Հովհաննես 1։1-51

  • Խոսքը մարմին դարձավ (1-18)

  • Հովհաննես Մկրտչի վկայությունը (19-28)

  • Հիսուս՝ Աստծու Գառը (29-34)

  • Հիսուսի առաջին աշակերտները (35-42)

  • Փիլիպոսն ու Նաթանայելը (43-51)

1  Սկզբում Խոսքն էր,+ Խոսքը Աստծու հետ էր,+ և Խոսքը աստված* էր:+  Նա ի սկզբանե Աստծու հետ էր:  Ամեն ինչ նրա միջոցով առաջ եկավ,+ և առանց նրա ոչինչ առաջ չեկավ:  Կյանքը նրա միջոցով առաջ եկավ, և կյանքը մարդկանց լույսն էր:+  Լույսը փայլում է խավարում.+ խավարը չի հաղթել նրան:  Մի մարդ եկավ՝ Աստծու կողմից ուղարկված. նրա անունը Հովհաննես էր:+  Նա եկավ որպես վկա, որ վկայություն տա լույսի մասին,+ որպեսզի ամեն տեսակ մարդիկ իր միջոցով հավատան:  Նա չէր այդ լույսը,+ բայց եկավ, որ վկայություն տա այդ լույսի մասին:  Ճշմարիտ լույսը, որն ամեն տեսակ մարդկանց լուսավորում է, շուտով աշխարհ էր գալու:+ 10  Նա աշխարհում էր,+ սակայն աշխարհը, որը նրա միջոցով առաջ եկավ,+ չճանաչեց նրան: 11  Նա իր հայրենի երկիր եկավ, բայց իր ժողովուրդը չընդունեց նրան: 12  Սակայն բոլոր նրանց, ովքեր ընդունեցին, նա իրավունք տվեց Աստծու զավակներ լինելու,+ քանի որ հավատում էին իր անվանը:+ 13  Եվ նրանք ծնվեցին ոչ թե մարդկային ծնողներից կամ նրանց կամքով,* այլ Աստծուց:+ 14  Խոսքը մարմին դարձավ+ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը՝ փառք, որը միածին որդին+ է ունենում՝ ստանալով հորից: Նա ճշմարտության մարմնացումն էր և միշտ ուներ Աստծու հավանությունը:* 15  (Հովհաննեսը վկայում էր նրա մասին՝ բացականչելով. «Նրա մասին էր, որ ասացի. «Ինձնից հետո եկողը ինձնից առաջ անցավ, քանի որ նա ինձնից առաջ գոյություն ուներ»»):+ 16  Նա առատորեն անզուգական բարություն* դրսևորեց բոլորիս հանդեպ, քանի որ լի էր անզուգական բարությամբ: 17  Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց,+ բայց անզուգական բարությունը+ և ճշմարտությունը տրվեցին Հիսուս Քրիստոսի միջոցով:+ 18  Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն.+ նրա մասին պատմել է+ միածին աստվածը,+ որը Հոր կողքին է:*+ 19  Ահա այս վկայությունը տվեց Հովհաննեսը, երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն՝ «Դու ո՞վ ես».+ 20  նա հարցից չխուսափեց և ուղիղ ասաց. «Ես չեմ Քրիստոսը»: 21  Նրանք էլ հարցրին նրան. «Այդ դեպքում ո՞վ ես, Եղիա՞ն»:+ «Ո՛չ»,– ասաց նա: «Մարգարե՞ն ես»:+ Նա պատասխանեց. «Ո՛չ»: 22  Ուստի ասացին նրան. «Լավ, բա ո՞վ ես դու. ասա մեզ, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին: Ի՞նչ կասես քո մասին»: 23  Նա էլ ասաց. «Ես նրա ձայնն եմ, ով անապատում աղաղակում է՝ «Հարթե՛ք ճանապարհը Եհովայի* համար»,+ ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել»:+ 24  Այդ մարդկանց փարիսեցիներն էին ուղարկել: 25  Ուստի նրանք հարցրին. «Եթե ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն, ինչո՞ւ ես մկրտում»: 26  Հովհաննեսը պատասխանեց. «Ես ջրում եմ մկրտում: Ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 27  նա, ով ինձնից հետո է գալիս: Ես արժանի չեմ անգամ նրա սանդալի կապերն արձակելու»:+ 28  Սա տեղի ունեցավ Հորդանանի մյուս կողմի Բեթանիայում,* որտեղ Հովհաննեսը մկրտում էր:+ 29  Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին իր մոտ գալիս և ասաց. «Ահա՛ Աստծու Գառը,+ որը վերացնում է աշխարհի+ մեղքը:+ 30  Նրա մասին էր, որ ասացի. «Ինձնից հետո եկողը ինձնից առաջ անցավ, քանի որ նա ինձնից առաջ գոյություն ուներ»:+ 31  Ես չէի ճանաչում նրան, բայց եկա ջրում մկրտելու, որպեսզի նա հայտնի դառնա Իսրայելին»:+ 32  Հովհաննեսը նաև վկայեց՝ ասելով. «Ես տեսա, թե երկնքից ինչպես ոգին աղավնու տեսքով իջավ և մնաց նրա վրա:+ 33  Ես չէի ճանաչում նրան, բայց Աստված, ով ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես՝ ոգին իջնում է և մնում,+ նա է սուրբ ոգով մկրտողը»:+ 34  Եվ ես տեսա դա ու վկայում եմ, որ նա է Աստծու Որդին»:+ 35  Հաջորդ օրը Հովհաննեսը դարձյալ կանգնած էր այնտեղ իր աշակերտներից երկուսի հետ: 36  Տեսնելով Հիսուսին անցնելիս՝ նա ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»:+ 37  Դա լսելով՝ այդ երկու աշակերտները գնացին Հիսուսի հետևից: 38  Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ, որ նրանք գալիս են իր հետևից, հարցրեց. «Ի՞նչ եք փնտրում»: Նրանք էլ պատասխանեցին. «Ռաբբի՛ (որը թարգմանաբար նշանակում է «ուսուցիչ»), որտե՞ղ ես օթևանում»: 39  Նա ասաց. «Եկեք ու տեսեք»: Նրանք գնացին ու տեսան, թե որտեղ է նա օթևանում, և այդ օրը նրա հետ մնացին: Ցերեկվա մոտ ժամը չորսն էր:* 40  Անդրեասը՝+ Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսի ասածն ու գնացին Հիսուսի հետևից: 41  Նախ նա գտավ իր եղբորը՝ Սիմոնին, ու ասաց. «Գտա՛նք Մեսիային»+ (որը թարգմանվում է «Քրիստոս»): 42  Հետո նրան տարավ Հիսուսի մոտ: Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Դու Սիմոնն+ ես՝ Հովհաննեսի որդին: Այսուհետ դու կկոչվես Կեփաս» (հունարեն՝ «Պետրոս»):+ 43  Հաջորդ օրը Հիսուսը որոշեց գնալ Գալիլեա: Երբ հանդիպեց Փիլիպոսին,+ նրան ասաց. «Իմ հետևորդը դարձիր»: 44  Փիլիպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի և Պետրոսի քաղաքից: 45  Փիլիպոսը գնաց Նաթանայելի+ մոտ ու ասաց. «Գտա՛նք նրան, որի մասին գրված է Մովսեսի օրենքում և մարգարեների գրվածքներում. նա Հովսեփի+ որդի Հիսուսն է՝ Նազարեթից»: 46  Սակայն Նաթանայելը հարցրեց նրան. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»: Փիլիպոսը պատասխանեց. «Արի ու տես»: 47  Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս, ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»:+ 48  Նաթանայելը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Հիսուսը պատասխանեց. «Փիլիպոսը քեզ դեռ չէր կանչել, ես տեսա քեզ, երբ թզենու տակ էիր»: 49  Նաթանայելն էլ ասաց. «Ռաբբի՛, դու Աստծու Որդի՛ն ես, դու Իսրայելի Թագավո՛րն ես»:+ 50  Հիսուսն ասաց. «Հավատում ես, որովհետև ասացի, որ քեզ տեսա թզենու տա՞կ: Դրանից ավելի մեծ բաներ կտեսնես»: 51  Եվ ավելացրեց. «Հաստատ* ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին դեպի մարդու Որդին իջնելիս ու դեպի վեր բարձրանալիս»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «աստվածային», «աստվածանման»:
Բռց.՝ «ոչ թե արյունից կամ մարմնի կամքով կամ մարդու կամքով»:
Կամ՝ «Նա լի էր անզուգական բարությամբ և ճշմարտությամբ»:
Խոսքն այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Կամ՝ «Հոր գրկում է»: Մեկի գրկում լինել նշանակում է ունենալ նրա առանձնահատուկ բարեհաճությունը:
Այսինքն՝ անդրհորդանանյան Բեթանիայում:
Բռց.՝ «Մոտավորապես տասներորդ ժամն էր [արևածագից հաշված]»:
Կամ՝ «Ճշմարիտ, ճշմարիտ»: