Հոբ 41։1-34

  • Աստված նկարագրում է զարմանահրաշ լևիաթանին (1-34)

41  «Կարո՞ղ ես լևիաթանին*+ բռնել կարթովԿամ նրա բերանը* սանձել պարանով:   Կարո՞ղ ես պարան* անցկացնել նրա քթանցքների մեջԿամ նրա ծնոտին կեռ* անցկացնել:   Մի՞թե նա քեզ աղաչանքներ կուղղի, որ կարեկցես,Կամ մի՞թե մեղմորեն կխոսի քեզ հետ:   Մի՞թե նա ուխտ կկապի քեզ հետ,Որ նրան ընդմիշտ ստրուկդ դարձնես:   Մի՞թե կխաղաս նրա հետ, ինչպես թռչնի հետ,Կամ կկապե՞ս նրան, որ քո փոքրիկ աղջիկներին զվարճացնես:   Մի՞թե որս անողները նրանով առևտուր կանեն,Մի՞թե նրան կբաժանեն վաճառականների մեջ:   Մի՞թե կարող ես նրա կաշվի մեջ որսատեգեր խրել+Կամ նրա գլուխը ձկնորսական նիզակներով խոցել:   Փորձիր նրա վրա դնել քո ձեռքըՈւ էլ երբեք չես մոռանա նրա հետ պայքարը,Էլ երբեք չես անի այդ բանը:   Նրան ենթարկեցնելու ցանկացած հույս զուր է,Նրա տեսքն արդեն իսկ սարսափազդու է:* 10  Ոչ ոք չի համարձակվի նրան վրդովեցնել: Ուրեմն առավել ևս ինձ ո՞վ կարող է դիմակայել:+ 11  Ո՞վ է երբևէ* ինձ մի բան տվել, որ ես էլ փոխհատուցեմ:+ Երկնքի տակ ինչ որ կա իմն է:+ 12  Ավելին կասեմ այդ արարածի մասին՝Նրա վերջույթների, ուժի և վայելչակազմ մարմնի մասին: 13  Ո՞վ կարող է հանել նրան ծածկող վերնահագուստը,Ո՞վ կմտնի նրա բաց ծնոտների արանքը: 14  Ո՞վ կարող է բացել նրա երախի դռները,Ահազդու են ամեն կողմից դուրս ցցված նրա ատամները: 15  Նրա մեջքը պատված է շարք-շարք դասավորված եղջերային վահանիկներով,*Որոնք պինդ ամրացված են իրար, ասես կնիքով: 16  Այնքան սեղմ են հպված մեկը մյուսին,Որ դրանց միջով նույնիսկ օդ չի անցնի: 17  Դրանք ամուր սեղմված են,Կպած են մեկը մյուսին, այնպես որ իրարից անջատել անհնար է: 18  Նրա փռնչոցից լույս է առկայծում,Նրա աչքերը արշալույսի շողեր են հիշեցնում: 19  Նրա բերանից կայծակի շանթեր են դուրս թռչում,Հրե կայծեր են ժայթքում: 20  Նրա քթանցքներից ծուխ է դուրս գալիս,Ինչպես կնյունով բոցավառված հնոցից: 21  Ածուխները թեժանում են նրա շնչից,Բոց է ցայտում նրա երախից: 22  Ահռելի ուժ կա նրա պարանոցում,Նա իր առջևից ահ ու սարսափ է տարածում: 23  Նրա մաշկի շերտերը սերտ միահյուսված են,Ասես ձուլված լինեն նրա վրա, ամուր և անշարժելի են: 24  Նրա սիրտը քարի պես պինդ է,Այո՛, ստորին աղացքարի պես պինդ: 25  Երբ նա վեր է կենում, անգամ զորեղներն են սարսափում,Երբ ուժգին թափ է տալիս իր մարմինը, խուճապ է տարածում: 26  Նրան չի հաղթի սուրը,Ոչ էլ նիզակը, տեգը կամ նետը:+ 27  Երկաթը նրա համար ասես ծղոտ լինի,Պղինձը՝ փտած փայտ: 28  Նետը փախուստի չի մատնում նրան,Նրա վրա թափվող պարսատիկի քարերը ասես հարդ լինեն նրա համար: 29  Մահակը նրա համար մի ծղոտ է,Տեգի շաչյունի վրա նա ծիծաղում է: 30  Ասես կավի սրածայր բեկորներով պատված լինի նրա փորատակը,Նա ցեխի մեջ շարժվելիս այնպիսի հետք է թողնում, ինչպիսին կամնը:*+ 31  Նրա շարժումից խոր ջրերն այնպես են բլթբլթում, ինչպես եռացող կաթսայում,Ծովն ալեկոծվում է, ինչպես եռացող քսուքը՝ տարայում: 32  Իր հետևից նա փայլփլուն ջրահետք է թողնում,Թվում է, թե խոր ջրերը ճերմակահեր են դառնում: 33  Երկրի վրա նրա նմանը չկա,Նա այնպես է ստեղծված, որ վախ չիմանա: 34  Նա համարձակ նայում է ամեն գոռոզ արարածի,Նա թագավորն է բոլոր հուժկու գազանների»:

Ծանոթագրություններ

Հնարավոր է՝ խոսքը կոկորդիլոսի մասին է:
Բռց.՝ «լեզուն»:
Բռց.՝ «կնյուն»: Խոսքը այդ բույսից պատրաստված պարանի մասին է:
Բռց.՝ «փուշ»:
Կամ՝ «քեզ գետին կտապալի»:
Բռց.՝ «առաջինը»:
Կամ հնարավոր է՝ «Նրա հպարտությունը շարք-շարք դասավորված իր եղջերային վահանիկներն են»:
Հացահատիկը մանրելու գործիք: