Հոբ 35։1-16

  • Եղիուսը ցույց է տալիս, որ Հոբը սխալ է դատում (1-16)

    • Հոբն ասել է, որ Աստծուց արդար է (2)

    • «Եթե մեղք ես գործում, Աստծուն ինչո՞վ ես վնասում» (5, 6)

    • Հոբը պետք է Աստծուն սպասի (14)

35  Եղիուսը շարունակեց.   «Մի՞թե ճիշտ լինելուդ մեջ այնքան համոզված ես, որ ասում ես. «Աստծուց արդար եմ ես»:+   Դու ասում ես. «Քեզ* համար ի՞նչ նշանակություն ունի, որ ճիշտ եմ վարվում: Մեղք չգործելով՝ մի՞թե ավելի լավ վիճակում եմ»:+   Ես կպատասխանեմ քեզ,Քեզ ու քո ընկերներին:+   Երկինք նայիր ու տես,Ուշադրություն դարձրու բարձր ամպերին,+ որ քո գլխավերևում են:   Եթե մեղք ես գործում, Աստծուն ինչո՞վ ես վնասում,+Եվ եթե ավելի ու ավելի շատ ես հանցանք գործում, դրանով նրան ի՞նչ վնաս ես պատճառում:+   Կամ եթե արդար ես, դրանով նրան ի՞նչ ես տալիս,Ի՞նչ է նա ստանում քեզանից:+   Անօրենությունդ անդրադառնում է միայն քեզ նման մարդ արարածի վրա,Եվ արդարությունդ՝ մարդու որդու վրա:   Ուժգին ճնշումների ենթարկվելիս մարդիկ օգնության են կանչում,Զորեղների տիրապետությունից* ազատագրում են աղերսում:+ 10  Բայց ոչ ոք չի ասում. «Ո՞ւր է Աստված՝ իմ Մեծն Ստեղծողը,+Ում մարդիկ գովերգում են գիշերը»:+ 11  Նա մեզ ուսուցանում է,+ և մենք երկրի կենդանիներից խելացի ենք լինում:+ Նա մեզ երկնքի թռչուններից իմաստուն է դարձնում: 12  Մարդիկ աղաղակում են, բայց Աստված չի պատասխանում,+Քանի որ նրանք հպարտ են և չարիք են գործում:+ 13  Դե իհարկե, ունայն աղաղակները* Աստված չի լսում,+Ամենակարողը դրանց ուշադրություն չի դարձնում: 14  Առավել ևս քեզ չի լսի, քանի որ բողոքում ես, թե անտեսում է քեզ:+ Դատական գործդ նրա առաջ է, ուստի պետք է անձկագին նրան սպասես,+ 15  Քանի որ նա չի բարկացել քեզ վրա ու քեզնից հաշիվ չի պահանջել,Քո ծայրաստիճան անխոհեմությանը ուշադրություն չի դարձրել:+ 16  Այո՛, Հոբը դատարկաբանում է,Անգիտությամբ շատ է խոսում»:+

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, խոսքը Աստծու մասին է:
Բռց.՝ «բազկից»:
Կամ՝ «ստերը»: