Հռոմեացիներ 12։1-21
12 Եվ ուրեմն, եղբայրնե՛ր, քանի որ Աստված ձեր հանդեպ կարեկցանք է դրսևորել, հորդորում եմ, որ ձեր մարմինները Աստծուն տաք+ որպես կենդանի, սուրբ+ և նրան ընդունելի զոհ, այսինքն՝ որ սուրբ ծառայություն մատուցեք նրան՝ գործի դնելով ձեր բանականությունը:+
2 Եվ այլևս թույլ մի՛ տվեք, որ այս աշխարհը* ձևավորի ձեզ, այլ հիմնովին փոխելով ձեր մտածելակերպը՝ վերափոխեք ձեր անձնավորությունը:+ Այդ դեպքում դուք անձամբ կհավաստիանաք,+ թե որն է Աստծու կամքը, և որ այն լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է:
3 Քանի որ Աստված իմ հանդեպ անզուգական բարություն* է դրսևորել, ձեզանից յուրաքանչյուրին հորդորում եմ, որ իր մասին չմտածի ավելին, քան պետք է,+ այլ ողջամիտ մտածելակերպ ունենա՝ հիշելով, որ Աստված է օգնել յուրաքանչյուրին ունենալ այնքան հավատ, որքան որ ունի:*+
4 Մեր մարմինը կազմված է շատ անդամներից,+ որոնք տարբեր դեր են կատարում:
5 Նմանապես, մենք շատ ենք, սակայն Քրիստոսի հետ միավորված լինելով՝ մեկ մարմին ենք կազմում և որպես առանձին անդամներ՝ մեկս մյուսից կախում ունենք:*+
6 Մեր հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարության շնորհիվ մենք զանազան պարգևներ ունենք:+ Եթե մեր պարգևը մարգարեանալն է, եկեք մեր ունեցած հավատին համապատասխան շարունակենք մարգարեանալ,
7 եթե ուրիշներին ծառայություն մատուցելն է, եկեք ջանադրաբար ծառայություն մատուցենք, եթե ուսուցանելն է, եկեք ջանադրաբար ուսուցանենք:+
8 Իսկ ում պարգևը քաջալերելն է, թող քաջալերի,+ ումը որ ուրիշներին բաժին հանելն է, թող առատաձեռնությամբ բաժին հանի,+ ումը որ առաջնորդություն տալն է, թող բարեխղճորեն անի դա,+ իսկ ումը որ գթասրտություն ցուցաբերելն է, թող սրտանց անի դա:+
9 Թող ձեր սերը ձևական չլինի:*+ Զզվեք չարից,+ սիրեք բարին:*
10 Միմյանց հանդեպ եղբայրական սեր և անկեղծ ջերմություն դրսևորեք: Իրար պատվելու հարցում առաջինը եղեք:+
11 Եղեք աշխատասեր,* մի՛ ծուլացեք:+ Սուրբ ոգու միջոցով լցվեք բուռն խանդավառությամբ:*+ Ջանադրաբար ծառայեք Եհովային:*+
12 Ձեր ունեցած հույսով ուրախացեք: Դիմակայեք դժվարություններին:+ Շարունակաբար աղոթեք:+
13 Ձեր ունեցածից բաժին հանեք սրբերին,* որոնք ինչ-որ բանի կարիք ունեն:+ Հյուրասեր լինելը սովորություն դարձրեք:+
14 Օրհնեք* ձեզ հալածողներին.+ օրհնեք, ոչ թե անիծեք:+
15 Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լաց եղեք:
16 Ուրիշների հանդեպ ունեցեք այն նույն վերաբերմունքը, որ ունեք ինքներդ ձեր հանդեպ: Մի՛ մեծամտացեք,* այլ խոնարհամիտ եղեք:+ Ինքներդ ձեզ չափազանց խելացի մի՛ համարեք:+
17 Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք:+ Հաշվի առեք, թե ինչն է լավ բոլոր մարդկանց համար:*
18 Եթե հնարավոր է, բոլորի հետ խաղաղություն պահպանեք, որքանով որ ձեզանից է կախված:+
19 Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, սիրելինե՛ր, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը,+ որովհետև գրված է. ««Ե՛ս եմ վրեժ առնողը: Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան»:+
20 Փոխարենը վարվեք այս հորդորի համաձայն. «Եթե թշնամիդ քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան: Այդպես դու նրա գլխին այրվող ածուխներ կդիզես»:*+
21 Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
^ Բռց.՝ «համաձայն հավատի այն չափի, որ Աստված տվել է յուրաքանչյուրին»:
^ Կամ՝ «պատկանում ենք միմյանց»:
^ Բռց.՝ «կեղծավորությունից զերծ լինի»:
^ Բռց.՝ «սոսնձված եղեք բարուն»:
^ Տես հավելված Ա5:
^ Բռց.՝ «Ոգով եռացեք»:
^ Կամ՝ «եռանդուն»:
^ Կամ՝ «Բարիք մաղթեք»:
^ Կամ՝ «Փառասիրական նպատակներ մի՛ հետապնդեք»:
^ Կամ՝ «տեսանկյունից»:
^ Խոսքը մարդու կարծրացած սիրտը փափկացնելու մասին է: