Հոբ 38։1-41

  • Եհովան ցույց է տալիս, թե որքան աննշան է մարդը (1-41)

    • «Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքն էի գցում» (4-6)

    • Աստծու որդիները գովաբանություն էին անում (7)

    • Հարցեր բնության երևույթների վերաբերյալ (8-32)

    • «Երկնային մարմինները ղեկավարող օրենքները» (33)

38  Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց Հոբին.+   «Այդ ո՞վ է, որ հարցականի տակ է դնում իմ գործելակերպըԵվ անգիտությամբ խոսում:+   Խնդրում եմ, տղամարդու պես գոտեպնդվիր,Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր:   Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքն էի գցում,+Ասա ինձ, եթե կարծում ես, թե ունես հասկացողություն:   Եթե գիտես, ասա՝ ով է դրա չափերը սահմանել,Կամ ով է դրա վրայով չափման լար ձգել:   Ինչի՞ մեջ են խրված դրա հիմնախարիսխները,Ո՞վ է դրել դրա անկյունաքարը:+   Այդ ժամանակ միասին ուրախ բացականչում էին առավոտյան աստղերը,+Եվ բարձրագոչ ձայնով գովաբանություն էին անում Աստծու բոլոր որդիները:*+   Ո՞վ ծովը դարպասներով արգելափակեց,+Երբ արգանդից այն դուրս ժայթքեց:   Որտե՞ղ էիր, երբ ես ծովն ամպերով պարուրեցի,Այն թանձր մշուշով պատեցի,* 10  Երբ դրա համար սահման դրեցի,Փականք ու դարպասներ տեղադրեցի+ 11  Եվ ասացի. «Մինչև այստեղ կհասնես ու չես գնա ավելի հեռու,Հպարտ ալիքներդ այստեղ կանգ են առնելու»:+ 12  Երբևէ հրաման տվե՞լ ես առավոտին,Արշալույսին ասե՞լ ես, թե որտեղ ծագի,+ 13  Որ մինչև երկրի ծայրերը լույս սփռիԵվ չարագործներին ցիրուցան անի:+ 14  Լույսի տակ կերպարանափոխվում է երկիրը, ինչպես կնիքի տակ՝ կավը,Եվ հստակ երևում են դրա բոլոր մանրամասները, ինչպես հագուստի ձևն ու նախշերը: 15  Բայց չարագործները լույսից զրկվում են,Եվ նրանց բարձրացրած ձեռքը կոտրվում է: 16  Երբևէ իջե՞լ ես մինչև ծովի ակունքները,Ուսումնասիրե՞լ ես խոր ջրերը:+ 17  Քեզ ցույց տրվե՞լ են+ մահվան դռները,Տեսե՞լ ես թանձր խավարի* դարպասները:+ 18  Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ընդարձակ է երկիրը:+ Ասա ինձ, եթե գիտես այս ամենը: 19  Որտե՞ղ է բնակվում լույսը,+Որտե՞ղ է խավարի բնակավայրը: 20  Կարո՞ղ ես նրանց տանել իրենց օրրանը,Գիտե՞ս նրանց տուն տանող ճանապարհը: 21  Ի՞նչ է, արդեն ծնվա՞ծ էիր այդ ժամանակ,Տարիներիդ թիվն այդքան մե՞ծ է, որ այդ ամենն իմանաս: 22  Երբևէ մտե՞լ ես ձյան շտեմարանները,+Տեսե՞լ ես կարկուտի ամբարները,+ 23  Որոնք պահում եմ աղետի օրվա համար,Կռվի ու պատերազմի օրվա համար:+ 24  Ի՞նչ ուղով է լույսը* տարածվում,Որտեղի՞ց է երկրի վրա արևելյան քամի փչում:+ 25  Ո՞վ է հորդառատ անձրևի համար երկնքում ջրուղիներ բացել,Ամպրոպաբեր ամպերի համար ճանապարհ սահմանել,+ 26  Որ անձրև բերի այնտեղ, որտեղ մարդ չի ապրում,Ամայի վայրերում, որտեղ ոչ ոք չի բնակվում,+ 27  Որպեսզի հողմից ավերված հողերը ջրով հագեցնիԵվ խոտ աճեցնի:+ 28  Հայր ունի՞ արդյոք անձրևը,+Ո՞վ է ցողակաթիլների հայրը:+ 29  Ո՞ւմ արգանդից է դուրս եկել սառույցը,Ո՞վ է ծնել օդում գոյացող եղյամը:+ 30  Ո՞վ է ջրերը քարի պես կարծր շերտով ծածկում,Խոր ջրերի մակերևույթը պինդ սառույցով պատում:+ 31  Կարո՞ղ ես կապել Կիմա համաստեղության* պարաններըԿամ արձակել Կեսիլ համաստեղության* կապերը:+ 32  Կարո՞ղ ես դուրս բերել որևէ համաստեղություն* իր ժամանակինԿամ առաջնորդել Աշ համաստեղությունը* իր զավակների հետ միասին: 33  Գիտե՞ս արդյոք երկնային մարմինները* ղեկավարող օրենքները,+Կարո՞ղ ես երկրի վրա տարածել դրանց* իշխանությունը: 34  Կարո՞ղ ես ամպերին հրամայել,*Որ քեզ վրա հորդառատ անձրև թափեն:+ 35  Կարո՞ղ ես կայծակի շիթեր արձակել,Եվ մի՞թե դրանք քեզ մոտ կվերադառնան ու կասեն. «Ահա՛ մենք»: 36  Ո՞վ է ամպերի* մեջ իմաստություն դրել+Կամ երկնային երևույթներին*+ հասկացողությամբ օժտել: 37  Ո՞վ է այնքան իմաստուն, որ հաշվի ամպերի թիվը,Կամ ո՞վ կարող է շուռ տալ ջրով լի երկնային սափորները,+ 38  Որ հողը ցեխի վերածվի,Հողի կոշտուկները կպչեն մեկը մյուսին: 39  Կարո՞ղ ես որս բռնել առյուծի համար,Կարո՞ղ ես հագեցնել առույգ առյուծների ախորժակը անհագ,+ 40  Որոնք նստում են իրենց որջերում,Դարան են մտնում իրենց թաքստոցներում: 41  Ո՞վ է ագռավի համար կեր պատրաստում,+Երբ նրա ձագերը Աստծուն օգնության են կանչումԵվ ուտելիք չունենալով՝ այս ու այն կողմ թափառում»:

Ծանոթագրություններ

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:
Կամ՝ «բարուրեցի»:
Կամ՝ «մահվան ստվերի»:
Կամ հնարավոր է՝ «կայծակը»:
Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:
Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:
Հնարավոր է՝ Մեծ արջ համաստեղությունն է:
Բռց.՝ «Մազզարոթ»: 2Թգ 23:5-ում այս բառի հետ ծագումնաբանական կապ ունեցող հոգնակի թվով գործածված բառը վերաբերում է կենդանակերպի համաստեղություններին:
Բռց.՝ «երկինքները»:
Կամ հնարավոր է՝ «Աստծու»:
Բռց.՝ «ձայնդ մինչև ամպերը բարձրացնել»:
Կամ հնարավոր է՝ «մարդու»:
Կամ հնարավոր է՝ «Կամ միտքը»: