Հոբ 31։1-40
31 «Աչքերիս հետ ուխտ եմ կապել,+Ուստի ինչպե՞ս կարող էի կույսին անպատշաճ ուշադրություն դարձնել:+
2 Եթե այդպես վարվեի, ի՞նչ բաժին կունենայի Աստծուց, ով երկնքում է,Ի՞նչ ժառանգություն կստանայի Ամենակարողից, ով բարձունքներում է:
3 Չէ՞ որ հանցավորին աղետ է սպասում,Եվ վնասաբեր բան անողին՝ դժբախտություն:+
4 Մի՞թե նա չի տեսնում իմ ընթացքը,+Մի՞թե չի հաշվում իմ բոլոր քայլերը:
5 Մի՞թե երբևէ ստության ուղիներով եմ քայլել,*Մի՞թե ոտքերս դեպի խաբեություն են շտապել:+
6 Թող Աստված կշռի ինձ ճշգրիտ կշեռքով,+Այդ ժամանակ նա կտեսնի, որ ես անարատ եմ:*+
7 Եթե քայլերս ճիշտ ճանապարհից շեղվել են,+Եթե սիրտս աչքերիս է հետևել,+Եթե ձեռքերս պղծվել են,
8 Ապա թող իմ ցանածը ուրիշը ուտի,+Թող իմ տնկածը արմատախիլ լինի:*
9 Եթե սիրտս հրապուրվել է որևէ կնոջով,+Եվ թաքուն հարմար առիթի եմ սպասել+ դրացուս դռան մոտ,
10 Ապա թող իմ կինը ուրիշ մարդու համար հացահատիկ աղա,Եվ թող ուրիշ մարդիկ նրա հետ հարաբերություն ունենան:+
11 Եթե այդպես վարվեի, դա ամոթալի վարք կլիներ,Մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին:+
12 Դա կլիներ ամեն ինչ կլանող ու կործանարար մի հրդեհ,+Որն իմ ստացած ողջ արդյունքը արմատներով հանդերձ կսպառեր:
13 Եթե ես հրաժարվել եմ ծառայիս կամ աղախնիս համար արդարություն գործադրել,Երբ նրանք իմ դեմ բողոք* են ունեցել,
14 Ապա ի՞նչ կանեմ, երբ Աստված դեմ առ դեմ պատասխանատվության կանչի,Ի՞նչ պատասխան կտամ, երբ նա հաշիվ պահանջի:+
15 Մի՞թե արգանդում ինձ Կազմավորողը նրանց էլ չի կազմավորել,+Մի՞թե բոլորիս Ստեղծողն* էլ նույնը չէ:+
16 Եթե աղքատին չեմ տվել իր խնդրածը,+Տխրությամբ եմ լցրել այրու աչքերը,+
17 Եթե իմ պատառը մենակ եմ կերելԵվ որբերին բաժին չեմ հանել+
18 (Դե ես դեռ երիտասարդ տարիներիցս որբի* համար հայր եմ եղել, նա ինձ մոտ է մեծացել,Դեռ փոքրուց* ես այրուն* օգնության ձեռք եմ մեկնել),
19 Եթե տեսել եմ առանց շորի, ցրտից կործանվող մարդու,Աղքատի, որ ծածկվելու բան չունի,+
20 Եվ եթե նրան չեմ տվել իմ ոչխարների բուրդը,Որ նա տաքանա և ինձ օրհնի,+
21 Եթե որբի վրա բռունցք եմ թափ տվել՝+Տեսնելով հանդերձ, որ քաղաքի դարպասի մոտ նա իմ աջակցության կարիքն ունի,*+
22 Թող իմ թևը* ուսիցս պոկվի,Թող արմունկիցս* կոտրվի:
23 Չէ՞ որ ես սարսափում էի Աստծու պատուհասից,Նրա մեծափառության առաջ կանգնել չէի համարձակվի:
24 Եթե ոսկուն ապավինած լինեի,Զտված ոսկուն ասեի՝ «Դու իմ ապահովությունն ես»,+
25 Եթե ուրախությանս աղբյուրը լիներ իմ մեծ հարստությունը,+Իմ ձեռք բերած շատ ունեցվածքը,+
26 Եթե շողացող արևը* և իր ողջ վեհությամբ անցնող լուսինը տեսնելիս+
27 Սիրտս գաղտնաբար հրապուրված լիներ,Եվ ի նշան պաշտամունքի՝ նրանց համբույրներ ուղարկած լինեի,*+
28 Դա կլիներ մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին,Քանի որ բարձունքներում բնակվող ճշմարիտ Աստծուն ուրացած կլինեի:
29 Մի՞թե երբևէ ուրախացել եմ թշնամուս կործանման համար+Կամ չարախնդացել նրա վրա եկած չարիքի համար:
30 Երբեք նրան չեմ անիծել՝ նրա համար մահ չեմ խնդրել,+Այդպիսի մեղք ես չեմ գործել:
31 Մի՞թե իմ տնեցիները չեն ասել.
«Նրա հացով* ո՞ր մեկը չի կշտացել»:+
32 Ոչ մի անծանոթ* ստիպված չէր դրսում գիշերել,+Ճամփորդի առաջ բաց էին դռներս:
33 Մի՞թե երբևէ ուրիշների պես փորձել եմ քողարկել հանցանքներս,+Իմ ծոցում թաքցնել սխալներս:
34 Մի՞թե երբևէ վախեցել եմ բազմության արձագանքիցԿամ սարսափել այլ գերդաստանների արհամարհանքից,Որ բերանս փակեի ու տանը մնայի:
35 Ա՜խ, երանի՜ մեկը ինձ լսեր:+
Բոլոր ասածներիս տակ ես կստորագրեի:
Թող Ամենակարողն ինձ պատասխանի:+
Եթե միայն ինձ մեղադրողը իր մեղադրանքները մի փաստաթղթում գրի առներ,
36 Ես այն կկրեի ուսիս,Պսակի պես կդնեի գլխիս:
37 Իմ արած ամեն մի քայլի համար նրան հաշիվ կտայի,Իշխանի պես վստահությամբ նրան կմոտենայի:
38 Եթե իմ հողակտորն իմ դեմ բողոքի աղաղակ բարձրացնի,Եվ դրա բոլոր ակոսները միասին արտասվեն,
39 Եթե առանց փողը վճարելու եմ կերել դրա պտղից,+Եթե այն խլել եմ՝ հուսահատեցնելով դրա օրինական տերերին,+
40 Ապա ցորենի փոխարեն թող փշեր աճեն,Գարու փոխարեն՝ գարշահոտ մոլախոտեր»:
Հոբի խոսքերն այստեղ ավարտվում են:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «ստախոս մարդկանց հետ եմ քայլել»:
^ Կամ՝ «նվիրված եմ իրեն»:
^ Կամ՝ «Թող իմ սերունդները արմատախիլ լինեն»:
^ Կամ՝ «դատական գործ»:
^ Բռց.՝ «արգանդում պատրաստողը»:
^ Բռց.՝ «նրա»:
^ Բռց.՝ «նրան»:
^ Բռց.՝ «մորս արգանդից»:
^ Կամ հնարավոր է՝ «որ քաղաքի դարպասի մոտ աջակցություն ունեմ»:
^ Կամ՝ «թիակը»:
^ Կամ՝ «իր հոդախորշից», «իր վերևի ոսկորից»:
^ Բռց.՝ «լույսը»:
^ Կամ՝ «բերանս համբուրած լիներ ձեռքս»:
^ Բռց.՝ «մսով»:
^ Կամ՝ «օտարական»: