Հովհաննես 12։1-50

  • Մարիամը յուղ է լցնում Հիսուսի ոտքերին (1-11)

  • Հիսուսի փառահեղ մուտքը Երուսաղեմ (12-19)

  • Հիսուսն ասում է, որ մահանալու է (20-37)

  • Հրեաները չեն հավատում. մարգարեության կատարում (38-43)

  • Հիսուսը եկավ աշխարհը փրկելու համար (44-50)

12  Պասեքից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը,+ որին ինքը հարություն էր տվել:  Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր,+ իսկ Ղազարոսը այն մարդկանց մեջ էր, որոնք նրա հետ ընթրում էին:*  Մարիամը մեկ սրվակ* նարդոսի անուշահոտ մաքուր յուղ վերցրեց, որը շատ թանկ արժեր, լցրեց Հիսուսի ոտքերին և ապա սրբեց իր մազերով: Տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց:+  Սակայն Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին,+ որը շուտով մատնելու էր նրան, ասաց.  «Ավելի լավ չէ՞ր լինի՝ այս յուղը 300 դինարով* վաճառվեր, և փողը տրվեր աղքատներին»:  Սակայն նա այս խոսքերն ասաց ոչ թե նրա համար, որ մտածում էր աղքատների մասին, այլ որ գող էր: Փողի արկղը նրա մոտ էր, և նա գողանում էր այնտեղ գցված փողից:  Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թող նրան, թող նա պահի այս սովորությունը՝ ինձ թաղման օրվան պատրաստելու համար:+  Չէ՞ որ աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ»:+  Հրեաների մի մեծ բազմություն երբ իմացավ, թե որտեղ է Հիսուսը, եկավ այնտեղ, որպեսզի ոչ միայն Հիսուսին տեսնի, այլև Ղազարոսին, որին նա հարություն էր տվել:+ 10  Ավագ քահանաները Ղազարոսի դեմ նույնպես դավ նյութեցին, որ սպանեն նրան, 11  որովհետև նրա պատճառով հրեաներից շատերը գնում էին Բեթանիա և հավատում էին Հիսուսին:+ 12  Հաջորդ օրը շատ մարդիկ, որ եկել էին տոնին, լսելով, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, 13  արմավենու ճյուղեր վերցրին ու գնացին նրան դիմավորելու: Նրանք սկսեցին բացականչել. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան:* Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով՝+ Իսրայելի Թագավորը»:+ 14  Հիսուսը մի ավանակ գտավ ու նստեց դրա վրա,+ ինչպես որ գրված է. 15  «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոնի դուստր, ահա գալիս է քո թագավորը՝ էշի քուռակի վրա նստած»:+ 16  Հիսուսի աշակերտները սկզբում չհասկացան այդ ամենը, բայց երբ նա փառավորվեց,+ հիշեցին, որ նրա մասին այդ բաները գրված էին, և դրանք կատարվեցին:+ 17  Այն մարդիկ, որոնք տեսել էին, թե Հիսուսն ինչպես է Ղազարոսին դուրս կանչել գերեզմանից+ և հարություն տվել, շարունակ պատմում էին իրենց տեսածը:+ 18  Շատերը լսել էին նրա արած այդ հրաշքի մասին, ու դա նույնպես պատճառ եղավ, որ գնան դիմավորելու նրան: 19  Ուստի փարիսեցիներն իրար ասացին. «Տեսնում եք, որ ոչ մի բանի չենք հասնում: Ամբողջ աշխարհը նրա հետևից է գնում»:+ 20  Տոնի առթիվ հույներ էլ էին եկել Աստծուն երկրպագելու: 21  Նրանք մոտեցան Փիլիպոսին,+ որը Գալիլեայի Բեթսայիդայից էր, և այս խնդրանքով դիմեցին նրան. «Տե՛ր, ուզում ենք տեսնել Հիսուսին»: 22  Փիլիպոսը եկավ ու Անդրեասին հայտնեց այդ մասին, Անդրեասն ու Փիլիպոսն էլ եկան ու Հիսուսին հայտնեցին: 23  Հիսուսն ասաց նրանց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի:+ 24  Հաստատ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, այդպես մեկ հատիկ էլ կմնա, բայց եթե մեռնի,+ շատ բերք կտա: 25  Ով սիրում է իր կյանքը, կկորցնի* այն, բայց ով այս աշխարհում ատում է իր կյանքը,+ կպահպանի այն հավիտենական կյանքի համար:+ 26  Ով ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի:+ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան: 27  Հիմա հոգիս խռովված է,+ և ի՞նչ ասեմ. Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից:+ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել: 28  Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»: Եվ մի ձայն+ լսվեց երկնքից. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»:+ 29  Լսելով այդ ձայնը՝ այնտեղ կանգնածներն ասացին՝ «Որոտ եղավ», ոմանք էլ թե՝ «Հրեշտակ խոսեց նրա հետ»: 30  Իսկ Հիսուսն ասաց. «Այս ձայնը եկավ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար: 31  Հիմա այս աշխարհի դատն է, և այս աշխարհի իշխանը+ կվռնդվի:+ 32  Սակայն երբ ես բարձրացվեմ,*+ ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ»: 33  Նա այս խոսքերով ցույց տվեց, թե ինչպիսի մահով է մեռնելու:+ 34  Իսկ ժողովուրդն ասաց. «Մենք Օրենքից գիտենք, որ Քրիստոսը հավիտյան է ապրելու:+ Դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի:+ Ո՞վ է այդ մարդու Որդին»: 35  Հիսուսն ասաց նրանց. «Լույսը մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կլինի: Քայլեք լույսի մեջ, քանի դեռ այն ունեք, որ խավարը չտիրի ձեզ: Ով խավարի մեջ է քայլում, չգիտի, թե ուր է գնում:+ 36  Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»:+ Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գնաց ու թաքնվեց նրանցից: 37  Ու թեև Հիսուսն այդքան շատ հրաշքներ էր գործել նրանց աչքի առաջ, նրանք չէին հավատում նրան: 38  Այդպես կատարվեցին Եսայիա մարգարեի խոսքերը, որն ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:+ Ո՞ւմ հայտնի դարձավ Եհովայի զորությունը»:*+ 39  Նրանք չէին կարողանում հավատալ, որովհետև Եսայիան նաև ասել էր. 40  «Ես կուրացրել եմ նրանց աչքերը և կարծրացրել նրանց սրտերը, որ աչքով չտեսնեն և սրտով չհասկանան ու հետ չդառնան, որ բուժեմ նրանց»:+ 41  Եսայիան ասաց այս բաները, քանի որ տեսավ Քրիստոսի փառքը և խոսեց նրա մասին:+ 42  Այնուամենայնիվ, նույնիսկ հրեա շատ առաջնորդներ հավատացին նրան,+ սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին ասում այդ մասին, որ չվտարվեին ժողովարանից,+ 43  որովհետև մարդկանց հավանությունն* ունենալը ավելի շատ էին կարևորում, քան Աստծու հավանությունն ունենալը:+ 44  Հիսուսը բարձրաձայն ասաց. «Ով հավատում է ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև ինձ ուղարկողին,+ 45  և ով տեսնում է ինձ, տեսնում է նաև ինձ ուղարկողին:+ 46  Ես աշխարհ եկա որպես լույս,+ որպեսզի ամեն ոք, ով հավատում է ինձ, խավարի մեջ չմնա:+ 47  Բայց եթե մեկը լսում է իմ խոսքերը և չի հնազանդվում դրանց, ես չեմ դատում նրան, որովհետև ես եկա ոչ թե աշխարհը դատելու համար, այլ փրկելու:+ 48  Ինձ արհամարհողի և իմ ասածները չընդունողի համար դատավոր կա. իմ խո՛սքը կդատի նրան վերջին օրը, 49  որովհետև ես ինձանից չեմ խոսել, այլ Հայրը, ով ուղարկել է ինձ, նա է ասել,* թե ինչ խոսեմ և ինչ սովորեցնեմ:+ 50  Եվ ես գիտեմ, որ նրա խոսքը* հավիտենական կյանք է նշանակում:+ Հետևաբար ես ասում եմ հենց այն, ինչ Հայրն է ինձ ասել»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «որոնք նրա հետ թիկնել էին սեղանի շուրջ»:
Բռց.՝ «մեկ ֆունտ»: Այսինքն՝ հռոմեական ֆունտ, որը մոտ 327 գ է: Տես հավելված Բ14:
Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:
Բռց.՝ «կործանում է»:
Խոսքը սյանը գամվելու մասին է:
Բռց.՝ «բազուկը»:
Բռց.՝ «փառքը»:
Բռց.՝ «պատվիրել»:
Բռց.՝ «պատվերը»: