Հոբ 42։1-17

  • Հոբի պատասխանը Եհովային (1-6)

  • Երեք ընկերները արժանանում են Եհովայի դատապարտական խոսքերին (7-9)

  • Եհովան վերականգնում է Հոբի բարեկեցիկ կյանքը (10-17)

    • Հոբի որդիներն ու աղջիկները (13-15)

42  Հոբը պատասխանեց Եհովային.   «Հիմա ես գիտեմ, որ դու կարող ես ամեն ինչ անել,Եվ չկա մի բան, որ մտադրես ու չկարողանաս այն իրագործել:+   Դու ասացիր. «Այդ ո՞վ է, որ իր անգիտությամբ իմ գործելակերպը հարցականի տակ է դնում»:+ Այո՛, ես խոսում էի, բայց չէի հասկանում,Խոսում էի այնպիսի բաների մասին, որոնք չգիտեի,Որոնք ինձ համար անչափ զարմանալի են:+   Դու ասացիր. «Ես կխոսեմ, իսկ դու, խնդրում եմ, լսիր: Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր»:+   Առաջ պարզապես լսել էի քո մասին իմ ականջով,Բայց հիմա տեսնում եմ քեզ իմ աչքերով:   Դրա համար էլ խոսքերս հետ եմ վերցնում+Եվ հողի ու մոխրի մեջ զղջում»:+  Հոբին այս ամենն ասելուց հետո Եհովան իր խոսքն ուղղեց թեմանացի Եղիփազին: Եհովան ասաց. «Մեծ բարկությամբ եմ լցվել քո և քո երկու ընկերների դեմ,+ քանի որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին:+  Հիմա վերցրեք յոթ ցուլ ու յոթ արու ոչխար, գնացեք իմ ծառա Հոբի մոտ և ձեզ համար ողջակեզներ մատուցեք: Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար:+ Նրա խնդրանքը ես անշուշտ կընդունեմ և ձեզ չեմ պատժի ձեր հիմարության համար, այն բանի համար, որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին»:  Ուստի թեմանացի Եղիփազը, սովեցի Բաղդատը և նաամացի Սոֆարը գնացին ու արեցին Եհովայի ասածը: Եվ Եհովան ընդունեց Հոբի աղոթքը: 10  Երբ Հոբը աղոթեց իր ընկերների համար,+ Եհովան վերջ դրեց նրա նեղություններին+ և վերականգնեց նրա բարեկեցիկ կյանքը:* Եհովան Հոբին տվեց նրա նախկին ունեցածի կրկնակին:+ 11  Հոբի բոլոր եղբայրները, քույրերը և բոլոր նախկին ընկերները+ եկան նրա մոտ ու նրա տանը հաց կերան նրա հետ: Նրանք ցավակցեցին ու մխիթարեցին նրան այն բոլոր չարիքներից հետո, որ Եհովան թույլ էր տվել՝ գային նրա վրա: Նրանցից յուրաքանչյուրը մի կտոր արծաթ ու մի ոսկե մատանի տվեց նրան: 12  Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի վերջին տարիները նրա սկզբի տարիներից էլ շատ օրհնեց:+ Հոբը մեծ ունեցվածքի տեր դարձավ՝ 14 000 ոչխար, 6 000 ուղտ, 1 000 զույգ խոշոր եղջերավոր անասուն և 1 000 էգ էշ:+ 13  Նա յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ:+ 14  Առաջին աղջկա անունը Եմիմա դրեց, երկրորդի անունը՝ Կասիա, իսկ երրորդինը՝ Կերեն-Հափուք: 15  Ողջ երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չկային: Հայրը նրանց էլ ժառանգություն տվեց, ինչպես նրանց եղբայրներին: 16  Այս ամենից հետո Հոբը ապրեց 140 տարի և տեսավ իր զավակներին ու նրանց զավակներին՝ մինչև չորրորդ սերունդը: 17  Երկար ու գոհացուցիչ կյանք ապրելուց հետո* Հոբը մահացավ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եհովան հետ դարձրեց Հոբին իր գերությունից»:
Բռց.՝ «Ծերացած և օրերից կշտացած»: