Հոբ 7։1-21

  • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-21)

    • Կյանքը նման է հարկադիր աշխատանքի (1, 2)

    • «Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել» (20)

7  «Երկրի վրա մահկանացու մարդու կյանքը նման է հարկադիր աշխատանքի,Եվ նրա օրերը՝ վարձու աշխատողի քաշած օրերին:+   Ստրուկի պես նա ստվերի է տենչում,Վարձու աշխատողի պես իր վարձին է սպասում:+   Ահա ունայն ամիսներ ինձ բաժին ընկան,Տառապալից գիշերները իմ վարձը եղան:+   Երբ պառկում եմ, ասում եմ. «Ե՞րբ եմ վեր կենալու»:+ Երկար ու ձիգ գիշերը անհանգիստ շուռումուռ եմ գալիս մինչև լուսանալը:   Մարմինս որդերով ու կեղտոտ կոշտուկներով է պատվել,+Մաշկս կեղևակալել է ու թարախակալել:+   Օրերս մանածագործի մաքոքի* աշխատանքից էլ արագ են անցնում+Եվ անհույս ավարտվում:+   Ո՜վ Աստված, հիշիր, որ քամի է կյանքս,+Որ այլևս երբեք երջանկություն* չեն տեսնի աչքերս:   Ինձ այժմ տեսնողը էլ չի տեսնի,Քո աչքերը կփնտրեն ինձ, բայց ես այլևս չեմ լինի:+   Ինչպես ամպն է ցրվում ու անհետանում,Այնպես էլ գերեզման* իջնողը չի վերադառնում:+ 10  Նա այլևս հետ չի գա իր տուն,Էլ չի հիշվի իր բնակավայրում:+ 11  Ուստի ես չեմ զսպի իմ խոսքերը,Կարտահայտեմ սրտիս* ցավը,Դառնությամբ լցված՝ կհայտնեմ իմ բողոքը:+ 12  Մի՞թե ես ծով եմ կամ ծովահրեշ,Որ ինձ վրա հսկողություն ես սահմանել: 13  Ես ասում եմ. «Բազմոցս կլինի իմ սփոփանքը,Անկողինս կթեթևացնի իմ տառապանքը»: 14  Բայց երբ պառկում եմ քնելու, ինձ մղձավանջներ ես տալիս,Տեսիլքներով վախեցնում ես ինձ: 15  Այնպես որ գերադասում եմ շնչահեղձ լինել,Այո՛, նախընտրում եմ մահանալ, քան այսպես ապրել:*+ 16  Զզվում եմ կյանքիցս,+ էլ չեմ ուզում ապրել: Հանգիստ թող ինձ. կյանքս ընդամենը մի շունչ է:+ 17  Ի՞նչ է մահկանացու մարդը, որ միտքդ նրանով ես զբաղեցնում,Ուշադրությունդ նրա վրա ես կենտրոնացնում:+ 18  Ինչո՞ւ ես ամեն առավոտ նրան քննում,Ամեն պահի նրան փորձում:+ 19  Ի՞նչ կլինի, հայացքդ թեքիր ինձնից,Ինձ հանգիստ թող գոնե այնքան, որ հասցնեմ թուքս կուլ տալ:+ 20  Եթե մեղք եմ գործել, դրանից քեզ ի՞նչ վնաս,Քեզ, որ զննում ես մարդկանց:+ Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել,Մի՞թե քեզ համար բեռ եմ դարձել: 21  Ինչո՞ւ չես ներում իմ հանցանքըԵվ չես անտեսում իմ մեղքը: Չէ՞ որ ես շուտով հողը կմտնեմ,+Դու ինձ կփնտրես, բայց ես այս կյանքից հեռացած կլինեմ»:

Ծանոթագրություններ

Ջուլհակահաստոցի աշխատանքային գործիք, որը նախատեսված է միջնաթելի անցկացման համար:
Բռց.՝ «բարիք»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «ոգուս»:
Բռց.՝ «մահը, քան իմ ոսկորները»: