Հոբ 5։1-27

  • Եղիփազի առաջին խոսքը շարունակվում է (1-27)

    • Աստված «այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը» (13)

    • Հոբը չպետք է մերժի Աստծու խրատը (17)

5  «Օգնության կանչիր, խնդրեմ: Կա՞ մեկը, որ պատասխանի քեզ: Սուրբ հրեշտակներից* ո՞ր մեկին օգնության կկանչես:   Վրդովմունքը հիմարին կկործանի,Նախանձը անմիտ մարդուն մահվան կտանի:   Ես տեսել եմ, որ հիմարը արմատներ է գցում,Բայց մեկ էլ հանկարծակի նրա տան վրա անեծք է թափվում:   Նրա որդիները ամենևին էլ ապահով չեն,Ոտնահարվում են քաղաքի դարպասի մոտ+ ու փրկող չունեն:   Քաղցածն է ուտում նրա հավաքած բերքը,Անգամ փշերի մեջ աճածը: Ուրիշների բաժին է դառնում նրա ընտանիքի ունեցվածքը:   Ախր չարիքը հողից չի ծլում,Դժբախտությունը գետնից չի բուսնում:   Ինչպես անհնար է, որ դեպի վեր չթռչեն կրակի կայծերը,Այնպես էլ անհնար է, որ ծնված օրից դժբախտություն չտեսնի մարդ արարածը:   Բայց եթե քո տեղը լինեի, ես Աստծուն կդիմեիԵվ իմ գործը Աստծուն կներկայացնեի՝   Նրան, ով մեծ ու անըմբռնելի բաներ է անում,Հիասքանչ բաներ՝ անթիվ-անհաշվելի: 10  Նա անձրև է տալիս երկրին,Ջուր է հասցնում դաշտերին: 11  Նա վեր է բարձրացնում խեղճերին,Բարձրացնում ու փրկում է ընկճվածներին: 12  Նա խափանում է խորամանկների ծրագրերը,Չի թողնում, որ հաջողվի նրանց ձեռնարկածը: 13  Այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը,+Որ խափանվեն ճարտարամիտների ծրագրերը: 14  Խավարն է նրանց պատում օրը ցերեկով,Կեսօրին խարխափում են, ասես գիշերով: 15  Նրանց բերանի սրից Աստված մարդկանց փրկում է,Զորավորների ձեռքից աղքատին ազատում է, 16  Որ խեղճերը հույսով լցվեն,Իսկ անարդարների բերանները փակվեն: 17  Երջանիկ է այն մարդը, որին Աստված խրատում է: Այնպես որ մի՛ մերժիր Ամենակարողի խրատը: 18  Թեև նա ցավ է պատճառում, բայց և կապում է վերքը,Կոտրում է, բայց իր իսկ ձեռքով բուժում է: 19  Թե քեզ մեկը մյուսի հետևից փորձանք պատահի, նա քեզ կփրկի,Վեցը լինեն, թե յոթը՝ քեզ վնաս չեն պատճառի: 20  Սովի ժամանակ քեզ մահից կփրկի,*Պատերազմի ժամանակ սրի բերանից կազատի: 21  Քեզ կպաշտպանի մտրակող լեզվի հարվածներից,+Եվ երբ կործանում գա, չես վախենա դրանից: 22  Դու կծիծաղես՝ նայելով կործանման ու սովի աչքերին,Չես վախենա վայրի գազաններից: 23  Դաշտերի քարերը քեզ համար խոչընդոտ չեն լինի,Վայրի գազանները քեզ վրա չեն հարձակվի: 24  Դու կիմանաս, որ ապահով է քո վրանը,Երբ զննես քո հոտը, կտեսնես, որ պակաս չէ անասուններիցդ ոչ մեկը: 25  Շատ զավակներ կունենաս,Սերունդներդ երկրի բուսականության պես կշատանան: 26  Ուժդ դեռ տեղը կլինի, երբ իջնես գերեզման,Ինչպես հասկերը՝ հնձի ժամանակ: 27  Այդ ամենը մենք քննել ենք,Եվ ամեն բան հենց այդպես է: Ուստի լսիր և ընդունիր»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Սրբերից»:
Բռց.՝ «կփրկագնի»: