Հովնան 2։1-10

  • Ձկան փորում Հովնանը աղոթում է (1-9)

  • Ձուկը փսխում է և Հովնանին դուրս գցում ցամաք (10)

2  Այդ ժամանակ Հովնանը ձկան փորում աղոթեց իր Աստված Եհովային:+  Նա ասաց. «Իմ նեղության մեջ ես կանչեցի քեզ, ո՜վ Եհովա, և դու պատասխանեցիր ինձ:+ Խոր գերեզմանից* օգնության կանչեցի,+Եվ դու լսեցիր իմ ձայնը:   Երբ ինձ անդունդը գցեցիր,Երբ հայտնվեցի ծովի սրտում,Ջրի հորձանքները կլանեցին ինձ,+Քո հզոր ալիքները ծածկեցին ինձ:+   Այդ ժամանակ ասացի. «Աչքերիդ առաջից քշված եմ ես: Կտեսնե՞մ նորից քո սուրբ տաճարը»:   Ջրերը կլանեցին ինձ՝ սպառնալով կյանքիս,+Եվ ես ծովի անդունդը սուզվեցի: Ջրիմուռները փաթաթվեցին գլխիս:   Ես իջա մինչև լեռների հիմքերը: Գերեզմանի* դարպասները ուր որ է փակվելու էին իմ հետևից,Փակվելու էին առհավետ,Բայց դու, ո՜վ իմ Աստված Եհովա, ողջ-առողջ հանեցիր ինձ փոսից:+   Երբ կյանքս արդեն մարում էր, ես քե՛զ հիշեցի, ո՜վ Եհովա:+ Այդժամ աղոթքս հասավ քեզ, քո սուրբ տաճար:+   Նրանք, ովքեր փուչ կուռքեր են պաշտում,Հեռանում են հավատարիմ սիրո աղբյուրից:*   Իսկ ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ,Երդումներս կկատարեմ:+ Փրկությունը քեզանից է, ո՜վ Եհովա»:+ 10  Որոշ ժամանակ անց Եհովայի կարգադրությամբ ձուկը փսխեց ու Հովնանին դուրս գցեց ցամաք:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Գերեզմանի փորից»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Երկրի»:
Կամ հնարավոր է՝ «Այլևս նվիրված չեն»: