Հոբ 40։1-24

  • Եհովան շարունակում է հարցեր տալ (1-24)

    • Հոբն ընդունում է, որ ասելու բան չունի (3-5)

    • «Մի՞թե իմ արդարությունը կասկածի տակ կդնես» (8)

    • Աստված նկարագրում է գետաձիու ուժը (15-24)

40  Եհովան շարունակեց Հոբին ուղղված իր խոսքը.   «Մի՞թե մարդը Ամենակարողի մեջ սխալ կգտնի ու նրա հետ կվիճի:+ Թող նա, ով քննադատում է Աստծուն, պատասխանի»:+   Հոբը պատասխանեց Եհովային.   «Ես չնչին մեկն եմ:+ Ի՞նչ կարող եմ պատասխանել քեզ,Ձեռքս դնում եմ բերանիս:+   Խոսել եմ մեկ-երկու անգամ, բայց էլ չեմ խոսի,Այլևս ոչինչ չեմ ասի»:   Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց նրան.+   «Խնդրում եմ, տղամարդու պես գոտեպնդվիր,Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր:+   Մի՞թե իմ արդարությունը կասկածի տակ կդնես,*Մի՞թե ինձ կդատապարտես, որ դու ճիշտ լինես:+   Կամ մի՞թե իմ՝ ճշմարիտ Աստծու բազկի պես զորավոր բազուկ ունես,+Մի՞թե ձայնդ որոտում է իմ ձայնի պես:+ 10  Ցույց տուր,* խնդրեմ, քո փառահեղությունն ու զորությունը,Ցույց տուր* քո մեծապատվությունն ու վայելչությունը: 11  Կատաղի բարկությանդ ազատություն տուր,Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց ցածրացրու: 12  Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց խոնարհեցրու,Անօրեններին կոխկրտիր տեղում: 13  Նրանց բոլորին թաքցրու հողում,Փակիր նրանց* խավար տեղում: 14  Այդժամ նույնիսկ ես կընդունեմ,*Որ դու քո աջով կարող ես քեզ փրկել: 15  Նայիր գետաձիուն,* որին ստեղծել եմ, ինչպես և քեզ: Նա խոտ է ուտում ցլի պես: 16  Տես՝ ինչ ուժեղ են նրա ոտքերը,Ինչ հզոր են նրա որովայնի մկանները: 17  Նրա պոչը մայրու պես պինդ է,Նրա ազդրերի ջլերը միահյուսված են: 18  Նրա ոսկորները պղնձե խողովակներ են,Ոտքերը կռած երկաթից ձողեր են: 19  Իր տեսակի մեջ նա առաջինն է* Աստծու ստեղծածների շարքում,Միայն նրա Ստեղծողը կարող է նրան մոտենալ սրով: 20  Նրան սնունդով են ապահովում լեռները,Որտեղ վազվզում են բոլոր վայրի կենդանիները: 21  Նա թփերի* տակ է պառկում,Ճահճուտի եղեգների ստվերում: 22  Թփերը ստվեր են գցում նրա վրա,Հովտի բարդիները շրջապատում են նրան: 23  Երբ գետը վարարում է, նա խուճապի չի մատնվում,Նա հանդարտ է մնում, ինչքան էլ Հորդանանի+ հորձանքը նրա բերանին է զարնվում: 24  Երբ նա արթուն է, մի՞թե որևէ մեկը կարող է նրան բռնելԿամ նրա քթին կեռ անցկացնել»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «անվավեր կդարձնես»:
Բռց.՝ «Զարդարվիր»:
Բռց.՝ «Հագիր»:
Բռց.՝ «Կապիր նրանց երեսները»:
Կամ՝ «կգովեմ քեզ»:
Եբր.՝ բեհեմոթ:
Բռց.՝ «սկիզբն է»:
Եբր. բառը վերաբերում է դժնիկազգիների ընտանիքին պատկանող տերևախիտ թփի կամ ցածրոտ ծառի (Zizyphus lotus):