Հոբ 4։1-21

  • Եղիփազի առաջին խոսքը (1-21)

    • Կասկածի տակ է դնում Հոբի անարատությունը (7, 8)

    • Պատմում է, թե իրեն ինչ է հայտնել մի ոգի (12-17)

    • Աստված «չի վստահում իրեն ծառայողներին» (18)

4  Այդ ժամանակ թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.   «Համբերությունդ կհերիքի՞, եթե քեզ մի խոսք ասվի: Բայց դե խոսքերը զսպել էլ չի լինի:   Ճիշտ է, դու շատերին ես շտկել,Թույլ ձեռքերը զորացրել,   Սայթաքողին քո խոսքերով ոտքի ես կանգնեցրելԵվ դողացող ծնկները ամրացրել,   Բայց հիմա, երբ քեզ է չարիք պատահել, դու թևաթափ ես եղել,*Այն դիպել է քեզ, և վհատության մեջ ես ընկել:   Ի՞նչ է, Աստծու հանդեպ ակնածանքդ քեզ վստահությամբ չի՞ լցնում,Քո անարատ+ ընթացքը քեզ հույս չի՞ ներշնչում:   Հիշիր, խնդրեմ, ո՞ր մի անմեղ մարդն է երբևէ կործանվել,Կամ մի՞թե որևէ ուղղամիտ երբևէ բնաջինջ է եղել:   Ինչքան որ տեսել եմ, չարիք հերկողները*Եվ դժբախտություն ցանողները հենց իրենք են հնձում այդ նույն բաները:   Աստծու շնչից նրանք ոչնչանում ենԵվ նրա բարկության պոռթկումից կործանվում են: 10  Առյուծը մռնչում է, զորեղ առյուծի մռնչոց է լսվում,Բայց նույնիսկ ահազդու առյուծների ժանիքներն են կոտրվում: 11  Առյուծը որս չի գտնում ու սատկում է,Եվ կորյունները ցրվում են: 12  Ինձ գաղտնի մի խոսք ասվեց,Ականջս շշուկ լսեց: 13  Գիշերը, երբ մարդիկ խոր քուն են մտնում,Ես տեսիլքներ տեսա, որոնք անհանգիստ մտքեր առաջացրին իմ գլխում: 14  Ինձ սաստիկ դող պատեց,Սարսափն ինձ* համակեց: 15  Դեմքիս առջևով մի ոգի անցավ,Մարմնիս մազերը փշաքաղվեցին: 16  Նա կանգ առավ,Բայց ես չհասկացա, թե նա ինչ տեսք ուներ: Աչքերիս առաջ ինչ-որ կերպարանք էր: Լռություն էր, իսկ հետո մի ձայն լսեցի, որ ասում էր. 17  «Մի՞թե մահկանացու մարդը կարող է Աստծուց արդար լինել,Մի՞թե մարդը կարող է իրեն Ստեղծողից մաքուր լինել»: 18  Նա չի վստահում իրեն ծառայողներին,Սխալներ է գտնում իր հրեշտակների* մեջ, 19  Էլ ուր մնաց՝ կավեղեն տների բնակիչների մեջ,Որ պարզապես հող են,+Որոնց նույնքան հեշտ է ճզմել, որքան ցեցին: 20  Առավոտյան կան, իսկ երեկոյան վերացած են լինում,Առհավետ կործանվում են, և ոչ ոք չի էլ նկատում: 21  Նրանք ասես վրան լինեն, որ փլուզվում է,Երբ պարանը քաշվում-հանվում է: Դեռ իմաստություն ձեռք չբերած՝ նրանք մեռնում-գնում են»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ուժասպառ ես լինում»:
Կամ՝ «հնարողները»:
Բռց.՝ «ոսկորներս»:
Կամ՝ «պատգամաբերների»: