Հովնան 3։1-10

  • Հովնանը հնազանդվում է Աստծուն և գնում է Նինվե (1-4)

  • Լսելով Հովնանի հայտնած լուրը՝ նինվեցիները զղջում են (5-9)

  • Աստված որոշում է չկործանել Նինվեն (10)

3  Եհովան իր խոսքը երկրորդ անգամ ուղղեց Հովնանին՝ ասելով.+  «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր այն, ինչ ասում եմ քեզ»:  Հովնանը, Եհովային հնազանդվելով,+ վեր կացավ ու գնաց Նինվե:+ Նինվեն շատ մեծ քաղաք էր.* այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր:  Հովնանը մտավ քաղաք և մեկ օրվա ճանապարհ անցավ ՝ ազդարարելով.* «Եվս 40 օր, և Նինվեն կկործանվի»:  Նինվեի բնակիչները հավատացին Աստծու խոսքերին,+ ծոմ հայտարարեցին և հարուստ թե աղքատ՝ մեծից մինչև փոքրը քուրձ հագան:  Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին, նա վեր կացավ գահից, հանեց իր արքայական հագուստը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ:  Նաև ողջ Նինվեում այսպիսի հրովարտակ արձակեց. «Թագավորի ու նրա մեծամեծների հրամանով՝ թող ոչ մի մարդ, կենդանի, խոշոր կամ մանր եղջերավոր անասուն որևէ բան չուտի: Թող ոչինչ չուտեն և ջուր չխմեն:  Թող մարդիկ քրձով ծածկեն թե՛ իրենց, թե՛ կենդանիներին, թող թախանձագին աղերսեն Աստծուն, հետ դառնան իրենց չար ճանապարհներից և այլևս բռնություն չգործադրեն:  Ո՞վ գիտի, գուցե ճշմարիտ Աստված փոխի իր մտադրությունը* և իր բորբոքված բարկությունը չթափի մեզ վրա, ու մենք չկործանվենք»: 10  Երբ ճշմարիտ Աստված տեսավ, թե նրանք ինչ արեցին, թե ինչպես հետ դարձան իրենց չար ճանապարհներից,+ նա փոխեց իր մտադրությունը* և չբերեց այն աղետը, որի մասին ասել էր:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Աստծու համար մեծ քաղաք էր»:
Կամ հնարավոր է՝ «ապա ազդարարեց»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ՝ «ափսոսաց»: