Հովնան 4։1-11

  • Հովնանը վրդովվում է և ուզում է մեռնել (1-3)

  • Եհովան Հովնանին սովորեցնում է գթասիրտ լինել (4-11)

    • «Մի՞թե իրավացի ես, որ այդպես բարկացել ես» (4)

    • Շշադդմի միջոցով Եհովան դաս է տալիս Հովնանին (6-10)

4  Հովնանին դա բոլորովին դուր չեկավ, և նա խիստ վրդովվեց:  Ուստի աղոթեց Եհովային՝ ասելով. «Ա՜խ, Եհո՛վա, չէ՞ որ ես հենց սրա համար էի մտահոգվում, երբ դեռ իմ երկրում էի: Դա էր պատճառը, որ սկզբում փորձեցի Թարսիս փախչել:+ Ախր ես գիտեի, որ դու կարեկից ու գթառատ Աստված ես, շուտ չես բարկանում և լի ես հավատարիմ սիրով,+ որ աղետ բերելու մտքից անգամ ցավ ես ապրում:  Եվ հիմա խնդրում եմ, Եհո՛վա, ա՛ռ իմ կյանքը. մեռնելս ապրելուցս լավ է»:+  Եհովան հարցրեց. «Մի՞թե իրավացի ես, որ այդպես բարկացել ես»:  Հովնանը դուրս եկավ քաղաքից և մոտակայքում՝ արևելյան կողմում մի տեղ գտնելով՝ նստեց: Այնտեղ նա իր համար մի հովանի սարքեց ու դրա ստվերում նստած՝ սպասեց, որ տեսնի՝ ինչ է լինելու քաղաքին:+  Հետո Եհովա Աստված մի շշադդում* աճեցրեց, որ այն ստվեր գցի Հովնանի գլխին ու թեթևացնի նրա թշվառ վիճակը: Այդ բույսը տեսնելով՝ Հովնանը շատ ուրախացավ:  Սակայն հաջորդ օրը՝ լուսաբացին, ճշմարիտ Աստված այնպես արեց, որ մի որդ վնասի իր աճեցրած բույսը, և այն չորացավ:  Իսկ երբ արևը սկսեց շողալ, Աստված նաև արևելյան տոթակեզ քամի ուղարկեց, և Հովնանն այնպես արևահարվեց, որ քիչ էր մնում՝ ուշաթափվեր: Նա նորից սկսեց մահ խնդրել ու ասել. «Մեռնելս ապրելուցս լավ է»:+  Աստված հարցրեց Հովնանին. «Մի՞թե իրավացի ես, որ այդպես բարկացել ես շշադդմի համար»:+ Նա էլ պատասխանեց. «Այո՛, իրավացի եմ: Այնքան բարկացած եմ, որ ուզում եմ մեռնել»: 10  Բայց Եհովան ասաց. «Դու ափսոսացիր այդ շշադդումը, որը ո՛չ տնկել ես, ո՛չ էլ մեծացրել, որը մի գիշերվա մեջ աճեց ու մի գիշերվա մեջ էլ վերացավ, 11  ուրեմն չպե՞տք է արդյոք ես էլ խղճամ Նինվե մեծ քաղաքին՝+ այնտեղ ապրող 120 000-ից ավելի մարդկանց, որոնք ճիշտը սխալից չեն տարբերում,* ինչպես նաև նրանց բազմաթիվ կենդանիներին»:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «գերչակ»:
Կամ՝ «իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում»: