Հովնան 1։1-17

  • Հովնանը փորձում է փախչել Եհովայից (1-3)

  • Եհովան ուժգին փոթորիկ է բերում (4-6)

  • Աղետի պատճառը Հովնանն է (7-13)

  • Հովնանին գցում են փոթորկոտ ծովը (14-16)

  • Մի հսկայական ձուկ կուլ է տալիս Հովնանին (17)

1  Եհովան իր խոսքն ուղղեց Ամաթի որդի Հովնանին՝*+ ասելով.  «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր, որ նրան դատաստան է սպասում, որովհետև տեսնում եմ, թե ինչ աստիճանի է հասել նրա չարությունը»:  Բայց Հովնանը որոշեց փախչել Եհովայից ու ճանապարհ ընկավ դեպի Թարսիս: Հասնելով Հոպպե՝ Թարսիս գնացող մի նավ գտավ: Նա վճարեց ուղեվարձը և նավ բարձրացավ, որ գնա Թարսիս՝ Եհովայից հեռու:  Որոշ ժամանակ անց Եհովան ուժգին քամի բարձրացրեց ծովի վրա, և ծովն այնպես փոթորկվեց, որ քիչ էր մնում՝ նավը խորտակվեր:  Ծովագնացները շատ վախեցան, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց օգնության կանչել իր աստծուն: Նրանք սկսեցին ծովը նետել նավի վրա եղած իրերը, որ այն թեթևացնեն:+ Իսկ Հովնանը իջել էր նավի ներքևի մասը, պառկել ու խոր քուն էր մտել:  Նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել: Վե՛ր կաց, կանչի՛ր քո աստծուն: Միգուցե ճշմարիտ Աստված խղճա մեզ, ու մենք չկորչենք»:+  Հետո ծովագնացներն ասացին իրար. «Եկեք վիճակ* գցենք,+ որ իմանանք, թե ով է մեղավոր այս աղետի համար»: Նրանք վիճակ գցեցին, և այն Հովնանի վրա ընկավ:+  Ուստի նրան ասացին. «Խնդրում ենք, ասա մեզ, թե ում մեղքով է այս աղետը եկել մեզ վրա: Ի՞նչ գործով ես զբաղվում, որտեղի՞ց ես եկել: Ո՞ր երկրից ես, ո՞ր ժողովրդից»:  Հովնանն էլ պատասխանեց. «Ես եբրայեցի եմ և պաշտում* եմ երկնքի Աստված* Եհովային՝ նրան, ով ստեղծել է ծովն ու ցամաքը»: 10  Դա լսելով՝ այդ մարդիկ ավելի շատ վախեցան ու ասացին. «Այդ ի՞նչ ես արել»: (Նրանք արդեն իմացել էին, որ նա Եհովայից է փախչում, որովհետև ասել էր այդ մասին): 11  Ծովն ավելի ու ավելի էր մոլեգնում, ուստի նրան հարցրին. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը հանդարտվի»: 12  Նա էլ պատասխանեց. «Վերցրեք ինձ ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս ահեղ փոթորիկը ձեզ վրա հասել»: 13  Այնուամենայնիվ, այդ մարդիկ, ողջ ուժով թիավարելով,* փորձեցին նավը ափ հասցնել: Բայց այդպես էլ չկարողացան, քանի որ ծովը գնալով ավելի էր փոթորկվում: 14  Այդ ժամանակ, դիմելով Եհովային, նրանք բացականչեցին. «Եհո՜վա, խնդրո՜ւմ ենք, թույլ մի՛ տուր, որ կործանվենք այս մարդու պատճառով: Մեզ անմեղ մարդ սպանողներ* մի՛ համարիր ու հաշիվ մի՛ պահանջիր մեզանից, քանի որ այս ամենը քո կամքով է, ո՜վ Եհովա»: 15  Նրանք վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովը հանդարտվեց: 16  Սա տեսնելով՝ այդ մարդիկ Եհովայի հանդեպ ակնածալից վախով լցվեցին.+ նրանք զոհ մատուցեցին Եհովային ու երդումներ տվեցին: 17  Եհովան մի հսկայական ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնաց:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «աղավնի»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «վախենում»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Կամ՝ «փոթորկի միջով անցնելով»:
Կամ՝ «անմեղ արյուն թափողներ»: