Հովել 1։1-20

  • Միջատների աղետաբեր արշավանքը (1-14)

  • Եհովայի օրը մոտ է (15-20)

    • Մարգարեն դիմում է Եհովային (19, 20)

1  Սա է Եհովայի խոսքը, որ նա հաղորդեց Փաթուելի որդի Հովելի* միջոցով.   Լսե՛ք սա, ո՛վ երեցներ,Ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր բնակիչներ: Այսպիսի բան եղե՞լ է ձեր օրերումԿամ ձեր նախահայրերի օրերում:+   Պատմե՛ք սրա մասին ձեր որդիներին,Ձեր որդիներն էլ թող պատմեն իրենց որդիներին,Իսկ նրանց որդիները՝ հաջորդ սերնդին:   Ինչ որ խժռող մորեխը թողեց, թևավոր մորեխը կերավ,+Ինչ որ թևավոր մորեխը թողեց, անթև մորեխը կերավ,Եվ ինչ որ անթև մորեխը թողեց, անկուշտ մորեխը կերավ:+   Արթնացե՛ք, ո՛վ հարբեցողներ,+ և լա՛ց եղեք: Ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ,Քանի որ քաղցրահամ գինին* կտրվել է ձեր բերանից:+   Մի ազգ է ներխուժել իմ երկիր՝ հզոր ու անհամար:+ Նրա ատամները առյուծի ատամներ են,+ ծնոտը՝ առյուծի ծնոտ:   Նա իմ խաղողի վազը ավերել է, իմ թզենին կոճղ է դարձրել,Դրանք ամբողջությամբ կեղևազրկել է ու դեն նետել: Նույնիսկ ճյուղերի վրա կեղև չի թողել:   Ողբա՛, ինչպես կույսն* է քուրձ հագած ողբումԻր փեսացուի* մահը:   Հացի ընծա+ և ըմպելիքի ընծա+ այլևս չի բերվում Եհովայի տուն: Ողբում են քահանաները՝ Եհովային ծառայողները: 10  Դաշտն ամայացել է, հողը սգում է,+Քանի որ հացահատիկը ոչնչացվել է, մաճարը ցամաքել է, և յուղը՝ վերջացել:+ 11  Հողագործները հիասթափված են, խաղողագործները ողբում են,Որովհետև չկա ցորեն ու գարի,Որովհետև դաշտի բերքը ոչնչացվել է: 12  Խաղողի վազը չորացել է,Թզենին թոշնել է: Նռնենին, արմավենին ու խնձորենին,Դաշտի բոլոր ծառերը չորացել են:+ Մարդկանց ցնծությունը ամոթի է վերածվել: 13  Քո՛ւրձ հագեք, սո՛ւգ կապեք,* ո՛վ քահանաներ: Ողբացե՛ք, զոհասեղանի մոտ ծառայողնե՛ր:+ Եկե՛ք, ո՛վ իմ Աստծուն ծառայողներ, գիշերը քուրձ հագա՛ծ անցկացրեք,Որովհետև ձեր Աստծու տնից հացի ընծան+ և ըմպելիքի ընծան+ վերացել է: 14  Ծո՛մ հայտարարեք,* սուրբ ժողո՛վ գումարեք:+ Երեցներին, երկրի բոլոր բնակիչներինՁեր Աստված Եհովայի տան մոտ հավաքե՛ք+ ու Եհովային օգնությա՛ն կանչեք: 15  Ա՜հ, այդ օրը գալիս է: Եհովայի օրը մոտ է,+Այդ օրը Ամենակարողը կործանում է բերելու: 16  Այլևս չկա ուտելիք մեր աչքերի առաջ,Ուրախություն և ցնծություն՝ մեր Աստծու տանը: 17  Սերմերը* փտել են բահերի տակ: Ամբարները դատարկ են մնացել,Շտեմարանները փլվել են, քանի որ հացահատիկի բերքը փչացել է: 18  Նույնիսկ ընտանի կենդանիներն են հառաչում: Նախիրները շփոթված թափառում են, քանի որ արոտավայր չունեն,Ոչխարների հոտերը նույնպես պատժվում են: 19  Քեզ եմ կանչելու, ո՜վ Եհովա,+Որովհետև կրակը խժռել է արոտավայրերը,Եվ բոցը լափել է դաշտի բոլոր ծառերը: 20  Նույնիսկ վայրի գազանների աչքերն են ուղղված դեպի քեզ,Որովհետև ջրի աղբյուրները չորացել են,Եվ կրակը խժռել է արոտավայրերը:

Ծանոթագրություններ

Նշանակում է «Եհովան Աստված է»:
Կամ՝ «մաճարը»:
Կամ՝ «երիտասարդ կինը»:
Կամ՝ «ամուսնու»:
Կամ՝ «կո՛ւրծք ծեծեք»:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ հնարավոր է՝ «Չորացած թզերը»: