Հովել 2։1-32

  • Եհովայի օրը և նրա մեծ զորքը (1-11)

  • Եհովայի մոտ վերադառնալու կոչ (12-17)

    • «Պատռեք ձեր սրտե՛րը» (13)

  • Եհովան պատասխանում է իր ժողովրդին (18-32)

    • «Ես իմ ոգին կթափեմ» (28)

    • Հրաշքներ՝ երկնքում և երկրի վրա (30)

    • Նրանք, ովքեր կանչում են Եհովայի անունը, կփրկվեն (32)

2  Եղջերափո՛ղ փչեք Սիոնում,+Իմ սուրբ լեռան վրա մարտագո՛չ արձակեք: Թող երկրի բոլոր բնակիչները դողան,Որովհետև Եհովայի օրը գալիս է,+ մոտ է այն:   Մթության ու խավարի օր է այն,+Ամպի ու թանձր խավարի օր՝+Լեռների վրա իջած լուսադեմի աղջամուղջի պես: Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր,+Որի նմանը երբեք չի եղելԵվ չի էլ լինի գալիք սերունդների մեջ:   Նրանց առջևում եղածը կրակն է լափում,Իսկ հետևում մնացածը բոցն է խժռում:+ Նրանցից առաջ երկիրը Եդեմի պարտեզի պես է,+Իսկ նրանցից հետո՝ անմարդաբնակ անապատի. Ոչինչ չի կարող ազատվել նրանցից:   Նրանք ձիու տեսք ունեն,Վազում են ինչպես մարտական ձիեր:+   Լեռնագագաթների վրա ցատկոտելով առաջ շարժվելիս աղմուկ են հանում՝+Կառքերի արձակած աղմուկի պես,Բոցավառվող կրակի ճարճատյունի պես, որ լափում է ծղոտը: Նրանք նման են հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար:+   Նրանց առաջ ժողովուրդները կդողան,Եվ բոլորի երեսները կգունատվեն:   Նրանք ռազմիկների պես են գրոհում,Զինվորների պես են պարիսպ բարձրանում: Յուրաքանչյուրն ուղիղ շարքով առաջ է շարժվում,Եվ ոչ ոք չի շեղվում իր ուղուց:   Նրանք չեն հրում իրար,Ամեն մեկն առաջ է ընթանում իր ուղիով: Եվ եթե ոմանք էլ ընկնում են զենքից,*Մյուսները չեն խախտում շարքը:   Նրանք քաղաք են խուժում, վազում պարսպի վրայով,Մագլցում են տների վրաՈւ գողի պես պատուհաններից ներս մտնում: 10  Երկիրը դողում է նրանց առաջ, երկինքը՝ ցնցվում,Արևն ու լուսինը խավարում են,+Աստղերը՝ խամրում: 11  Եհովան իր ձայնը կթնդացնի իր զորքի առաջ,+Որովհետև շատ մեծ է նրա բանակը:+ Աստված իրագործում է իր խոսքը.* հզոր է նա: Մեծ է Եհովայի օրը և ահ ներշնչող,+Ո՞վ կարող է դիմանալ:+ 12  «Բայց դեռ ուշ չէ վերադառնալու համար,– ասում է Եհովան:– Ուստի վերադարձե՛ք ինձ մոտ ամբողջ սրտով՝+Ծոմ պահելով,+ լաց լինելով և ողբալով: 13  Պատռեք ձեր սրտե՛րը,+ ոչ թե հանդերձները,+Վերադարձե՛ք ձեր Աստված Եհովայի մոտ,Քանի որ նա կարեկից է ու գթառատ, համբերատար է*+ և հավատարիմ սիրով լի:+ Նա կփոխի իր որոշումը* և աղետ չի բերի: 14  Ո՞վ գիտի, գուցե նա հրաժարվի իր մտադրությունից,+Փոխի իր որոշումը* և օրհնի ձեզ,*Որ կարողանաք հացի և ըմպելիքի ընծաներ մատուցել ձեր Աստված Եհովային: 15  Եղջյո՛ւր փչեք Սիոնում,Ծո՛մ հայտարարեք,* սուրբ ժողո՛վ գումարեք:+ 16  Հավաքե՛ք ժողովրդին, սրբագործե՛ք* ժողովը,+Հավաքե՛ք տարեցներին,* երեխաներին ու կաթնակերներին:+ Թող փեսան ու հարսը դուրս գան իրենց ամուսնական ննջարանից: 17  Թող քահանաները՝ Եհովային ծառայողները,Լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի միջև+ և ասեն. «Ո՜վ Եհովա, խղճա քո ժողովրդին,Քո ժողովրդին* ծաղրի առարկա մի՛ դարձրու,Թույլ մի՛ տուր, որ ազգերը իշխեն նրա վրա: Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»:+ 18  Եհովան նախանձախնդրորեն կպաշտպանի իր երկիրըԵվ կկարեկցի իր ժողովրդին:+ 19  Ես՝ Եհովաս, կասեմ իմ ժողովրդին. «Ահա ես ձեզ հացահատիկ, գինի և յուղ եմ տալիս,Եվ դուք կկշտանաք:+ Այլևս թույլ չեմ տա, որ ազգերը անպատիվ անեն ձեզ:+ 20  Հյուսիսից հարձակվողին հեռու կքշեմ ձեզնից,Կվռնդեմ դեպի անջուր և ամայի երկիր. Նրա առաջապահ զորախումբը արևելյան ծովը* կնետեմ,Իսկ վերջապահ զորախումբը՝ արևմտյան ծովը:* Նրանից նեխած հոտ կգա, գարշահոտություն կտարածվի,+Որովհետև ես զորավոր գործեր եմ անելու»: 21  Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր: Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ ես՝ Եհովաս, զորավոր գործեր եմ անելու: 22  Մի՛ վախեցեք, կենդանինե՛ր,Որովհետև տափաստանի արոտավայրերը կկանաչեն,+Ծառերը պտուղ կտան,+Թզենու և խաղողենու առատ բերք կլինի:+ 23  Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով,+Որովհետև նա պետք եղած չափով աշնանային անձրևներ կտա ձեզ,Հորդառատ անձրևներ կբերի՝Աշնանային ու գարնանային անձրևներ, ինչպես որ առաջ էր:+ 24  Կալերը* լեփ-լեցուն կլինեն մաքրված հացահատիկով,Մաճարն ու յուղը կհորդեն հնձաններից:+ 25  Ես կփոխհատուցեմ ձեզ այն տարիների բերքի դիմաց,Որ կերան թևավոր մորեխը, անթև մորեխը, անկուշտ մորեխն ու խժռող մորեխը՝Իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ:+ 26  Դուք կուտեք ու կկշտանաք+Եվ կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը,+Ով հրաշքներ է արել ձեզ համար: Իմ ժողովուրդը այլևս ամոթով չի մնա:+ 27  Դուք կիմանաք, որ ես ձեզ հետ եմ, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,+Որ ես ձեր Աստված Եհովան եմ,+ և ուրիշը չկա: Իմ ժողովուրդն այլևս ամոթով չի մնա: 28  Դրանից հետո ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարդկանց վրա,Եվ ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան,Ձեր տարեցները երազներ կտեսնեն,Իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ:+ 29  Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա: 30  Ես հրաշքներ կանեմ,* որոնք կերևան երկնքում և երկրի վրա՝Արյուն, կրակ ու ծխի սյուներ:+ 31  Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+Արևը խավարի մեջ կընկղմվի, իսկ լուսինը՝ արյան:+ 32  Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը,* կփրկվի,+Որովհետև, ինչպես և ասել եմ ես՝ Եհովաս,Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվողներ կլինեն,+Վերապրածներ, ում Եհովան կանչում է»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «նետողական զենքից»:
Կամ հնարավոր է՝ «Նա, ով իրագործում է Աստծու խոսքը»:
Կամ՝ «չի շտապում բարկանալ»:
Կամ՝ «կափսոսա»:
Կամ՝ «Ափսոսա»:
Այսինքն՝ օրհնի բերքը:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «երեցներին»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ժառանգությանը»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Այսինքն՝ Միջերկրական ծովը:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «նախանշաններ կտամ»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»: