի կամ մեկ այլ խոշոր և մեծ ուժի տեր ջրային կենդանու մասին է:
Կամ հնարավոր է՝ «կառուցել էին ամայի վայրեր»: