Հոբ 39։1-30
39 «Գիտե՞ս արդյոք լեռնայծերի ծնելու ժամանակը,+Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են ձագ հանում եղնիկները:+
2 Հաշվե՞լ ես նրանց հղիության ամիսները,Գիտե՞ս՝ երբ է նրանց ծնելու ժամանակը:
3 Նրանք ծնկները ծալում ու ծնում են,Եվ նրանց ցավերը վերջանում են:
4 Նրանց ձագերն ամրանում են և մեծանում բաց դաշտերում,Հեռանում են և էլ նրանց մոտ չեն վերադառնում:
5 Ո՞վ է վայրի էշին* ազատ արձակել,+Ո՞վ է վայրի էշի* կապերը քանդել:
6 Ես նրան որպես տուն տվել եմ անապատային հարթավայրըԵվ որպես բնակավայր՝ աղուտը:
7 Քաղաքի իրարանցմանը նա արհամարհանքով է նայում,Նախրապանի բղավոցները չի լսում:
8 Թափառում է բլուրներում, արոտավայր է փնտրում,Ամեն կանաչ բույս գտնել է փորձում:
9 Մի՞թե վայրի ցուլը քեզ ծառայել կուզի+
Կամ մի՞թե քո ախոռում կգիշերի:
10 Կարո՞ղ ես վայրի ցլին պարանով կապել, որ ակոս փորի,Քո հետևից կգա՞, որ հովտում վար անի:*
11 Նրա մեծ ուժին կվստահե՞ս,Քո ծանր գործը նրան կհանձնե՞ս:
12 Վստահ կլինե՞ս, որ նա քո բերքը քեզ կհասցնի,Մի՞թե այն քո կալատեղում* կհավաքի:
13 Ջայլամը թափահարում է թևերն աշխուժորեն,Բայց մի՞թե կարող է իր թևերով ու փետրածածկով համեմատվել արագիլի հետ:+
14 Ջայլամն իր ձվերը գետնի վրա է թողնումԵվ ավազի մեջ դրանք տաք պահում:
15 Նա մոռանում է, որ ինչ-որ մեկը կարող է ոտք դնել դրանց վրա ու ջարդել,Կամ որ վայրի կենդանիները կարող են դրանք կոխկրտել:
16 Իր ձագերի հետ անգթորեն է վարվում, կարծես իրենը չեն.+
Չի վախենում, որ իր թափած ջանքերը զուր կլինեն,
17 Որովհետև Աստված նրան իմաստություն չի տվել,Հասկացողությունից նրան բաժին չի հանել:
18 Բայց երբ նա ոտքի է ելնում ու թևերը թափահարում է,Ձիու և ձիավորի վրա ծիծաղում է:
19 Մի՞թե դու ես ձիուն ուժով օժտել,+Նրա պարանոցը ծածանվող բաշով զարդարել:
20 Կարո՞ղ ես նրան ցատկել տալ մորեխի պես:
Ահ է ներշնչում նրա փռնչոցը զորեղ:+
21 Նա սմբակով դոփում է հովտում, ողջ ուժով ծառս է լինում+Ու դեպի մարտը սլանում:+
22 Վախը նրա համար ծիծաղելի է, նա ոչնչից չի սարսափում,+Սրի առաջ չի նահանջում:
23 Նրան խփվելով՝ շխկշխկում է կապարճը,Նրա գլխավերևում փայլատակում են նիզակն ու տեգը:*
24 Ոգևորությունից դողալով՝ նա առաջ է նետվում:*
Երբ լսում է եղջերափողի ձայնը, հանդարտ կանգնել չի կարողանում:*
25 Եղջերափողի ձայնը լսելիս վրնջում է,Կարծես ասում է. «Առա՛ջ»:
Հեռվից զգում է ճակատամարտի հոտըԵվ լսում է զորագլուխների աղաղակն ու մարտակոչը:+
26 Մի՞թե քո իմաստության շնորհիվ է բազեն ճախրում,Թևերը տարածած՝ դեպի հարավ թռչում:
27 Կամ քո հրամանո՞վ է արծիվը վեր սլանում,+Իր բույնը բարձր տեղում շինում,+
28 Ժայռի վրա գիշերում,Ապառաժի անառիկ մասերում* ապրում:
29 Այնտեղից նա ուտելիք է փնտրում,+Նրա աչքերը հեռուներն են տեսնում:
30 Նրա ձագերը արյուն են խմում,Եվ որտեղ որ սպանվածներ կան, այնտեղ է նա լինում»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «օնագրին»: Սա վայրի էշի տեսակ է, թեև ոմանք կարծում են, որ խոսքը զեբրի մասին է:
^ Այս համարում գործածված է եբր. երկու բառ, որ մատնանշում են վայրի էշի երկու տարբեր տեսակներ:
^ Կամ՝ «տափանի»:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Կարճ նիզակ:
^ Բռց.՝ «կուլ է տալիս հողը»:
^ Կամ հնարավոր է՝ «չի հավատում»:
^ Բռց.՝ «ժանիքի վրա»: