Հոբ 36։1-33

  • Եղիուսը մեծարում է Աստծու անըմբռնելի մեծությունը (1-33)

    • Հնազանդ մարդիկ բարօրություն են վայելում, Աստծուն արհամարհողները մերժվում են (11-13)

    • Ո՞ր մի ուսուցիչն է Աստծու նման (22)

    • Հոբը պետք է փառաբանի Աստծուն (24)

    • «Աստված շատ ավելի մեծափառ է, քան կարող ենք պատկերացնել» (26)

    • Անձրևն ու կայծակը Աստծու իշխանության տակ են (27-33)

36  Եղիուսը շարունակեց իր խոսքը.   «Մի փոքր էլ համբերիր, մինչև ամեն ինչ պարզաբանեմ,Աստծու անունից ես դեռ ասելու բան ունեմ:   Մանրամասնորեն կասեմ այն, ինչ գիտեմ,Եվ ցույց կտամ, որ ինձ Ստեղծողն արդար է:+   Սխալ բան չկա խոսքերիս մեջ,Քանի որ դրանց աղբյուրը Նա է, ով ամեն ինչ գիտի կատարելապես:+   Իսկապես որ, Աստված հզոր+ է և ոչ մեկից երես չի թեքում,Նա ունի անսահման հասկացողություն:   Անօրենների կյանքը նա չի պահպանի,+Մինչդեռ տառապյալների համար արդարություն կգործադրի:+   Իր աչքերը նա արդարների վրա է պահում,+Թագավորների պես նրանց նստեցնում է գահին*+ և առհավետ պատվի արժանացնում:   Բայց եթե մեղքի պատճառով նրանք շղթայակապ են լինումԵվ տառապանքի կապանքներում հայտնվում,   Նա ցույց է տալիս նրանց, թե ինչ սխալ են արել,Հպարտության պատճառով ինչ հանցանքներ են գործել: 10  Նա բացում է նրանց ականջը, որ խրատ լսեն,Նրանց հորդորում է, որ սխալ ընթացքից հետ կանգնեն:+ 11  Եթե նրան հնազանդվեն ու ծառայեն,Մինչև իրենց կյանքի վերջ բարօրության մեջ կապրեն,Եվ իրենց տարիները ուրախությամբ լեցուն կլինեն:+ 12  Իսկ եթե չհնազանդվեն, ապա սրի բերան կընկնեն+Եվ անգիտության մեջ կմեռնեն: 13  Իրենց սրտում Աստծուն արհամարհողները* դառնությամբ են լցվում Եվ, անգամ երբ Աստված նրանց կապանքների մեջ է գցում, օգնություն չեն աղերսում: 14  Նրանք իրենց կյանքն անցկացնում* են տաճարային մարմնավաճառների*+ շրջապատումԵվ ջահել-ջահել մահանում:+ 15  Բայց տառապյալներին Աստված* փրկում է նեղությունիցՈւ, երբ նրանք կեղեքվում են, բացում է նրանց ականջը, որ լսեն իրեն: 16  Նա քեզ ազատում է տառապանքի ճանկերից,+Տանում է լայնարձակ տեղ՝ կապանքներից զերծ,+Սեղանդ ընտիր ուտելիքով է լցնում, որ մխիթարի քեզ:+ 17  Դու գոհ կլինես, երբ անօրենի դեմ վճիռ կայացվի,+Երբ դատ իրականացվի, և արդարություն հաստատվի: 18  Բայց զգույշ եղիր, որ չչարանաս* զայրույթից,+Եվ մի՛ թող, որ խոշոր կաշառքը շեղի քեզ ճանապարհից: 19  Հակառակ դեպքում մի՞թե տառապանքից կխուսափես,Ինչքան էլ օգնություն աղերսես ու եռանդագին ջանք թափես:+ 20  Մի՛ փափագիր, որ գիշերը իջնի,Երբ մարդիկ մահանում են հանկարծակի: 21  Զգուշացիր, որ սխալ ընթացք չբռնես,Որ դա տառապանքից չգերադասես:+ 22  Աստված փառավոր է իր զորությամբ,Ո՞ր մի ուսուցիչն է նրա նման: 23  Ո՞վ է նրան ուղղություն տվել,*+Ո՞վ է նրան ասել. «Քո արածը սխալ է»:+ 24  Հիշիր, որ դու պետք է փառաբանես նրա գործերը,+Որոնց մասին մարդիկ երգեր են երգել:+ 25  Ողջ մարդկությունը տեսել է դրանք,Մահկանացու մարդը հեռվից է նայում դրանց: 26  Այո՛, Աստված շատ ավելի մեծափառ է, քան կարող ենք պատկերացնել,+Նրա տարիների թիվը մեր հասկացողությունից վեր է:*+ 27  Նա ջրի կաթիլները վեր է բարձրացնում,+Դրանք խտանում են և գոլորշուց անձրևի են վերածվում, 28  Հետո այն ամպերից ցած է թափվում:+ Մարդկանց վրա անձրև է տեղում: 29  Իրոք որ, ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպես են երկնքում սփռվում ամպերը,Թե ինչպես է նրա վրանից թնդում որոտը:+ 30  Տես՝ ինչպես է նա տարածում իր կայծակի+ շիթերը դրա վերևում,Ինչպես է ծովի հատակը ջրով ծածկում: 31  Այս ամենի միջոցով նա բարիքներով է ապահովում ժողովուրդներին,*Նրանց առատորեն սնունդ է տալիս:+ 32  Նա կայծակը իր ձեռքերի մեջ է առնումԵվ այն իր ուզած նշանակետին ուղղում:+ 33  Որոտն ազդարարում է նրա գալստյան մասին,Անգամ կենդանիներն են իմաց տալիս, թե ով* է գալիս»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Թագավորներին նստեցնում է գահին»:
Կամ՝ «հավատուրացները»:
Կամ հնարավոր է՝ «ավարտում»:
Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բռց.՝ «Նա»:
Կամ՝ «չարակամորեն ու արհամարհանքով ծափ չտաս»:
Կամ հնարավոր է՝ «քննադատել», «նրանից հաշիվ պահանջել»:
Կամ՝ «անքննելի է»:
Կամ հնարավոր է՝ «պաշտպանում է ժողովուրդների դատը»:
Կամ հնարավոր է՝ «ինչ»: