Հոբ 32։1-22

  • Երիտասարդ Եղիուսը միանում է զրույցին (1-22)

    • Բարկացած է Հոբի ու նրա ընկերների վրա (2, 3)

    • Հարգալից սպասել է, որ մյուսները խոսեն (6, 7)

    • Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում (9)

    • Եղիուսը շատ է ցանկանում խոսել (18-20)

32  Այսպիսով՝ այդ երեք մարդիկ այլևս չփորձեցին պատասխան տալ Հոբին, քանի որ նա համոզված էր, որ արդար է:+  Սակայն Ռամի տոհմից Բուզյան+ Բարաքիելի որդի Եղիուսը խիստ զայրացած էր: Նա բարկությամբ էր լցվել Հոբի դեմ, քանի որ վերջինս փորձում էր ապացուցել, թե ինքն է ճիշտ, ոչ թե Աստված:+  Եղիուսը նաև շատ բարկացած էր Հոբի երեք ընկերների վրա, որովհետև նրանք չէին կարողացել ճիշտ պատասխան տալ և Աստծուն սխալ լույսի ներքո էին ներկայացրել:+  Ու քանի որ նրանք իրենից մեծ էին, Եղիուսը սպասել էր՝ ավարտեին իրենց խոսքը, որ նոր միայն պատասխաներ Հոբին:+  Երբ Եղիուսը տեսավ, որ այդ երեք մարդիկ պատասխան չունեն, նրա բարկությունը բորբոքվեց:  Եվ այսպես՝ Բուզյան Բարաքիելի որդի Եղիուսը սկսեց խոսել. «Ես երիտասարդ եմ,Իսկ դուք՝ տարիքն առած:+ Ուստի հարգանքից մղված՝ լռում էի+Եվ չէի համարձակվում իմ իմացածն ասել:   Մտածում էի. «Թող տարեցները* խոսեն,Թող շատ տարիներ ապրածները իմաստություն սովորեցնեն»:   Բայց Ամենակարողի շունչն է, որ մարդկանց տալիս է հասկացողություն,Աստծու ոգին, որ գործում է նրանց ներսում:+   Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում,Եվ միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ:+ 10  Ուստի ասում եմ. «Լսիր խոսքերս,Ես նույնպես կասեմ իմացածս»: 11  Ահա ես սպասում էի, որ ձեր ասելիքն ասեք,Ձեր դատողություններն էի լսում,+Սպասում էի, մինչ դուք ձեր մտքում պատասխան էիք փնտրում:+ 12  Ես ուշադիր լսում էի ձեզ,Բայց ոչ մեկդ չկարողացաք փաստել, որ Հոբը սխալ է,*Ոչ էլ կարողացաք նրա փաստարկներին պատասխանել: 13  Այնպես որ մի՛ ասեք՝ «Մենք իմաստուն ենք»,Ոչ էլ ասեք՝ «Աստված է նրան ուղղում, ոչ թե մարդը»: 14  Հոբի ասածները իմ դեմ ուղղված չէին,Դրա համար էլ իմ պատասխանը նման չի լինի ձեր խոսքերին: 15  Այս մարդիկ* շվարել են, չգիտեն՝ ինչ պատասխանեն,Նրանք այլևս ասելիք չունեն: 16  Ես սպասեցի, բայց նրանք այլևս չեն խոսում,Լուռումունջ կանգնել են, ոչինչ չեն պատասխանում: 17  Ուստի որոշեցի ես էլ խոսելԵվ ասել այն, ինչ գիտեմ: 18  Այնքա՜ն ասելիք ունեմ,Ոգին ներսից ստիպում է ինձ խոսել: 19  Սիրտս* եռում է, ինչպես պինդ փակված խմորվող գինի,Գինու նոր տիկերի պես այն ուր որ է կպայթի:+ 20  Թույլ տվեք խոսեմ, որ հանգստանամ: Բերանս կբացեմ և պատասխան կտամ: 21  Ես ոչ մեկի հանդեպ կողմնապահություն չեմ անի+Եվ ոչ մի մարդու չեմ շողոքորթի:* 22  Ես շողոքորթել չգիտեմ,Այլապես ինձ Ստեղծողը իսկույն ինձ կվերացներ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «օրերը»:
Կամ՝ «ուղղել Հոբին»:
Ակներևաբար, այստեղ Եղիուսը իր խոսքն ուղղում է Հոբին:
Բռց.՝ «Ներսս»:
Կամ՝ «չեմ շնորհի պատվավոր տիտղոս»: