Հոբ 34։1-37

  • Եղիուսը խոսում է ի պաշտպանություն Աստծու արդարության ու գործելակերպի (1-37)

    • Հոբն ասել է, որ Աստված իր առաջ փակել է արդարադատության դուռը (5)

    • Ճշմարիտ Աստված երբեք անարդարացի բան չի անի (10)

    • Հոբը չգիտի՝ ինչ է ասում (35)

34  Եղիուսը շարունակեց իր ասելիքը.   «Դուք, որ իմաստուն եք, ականջ դրեք խոսքերիս,Դուք, որ այդքան բան գիտեք, լսեք ինձ:   Չէ՞ որ երբ մեր ականջը մի բան է լսում, ծանրութեթև ենք անում,Ինչպես որ լեզուն* է ուտելիքը համտեսում:   Ուրեմն եկեք կշռադատենք, թե ինչն է ճիշտ,Միասին հասկանանք՝ ինչն է բարի:   Հոբն ասում է. «Ես ճիշտ եմ,+Բայց Աստված իմ առաջ փակել է արդարադատության դուռը:+   Ի՞նչ է, ստո՞ւմ եմ, երբ ասում եմ, թե ինչպիսին պետք է լինի իմ դատավճիռը: Թեև հանցանք չեմ գործել, բայց անբուժելի է իմ վերքը»:+   Ուրիշ ո՞վ կա Հոբի պես,Որ ծաղրանք է խմում ջրի պես:   Նա շուտով չարագործների շարքերը կանցնի,Անօրեն մարդկանց կընկերակցի,+   Քանի որ ասում է. «Ոչ մի օգուտ էլ չի լինում,Երբ մարդ փորձում է հաճեցնել Աստծուն»:+ 10  Ուստի լսեք ինձ, ո՛վ հասկացող մարդիկ. Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված անարդարացի բան անի,+Ամենակարողը սխալ վարվի:+ 11  Նա մարդուն կհատուցի ըստ նրա գործերի+Եվ կթողնի, որ նա իր արածների հետևանքները կրի: 12  Հստակ է, որ Աստված անարդարացի չի վարվում,+Ամենակարողը արդարությունը չի խեղաթյուրում:+ 13  Այդ ո՞վ է, որ նրա իշխանությանն է հանձնել երկիրը,Որ նրան նշանակել է ղեկավարելու ողջ աշխարհը: 14  Եթե նա իր ուշադրությունը սևեռի մարդկանց գործերին,Եթե նրանց կենսատու ուժն* ու շունչը վերցնի,+ 15  Ապա բոլորն էլ կվերանան,Մարդկությունը դեպի հողը հետ կդառնա:+ 16  Ուրեմն եթե հասկացողություն ունես,* խոսքերիս ականջ դիր,Այն, ինչ ասում եմ, ուշադիր լսիր: 17  Մի՞թե կարծում ես, թե արդարությունն ատող մեկն է իշխում,Մի՞թե դատապարտում ես հզորին, ով արդար է վարվում: 18  Ի՞նչ է, թագավորին կասեի՞ր՝ «Դու անպիտան ես»,Մեծամեծներին կասեի՞ր՝ «Դուք անօրեն եք»:+ 19  Աստված իշխանավորների հանդեպ կողմնակալ վերաբերմունք չի դրսևորում,Հարուստին աղքատից* վեր չի դասում,+Որովհետև բոլորին էլ իր ձեռքով է արարել:+ 20  Նրանք գուցե մեռնեն հանկարծակի՝+ գիշերվա կեսին:+ Նրանք ահուդողի մեջ են ընկնում ու հեռանում կյանքից,Անգամ զորեղներն են վերանում, բայց ոչ մարդու ձեռքով:+ 21  Չէ՞ որ մարդու ճանապարհներին են ուղղված Աստծու աչքերը,+Եվ նա տեսնում է նրա բոլոր քայլերը: 22  Չկա մի այնպիսի խավար, այնպիսի թանձր ստվեր,Որ չարագործները կարողանան թաքնվել այնտեղ:+ 23  Աստված ժամանակ չի սահմանում որևէ մարդու համար,Որ նա կանգնի իր առաջ՝ դատաքննության: 24  Աստված դատաքննություն անելու կարիք չունի,Որ նոր միայն հզորներին ջախջախի Եվ նրանց տեղը ուրիշներին կանգնեցնի:+ 25  Չէ՞ որ նա գիտի, թե ինչեր են նրանք անում,+Գիշերով նրանց տապալում է, ու նրանք բնաջինջ են լինում:+ 26  Բոլորի աչքի առաջ պատուհասում է նրանց իրենց անօրենության համար,+ 27  Որովհետև շեղվել են ճանապարհից ու իրեն չեն հետևում,+Նրա պատվիրաններից և ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում:+ 28  Նրանց պատճառով խեղճերն իրեն օգնության են կանչում,Եվ անօգնականների աղաղակը իր ականջին է հասնում:+ 29  Բայց եթե Աստված լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել: Եթե ծածկի իր երեսը, ո՞վ կարող է նրան տեսնել: Անկախ նրանից՝ այդպես կվարվի ազգի հանդեպ, թե մարդու, արդյունքը նույնն է: 30  Նա չի թողնի, որ աստվածանարգ* մարդը ղեկավարի+Եվ մարդկանց համար ծուղակներ լարի: 31  Ուրեմն մի՞թե որևէ մեկը կարող է Աստծուն ասել. «Ես պատժվել եմ, թեև ոչ մի հանցանք չեմ արել:+ 32  Իսկ եթե արել եմ ու չեմ նկատել, հայտնիր ինձ այդ մասին,Եվ ես այլևս այդ սխալը չեմ անի»: 33  Մի՞թե նա կվարձատրի քեզ քո ուզածի պես,Եթե դու նրա դատավճիռը մերժես: Ասա ինձ, եթե ամեն ինչ այդքան լավ գիտես: 34  Հասկացող մարդիկ ինձ կասեն(Ցանկացած իմաստուն մարդ, ով ինձ լսում է). 35  «Հոբը չգիտի՝ ինչ է ասում,+Նրա խոսքերում չի երևում խորաթափանցություն»: 36  Թող Հոբը փորձվի* մինչև վերջ,Քանի որ պատասխանում է անօրենների պես: 37  Իր մեղքի վրա նա ըմբոստություն է ավելացնում,+Մեր առաջ հեգնանքով ծափահարում էԵվ շատ բաներ ասում ընդդեմ ճշմարիտ Աստծու»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «քիմքը»:
Կամ՝ «ոգին»:
Ակներևաբար, այստեղ Եղիուսը իր խոսքն ուղղում է Հոբին:
Կամ՝ «Մեծամեծին աննշանից»:
Կամ՝ «հավատուրաց»:
Կամ հնարավոր է՝ «Հա՛յր իմ, թող Հոբը փորձվի»: