Հռոմեացիներ 11։1-36

  • Իսրայելը մերժվել է, բայց ոչ ամբողջությամբ (1-16)

  • Ձիթենու օրինակը (17-32)

  • Աստծու իմաստությունը խորն է (33-36)

11  Եվ այսպես հարցնում եմ. մի՞թե Աստված մերժել է իսրայելացիներին:+ Ամենևի՛ն: Չէ՞ որ ես նույնպես իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից:  Աստված չի մերժել իր ժողովրդին, որին ընտրել է ի սկզբանե:+ Չգիտե՞ք՝ սուրբ գրվածքներում ինչ է ասվում այն մասին, թե ինչպես Եղիան Աստծուն բողոքեց իսրայելացիներից.  «Եհո՛վա,* նրանք սպանել են քո մարգարեներին, քանդել են քո զոհասեղանները: Միայն ես եմ մնացել, և հիմա էլ իմ կյանքն* են ուզում խլել»:+  Սակայն ի՞նչ պատասխանեց Աստված. «Իսրայելում դեռ 7 000 մարդ ունեմ, որոնք ծնկի չեն եկել Բահաղի առաջ»:+  Հիմա նույնպես կա իսրայելացիների մի փոքր խումբ,*+ որին Աստված ընտրել է իր անզուգական բարությամբ:  Ուստի եթե ընտրությունը Աստծու անզուգական բարությամբ է,*+ նշանակում է, որ նրանց գործերի շնորհիվ չէ,+ հակառակ դեպքում դա այլևս անզուգական բարության դրսևորում չէր լինի:  Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս: Ինչին որ Իսրայելը ջանադրաբար ձգտում էր, այդպես էլ չհասավ: Միայն քչերը հասան դրան՝ նրանք, ում ընտրեց Աստված:+ Իսկ մյուսների սիրտը անընկալունակ դարձավ,+  ինչպես որ գրված է. «Աստված թողել է, որ նրանք խոր քնի մեջ ընկնեն,*+ այնպես որ մինչ օրս նրանց աչքերը չեն տեսնում, և նրանց ականջները չեն լսում»:+  Նաև Դավիթն է ասում. «Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար ծուղակ ու թակարդ դառնա, թող դառնա մի քար, որին բախվելով՝ կսայթաքեն ու կպատժվեն, 10  թող նրանց աչքերը խավարեն, որ ոչինչ չտեսնեն, և թող նրանց մեջքը միշտ բեռի տակ կքված լինի»:+ 11  Եվ հիմա հարց. մի՞թե իսրայելացիների սայթաքելը նրանց համար վերջնական անկում էր նշանակում: Իհա՛րկե ոչ: Բայցևայնպես, նրանց սխալը առիթ եղավ, որ փրկության դուռ բացվի ուրիշ ազգերի մարդկանց համար: Եվ դա շարժեց իսրայելացիների խանդը:+ 12  Եթե նրանց սխալը առատ օրհնությունների դուռ է բացում աշխարհի համար, եթե նրանց թվի նվազելու շնորհիվ ուրիշ ազգերի մարդիկ առատորեն օրհնվում են,+ ապա որքան ավելի շատ օրհնություններ կլինեն, երբ նրանց թիվը համալրվի: 13  Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ձեզ՝ ուրիշ ազգերի մարդկանց: Լինելով ուրիշ ազգերի մոտ ուղարկված առաքյալ՝+ ես շատ բարձր եմ գնահատում* իմ ծառայությունը+ 14  և հույս ունեմ որևէ կերպ շարժել ազգակիցներիս խանդը, որ փրկեմ նրանցից ոմանց: 15  Նրանց մերժվելը+ Աստծու հետ հաշտվելու դուռ բացեց աշխարհի համար: Իսկ երբ Աստված հետ ընդունի նրանց, դա ինչի՞ նման կլինի: Նրանց համար դա նման կլինի մահացած վիճակից կենդանանալուն: 16  Եթե սուրբ է խմորի մի մասը, որը վերցված է առաջին բերքի ընծայի համար, ապա խմորի ողջ զանգվածն էլ է սուրբ, և եթե ծառի արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ: 17  Բայց Աստված կտրեց ձիթենու ճյուղերից մի քանիսն ու դրանց տեղը պատվաստեց ձեզ՝ վայրի ձիթենու ճյուղերիդ, և դուք սկսեցիք դրա մյուս ճյուղերի հետ սնվել արմատից եկող կենսահյութով: 18  Սակայն մի՛ հպարտացեք՝ կարծելով, թե կտրված ճյուղերից ավելի լավն եք: Իսկ եթե, այնուամենայնիվ, հպարտանում եք,+ հիշեք, որ դո՛ւք չեք պահում արմատը, այլ արմատն է պահում ձեզ: 19  Բայց ձեզնից ոմանք կասեն. «Չէ՞ որ այդ ճյուղերը կտրվեցին, որ մենք պատվաստվենք»:+ 20  Այո՛, ճիշտ է: Նրանք կտրվեցին, որովհետև հավատ չունեին,+ իսկ դուք ձեր հավատի շնորհիվ հաստատուն եք մնում:+ Բայց մի՛ հպարտացեք, այլ երկյուղ ունեցեք, 21  որովհետև եթե Աստված չխնայեց բնականորեն աճած ճյուղերին, ձեզ էլ չի խնայի: 22  Ինչպես տեսնում եք, Աստված և՛ բարություն է դրսևորում,+ և՛ խստություն. խստություն՝ նրանց հանդեպ, ովքեր հաստատուն չմնացին,+ և բարություն՝ ձեր հանդեպ, եթե միայն շարունակեք այնպես վարվել, որ նա չզրկի ձեզ իր բարությունից: Հակառակ դեպքում դուք էլ կկտրվեք: 23  Իսկ նրանք, եթե դադարեն անհավատություն դրսևորել, կպատվաստվեն,+ չէ՞ որ Աստված կարող է պատվաստելով վերականգնել նրանց: 24  Եթե դուք, վայրի ձիթենուց կտրված ճյուղեր լինելով, պատվաստվել եք մշակովի ձիթենուն, ինչը սովորաբար չեն անում, ապա որքան առավել բուն ձիթենու ճյուղերը կարող են կրկին միացվել իրենց իսկ ծառին: 25  Եղբայրնե՛ր, տեղին չէ, որ ինքներդ ձեզ չափազանց իմաստուն կարծեք, դրա համար էլ ուզում եմ, որ հասկանաք այս սրբազան գաղտնիքը,+ այսինքն՝ որ իսրայելացիների մի մասի սրտերը կմնան անընկալունակ, և ուրիշ ազգերի մարդիկ կշարունակեն գալ, մինչև որ թիվը լրանա: 26  Այս կերպով ամբողջ Իսրայելը+ կփրկվի: Սուրբ գրվածքներում ասվում է. «Ազատարարը* կգա Սիոնից,+ և նրա շնորհիվ Հակոբի սերունդները այլևս աստվածանարգ գործեր չեն անի: 27  Եվ երբ ջնջեմ նրանց մեղքերը,+ ուխտ կկապեմ նրանց հետ»:+ 28  Ճիշտ է, նրանցից ոմանք, մերժելով բարի լուրը, թշնամացան Աստծու հետ, և դա ձեր օգտին ծառայեց, բայց հանուն նրանց նախահայրերին տված խոստման՝ Աստված ընտրեց նրանցից ոմանց, որ ընկերանան իր հետ:+ 29  Իսկ Աստված չի ափսոսա այն բանի համար, թե ինչ պարգևներ է տվել և թե ում է կանչել: 30  Դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն,+ սակայն այժմ հրեաների անհնազանդության+ արդյունքում ձեր հանդեպ գթասրտություն դրսևորվեց:+ 31  Եվ քանի որ նրանց անհնազանդության արդյունքում Աստված ձեր հանդեպ գթասրտություն դրսևորեց, ապա նրանց հանդեպ էլ կարող է գթասիրտ լինել: 32  Քանի որ բոլորը անհնազանդ են, Աստված նրանց համարում է անհնազանդության կապանքներում գտնվողներ,+ որպեսզի բոլորի հանդեպ գթասրտություն դրսևորի:+ 33  Որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու իմացությունը: Հնարավոր չէ լիովին ըմբռնել նրա որոշումները և հասկանալ նրա գործերը, 34  ինչպես որ գրված է՝ «Ո՞վ կարող է իմանալ Եհովայի մտքերը, կամ ո՞վ կարող է նրա համար խորհրդատու լինել»+ 35  և «Ո՞վ է երբևէ* նրան մի բան տվել, որ նա էլ փոխհատուցի»:+ 36  Չէ՞ որ ամեն ինչ Աստծուց է, Աստծու միջոցով և Աստծու համար: Նա հավիտյան արժանի է փառքի: Ամեն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «մնացորդ»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Բռց.՝ «Աստված նրանց խոր քնի ոգի է տվել»:
Կամ՝ «փառավորում եմ»:
Կամ՝ «Փրկիչը»:
Բռց.՝ «առաջինը»: