Հոբ 37։1-24

  • Բնության ուժերի մեջ դրսևորվում է Աստծու մեծ զորությունը (1-24)

    • Աստված կարող է դադարեցնել մարդկանց գործերը (7)

    • «Մտածիր Աստծու զարմանահրաշ գործերի մասին» (14)

    • Աստծու մասին ամեն ինչ ըմբռնելը մարդկանց կարողությունից վեր է (23)

    • Ոչ մի մարդ չպետք է իրեն իմաստուն կարծի (24)

37  «Երբ մտածում եմ այդ մասին, սիրտս բաբախում է ուժգին,Քիչ է մնում՝ տեղից դուրս թռչի:   Ուշադիր լսեք, թե ինչպես է Աստծու ձայնը դղրդում,Նրա բերանից որոտ հնչում:   Նա թնդացնում է այն ողջ երկնքով մեկ,Իր կայծակներն+ արձակում է մինչև երկրի ծայրերը:   Կայծակից հետո մի դղրդոց է լսվում. Նրա փառահեղ ձայնն է որոտում,+Եվ մինչ նրա ձայնը հնչում է, նրա կայծակները չեն դադարում:   Աստված իր որոտալի ձայնով+ ակնածանք է ներշնչում,Մեր հասկացողությունից վեր մեծամեծ բաներ է անում:+   Ձյանն ասում է՝ «Թափվի՛ր երկրի վրա»,+Հորդառատ անձրևին ասում է՝ «Ուժգին տեղա՛»:+   Դադարեցնում է մարդկանց բոլոր գործերը,*Որ ամեն մահկանացու մարդ իմանա նրա արածները:   Վայրի կենդանիները իրենց բույնն են մտնում,Իրենց որջերում են մնում:   Հողմամրրիկը փչում է իր օթևանից,+Հյուսիսային քամիների հետ սառնամանիք է գալիս:+ 10  Աստծու շնչից սառույց է գոյանում,+Լայնարձակ ջրերը սառցակալում են:+ 11  Ամպերը նա ջրի կաթիլներով է լցնում,Ամպերի մեջ իր կայծակի+ շիթերն է ցիրուցան անում: 12  Դրանք պտտվելով գնում են այնտեղ, ուր նա ուղղորդում է,Երկրի երեսին կատարում են նրա հրահանգները:+ 13  Աստված սա անում է, որ կա՛մ պատուհասի,+ կա՛մ օգուտ բերի երկրին,Կա՛մ էլ հավատարիմ սեր դրսևորի:+ 14  Ո՛վ Հոբ, ականջ դիր այս ամենին,Կանգ առ և խորությամբ մտածիր Աստծու զարմանահրաշ գործերի մասին:+ 15  Գիտե՞ս, թե Աստված ինչպես է ամպերը կառավարում,*Ինչպես է իր ամպերից կայծակի շիթեր արձակում: 16  Գիտե՞ս, թե ինչպես են ամպերը սահում:+ Սրանք հիասքանչ գործերն են Նրա, ով կատարելապես ամեն ինչ գիտի:+ 17  Գիտե՞ս՝ ինչու են հագուստներդ հարավային քամուց տաքանում,+Երբ այն երկրի վրա հանդարտություն է բերում: 18  Կարո՞ղ ես նրա պես տարածել* երկինքը,+Որն ասես մետաղյա կարծր հայելի լինի: 19  Հայտնիր մեզ, թե նրան ինչ ասենք,Մենք խավարամիտ ենք, պատասխան չունենք: 20  Մի՞թե կարող եմ նրան ասել, թե ուզում եմ նրա հետ խոսել,Մի՞թե որևէ մեկը այնքան կարևոր բան է ասել, որ անհրաժեշտ է նրան հաղորդել:+ 21  Մարդիկ չեն կարողանում անգամ տեսնել երկնքում շողացող պայծառ լույսը,*Մինչև որ չի փչում քամին ու չի ցրում ամպերը: 22  Հյուսիսից ճառագում է ոսկեփայլ պայծառություն,Աստծու մեծափառությունը+ ակնածանք է ներշնչում: 23  Ամենակարողի մասին ամեն ինչ ըմբռնելը մեր կարողությունից վեր է.+ Նա մեծ զորության տեր է,+Նա երբեք իր արդարադատությանը դեմ չի գնում,Իր բացառիկ արդարությունը չի ոտնահարում:+ 24  Ուստի մարդիկ պետք է վախ ունենան նրա հանդեպ,+Քանի որ իրենց իմաստուն կարծողները նրա հավանությունը չունեն»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Կնիք է դնում ամեն մարդու ձեռքի վրա»:
Կամ՝ «հրամայում ամպերին»:
Կամ՝ «ծեծելով հղկել»:
Այսինքն՝ արևի լույսը: